Այսօր՝ 21 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Արսեն Հարությունյան․ Այս տարվա ԵԱ-ում ավելի ուժեղ էի, քան նախորդում, որտեղ հռչակվեցի Եվրոպայի չեմպիոն

Մարզիչս ասում է՝ հնարավոր չէ չեմպիոն գնալ եւ չեմպիոն հետ գալ: Բրոնզե մեդալն ուրախալի արդյունք չէ, բայց այս առաջնությունում ես ավելի ուժեղ էի, քան նախորդում, որտեղ հռչակվեցի Եվրոպայի չեմպիոն:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատ ոճի ըմբշամարտի  2019թ․ Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը:

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում փետրվարի 14-16-ը տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում 20-ամյա Արսեն Հարությունյանը նվաճեց բրոնզե մեդալ։

Արսեն Հարությունյանից այս առաջնությունում ոսկե մեդալի ակնկալիք կար: Երիտասարդ ըմբիշը վստահ հաղթանակներով հասավ մինչեւ կիսաեզրափակիչ, բայց այստեղ ցավալի պարտություն կրեց ռուսաստանցի Ալեքսանդր Բոգոմոեւից (6։7): Որակավորման փուլում 6:0 հաշվով հաղթել էր Մակեդոնիայի ներկայացուցիչ Վլադիմիր Եգորովին, 1/8 եզրափակիչում՝ Ուկրաինան ներկայացնող Իվան Բիլեյչուկին (7:0):  

Բրոնզե մեդալի համար պայքարում Հայաստանի հավաքականի առաջատարը 10:0 հաշվով հաղթեց հույն Գեորգիոս Պիլիդիսին եւ նվաճեց թիմի միակ մեդալը:

NEWS.am Sport-ի թղթակիցը հանդիպել է Արսեն Հարությունյանի հետ եւ զրուցել Եվրոպայի առաջնության, Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը չպաշտպանելու, աշխարհի առաջնություններից հետո առաջացած հոգեբանական խնդիրների եւ քաշային կարգը փոխելու մասին:

Արսեն, շնորհավորում եմ մեդալ նվաճելուդ կապակցությամբ: Վստահ գնացել էիր նախորդ տարվա հաղթանակդ կրկնելու նպատակով, բայց ստացվեց բրոնզ: Ինչո՞ւ:  

Շնորհակալություն շնորհավորանքի համար: Ճիշտ եք՝ մեկնել էի մրցավայր Եվրոպայի կրկնակի չեմպիոն հռչակվելու նպատակով: Չստացվեց, նվաճեցի բրոնզե մեդալ: Վերլուծել եմ սխալներս, գոտեմարտերս: Առաջնության ընթացքում շատ բաներ հասկացա: Օրինակ՝ բրոնզե մեդալի համար պայքարում գոտեմարտեցի հույն ըմբիշի հետ: Նրան միշտ պարտվել եմ: Երիտասարդների Եվրոպայի, աշխարհի առաջնություններում եւ միջազգային մրցաշարերում միշտ նրան էի պարտվում: 4 տարի չէինք հանդիպել մրցագորգում: Լարվածությունս շատ էր, վախ կար մոտս, որ այս անգամ էլ կպարտվեմ: Մարզիչներիս, հոգեբանիս օգնությամբ տրամադրվել էի այդ գոտեմարտին եւ մեր հանդիպումն ավարտվեց 10:0՝ իմ հաղթանակով: Ես իմ մեջ հասկացա, որ նույն տեղում չեմ մնացել, մի քայլ առաջ եմ գնացել, որ կարողացա հաղթել հույն ըմբիշին:

Կիսաեզրափակիչում ռուս ըմբիշի հետ գոտեմարտում ի՞նչն էր պարտությանդ պատճառը:

Տակտիկական սխալներով պարտվեցի: Այնպես չէր, որ ես թույլ էի նրանից: Շտապեցի, 4 միավոր տվեցի, առաջ ընկա հաշվի մեջ՝ 6:4 հաղթում էի, բայց վերջին վայրկյաններին ավելի զգոն չկանգնեցի գորգում, 2 միավոր տվեցի ու պարտվեցի: Կփորձեմ հաջորդ անգամ այդ նույն սխալը թույլ չտալ, էլ չեմ թողնի, որ հավասար հաշվով ընթանա պայքարը:

Նշեցիր, որ աճ ես նկատել քո մեջ, բայց նախոդ Եվրոպայի առաջնությունում չեմպիոն էիր, այստեղ՝ բրոնզե մեդալակիր: Ինչպե՞ս կմեկնաբանես:

Ճիշտ է՝ 2019 թվականին  ոսկե մեդալ նվաճեցի, այստեղ բրոնզե մեդալակիր դարձա, բայց այս տարի ես ավելի ուժեղ էի: Այս առաջնությում, նախորդ տարվա պես առաջին մրցափուլում մրցակիցներիս միավորներ չէի բաժանում: Հենց գոտեմարտերի մեկնարկից զգոն կանգնում էի գորգի կենտրոնում ու սկսում միավորներ վաստակել: Անձնական քաշս 61 կգ է եւ հենց այդ քաշում էլ պայքարում էի, ինչը շատ բարդ է: Մյուսները 67 կգ-ից են իջնում 61 կգ: Ֆիզիկապես եւ տեխնիկապես ուժեղացել էի, լավ էի կարողանում միավորներ վերցնել մեկնարկներից: Միակ ձախողումս ռուս ըմբիշի հետ գոտեմարտն էր, դա էլ իմ սխալի պատճառով եղավ: Այս անգամ այդպես ստացվեց, հաջորդ անգամ այլ կերպ կլինի: 

Հոգեբանական առումով ո՞ր Եվրոպայի առաջնությունում էիր քեզ ավելի վստահ զգում:

Նախորդ Եվրոպայի առաջնությանն առաջին անգամ էի մասնակցում, չեմ կարող ասել, թե վստահ էի դուրս գալիս մրցագորգ: Ուղղակի, իմ առջեւ խնդիր էիր դրել՝ յուրաքանչուր գոտեմարտ պայքարել մինչեւ վերջ: Հռոմի մրցագորգում ավելի ինքնավստահ էի, քանի որ մասնակցում էի Եվրոպայի գործող չեմպիոնի կարգավիճակում: Ազատ էի ինձ զգում գորգում, ավելի հանգիստ էի, լսում էի մարզիչների հրահանգները, ընկերներիս ձայները:

Ճիշտ է՝ դժվար է, երբ գործող չեմպիոնն ես, դա ենթադրում էր կրկնակի չեմպիոնի տիտղոսը նվաճելու մեծ պատասխանատվություն: Այդպես էլ կար. ամեն անգամ մրցագորգ բարձրանալիս հիշում էի, որ ես գործող չեմպիոնն եմ եւ պետք է այդ տիտղոսն ամեն գնով փորձեմ պահել:

Հիասթափություն կա՞, որ չկարողացար պահել գործող չեմպիոնի կարգավիճակդ:

Ճիշտ է, բրոնզե մեդալն ուրախալի արդյունք չի, բայց ուրախ եմ այնքանով, որ կարողացա մեդալ նվաճել:

Եվրոպայի առաջնությունից առաջ ասացիր, որ կապացուցես՝ պատահական չէիր դարձել Եվրոպայի չեմպիոն:

Շատ լավ հարց էր: Այդ ժամանակ ես չմանրամասնեցի, բայց կուզեի խոսել դրա մասին: Այդ հարցն ինձ ուղղեցին, բայց դրանից առաջ երբեւէ նման կարծիք չէի լսել, որ Բուխարեստում ես պատահական եմ դարձել Եվրոպայի չեմպիոն: Այժմ ավելի մանրամասն պատասխանեմ. պատահական Եվրոպայի չեմպիոն չեն դառնում: Չես կարող պատահական քո քաշի 4 ուժեղագույններին հաղթել: Գուցե մեկին ստացվի պատահական հաղթել, բայց ոչ բոլորին: Ովքեր  մտածում են, որ ես 2019 թվականին պատահական դարձա չեմպիոն, թող իրենք էլ գոնե մեկ անգամ պատահական Եվրոպայի չեմպիոն դառնան:

Նշեցիր, որ հոգեբանի հետ ես աշխատում: Աշխարհի առաջնությունից առաջ հոգեբանական ծանր ապրումներ ունեիր: Կարողացե՞լ ես հաղթահարել դրանք:

Այո, ինձ այդ հարցում օգնում է իմ հոգեբանը՝ Արկադի Մեհրաբյանը: Բոլոր պահերը քննարկում, ուսումնասիրում եմ նրա հետ, վերլուծում ենք իմ հաղթանակները, պարտությունները: Նրա միջոցով արդեն ազատվել եմ գերլարվածությունից:

Իմ մարզիչներից մեկը՝ Արշակ Սանոյանն է, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջին Եվրոպայի չեմպիոնը: Նա նույնպես ինձ շատ է օգնում իր խորհուրդներով: Հռոմից վերադարձա, զրուցեցի նրա հետ, ասաց՝ հանկարծ չընկճվես, մարզիկը չի կարող միշտ չեմպիոն լինել, չի կարող չեմպիոն գնալ եւ չեմպիոն հետ գալ:

Շնորհակալ եմ շատ իմ մարզիչներ Արշակ Հայրապետյանին, Արշակ Սանոյանին, Գեւորգ Վարդանյանին եւ Արթուր Մարտոյանին հրաշալի աշխատանքի համար: Ոչինչ չեմ խոստանում, բայց հնարավոր ամեն ինչ կանեմ, որ նվաճեմ օլիմպիական ուղեգիր եւ օլիմպիական մեդալ:

Լուսինե Շահբազյան

Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով Կիրանցի ճանապարհից բերման է ենթարկվել 14 քաղաքացի. ՆԳՆ «Կան մարդիկ ում ներկայությունը ժպտալու առիթ է». Էվա Խաչատրյանի լուսանկարները Արսեն Գուլամիրյանը մենամարտ կանցկացնի Երևանում Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետությանը այս ողբերգական աղետի կապակցությամբ. Գագիկ Ծառուկյան Կիրանցում իրավիճակը լարված է, ոստիկանությունն անցավ գործողությունների․ Տեսանյութ Փաշինյանի միակ հույսը ոստիկանությունն է, որը նույնպես տեղի է տալու. Մենուա Սողոմոնյան Սևանա լճի մակարդակը բարձրացել է 5 սմ-ով Հայտնի է Ռաիսիի ու Աբդոլլահիանի հուղարկավորության օրը Խորին ցավակցություններս եմ հայտնում բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությանը և ժողովրդին. Մանե Թանդիլյան Ի՞նչ կփոխի Իրանի նախագահի մաhը տարածաշրջանում «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ին ԶՊՄԿ-ի տաղավարի այցելուներն այսուհետ նորովի հայացքով կնայեն հանքարդյունաբերությանը Հայաստանի շահը վաղուց արդեն վաճառքի է հանված և նույնիսկ ունի գնորդ, որի անունը Ալիև է. Արմեն Մանվելյան Փրկարարները նույնականացրել են Իրանի նախագահի կործանված ուղղաթիռի զոհերի դիերը Իրանի համար այս դժվարին պահին մենք մեր բարեկամ ժողովրդի կողքին ենք Նիկոլականների վախը գնալով խորանում է Ի՞նչ է ուզում ասել Փաշինյանը՝ պետական եկամուտները նույնացնելով. Նաիրի Սարգսյան Եվրոպայում խոշորագույն արևային էլեկտրակայանը կառուցելու են Ժիրոնդայում Իրանի նախագահի մահը ծանր հետևանքներ կունենա տարածաշրջանի համար Վարչախումբը փորձում է ականապատել ընդդիմադիր շարժումը Ամիօ բանկը ԿՍՊ ծրագրի շրջանակներում ստորագրել է հուշագիր ԿԳՄՍ նախարարության հետ Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank «ՀայաՔվեի» անդամներն ուղեկցում են Սրբազան հորը Ջուր չի լինի Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ՝ ավտոշարասյունը Երևանից շարժվել է Կիրանց Զվերևը՝ Հռոմի մրցաշարի հաղթող «Ֆասթ Շիֆթ»-ը քննարկում է կազմակերպել ֆինանսական գրագիտության թեմայով Արդարադատության նախարարությունն ի դեմս գործող վարչախմբի փորձում է խափանել «Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումը Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Տարադրամի փոխարժեքները մայիսի 20-ին Այսօր տեղի ունեցավ 88 սուպերմարկետների ցանցի 6֊րդ մասնաճյուղի բացումը ք. Երևան, Նոր Նորք Ջուղայի 2 հասցեում Մանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Բագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին «Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացել Մայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին