Այսօր՝ 29 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Կասկածելի գործընթացներ. ո՞ւմ ջրաղացին են ջուր լցնում. տեսանյութ

Հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն է։ Եվ այս ոլորտի հետ կապված խնդիրները էականորեն զգալ են տալիս նաև տնտեսական աճի ապահովման համատեքստում։ Պետք է հաշվի առնել, որ խոշոր հարկատուների ցանկում գրեթե միշտ կարևոր դիրքեր են զբաղեցրել հանքարդյունաբերական գործունեությամբ զբաղվող խոշոր ընկերությունները կամ գործարանները։ Իսկ ահա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 1000 խոշոր հարկատուների ցանկում տարիներ շարունակ առաջին տեղն է զբաղեցնում։ Այսինքն, հանքարդյունաբերության ոլորտն էական մուտքեր է ապահովում պետական բյուջե՝ նպաստելով նաև պետության հզորացմանը։

Հասկանալի է՝ Ադրբեջանը չի ցանկանում, որ Հայաստանը տնտեսական ներուժ ունենա, ինչն էլ հայկական կողմին հնարավորություն կտա զարգացնել իր ռազմական ներուժը։ Դրանով պայմանավորված՝ Ադրբեջանը Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի գործունեությունը փորձում է խոչընդոտել բնապահպանական խնդիրների շուրջ քարոզչության միջոցով։ Ու սա այն դեպքում, երբ Ադրբեջանն ուղղակի խրված է բնապահպանական խնդիրների մեջ. հենց միայն նավթարդյունաբերությունն ինքնին ահռելի վնաս է պատճառում շրջակա միջավայրին։ Բնականաբար, Ադրբեջանի համար ոչ թե իրական բնապահպանությունն է կարևոր, այլ այն որպես գործիք օգտագործելը։ Այս մոտեցումը սկզբից կիրառվեց Արցախի դեպքում, երբ շրջակա միջավայրի պաշտպանության քողի ներքո կեղծ բնապահպանների միջոցով փակվեց Լաչինի միջանցքը։

Դրան զուգահեռ ու դրանից հետո Ադրբեջանն անցել է կեղծ բնապահպանական քարոզչությունը Հայաստանի դեմ կիրառելու գործին։ Այդ երկրում հայտնվել են բնապահպաններ, որոնք խոսում են միայն Հայաստանի հանքարդյունաբերության «բնապահպանական վտանգների» մասին ու դրա շուրջ անգամ նամակներ են գրում տարբեր երկրների դեսպանների ու միջազգային կազմակերպությունների։ Ադրբեջանական մամուլում էլ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի, Սոթքի, Ամուլսարի շահագործման դեմ արշավի շրջանակներում ակտիվ հրապարակումներ ու վերլուծություններ են արվում Հայաստանի արդյունաբերական կազմակերպությունների փակման պահանջով։ Այս հարցում Ադրբեջանը լայնորեն օգտագործում է հայաստանյան որոշ «գրանտային» կառույցների կողմից բարձրացվող հարցերը։ Մյուս կողմից էլ՝ օտարերկրյա ինչ-որ ՀԿ-ներն են հանկարծ «հայտնվում» Հայաստանում։

Օրինակ՝ չեխական «Առնիկա» ՀԿ-ն մոտ երկու տարի Հայաստանում «թունավոր ծանր մետաղների տարածման ուղիների» հետ կապված ուսումնասիրություններ է իրականացրել, ու պարզ չէ, թե այդ կազմակերպության գործունեության ակունքներում կոնկրետ ինչ նպատակներ են։ Բայց Ադրբեջանը շատ ուշադիր հետևում է այս կազմակերպության ու նաև հայաստանյան որոշ ՀԿ-ների գործունեությանը, ու այդ տվյալներն օգտագործում իր քարոզչությունն առաջ մղելու նպատակով։

Ի դեպ, ի թիվս մի շարք այլ խնդիրների, հարցեր են ծագում՝ նաև կապված այն հանգամանքի հետ, թե ինչո՞ւ է նույն այդ կազմակերպությանը ուսումնասիրություն կատարում Հայաստանում, բայց ոչ Ադրբեջանում, որն ուղղակի խրված է բնապահպանական խնդիրների մեջ։ Ցավոք, ստացվում է, որ Հայաստանում գործող որոշ շրջանակներ Ադրբեջանի հետ սինխրոն գործում են։ Հարցը միայն այն չէ, թե ինչո՞ւ է թույլ տրվում արտերկրյա կազմակերպությունների գործունեությունը մեր երկրում, երբ որևէ երաշխիք չկա, որ հանքարդյունաբերության ոլորտում կատարված ուսումնասիրությունների տեղեկատվությունը չի հայտնվի Ադրբեջանի ձեռքում՝ դառնալով Հայաստանի դեմ միջազգային հարթակներում օգտագործվելու գործիք։ Շատ ավելի ցավալի են հայաստանյան կառույցների գործողությունները, որոնցով փաստացի ջուր են լցնում Ադրբեջանի ջրաղացին:

Հ.Գ.-Ի դեպ, թեմային երեկ անդրադարձել է նաև Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը՝ տարածած հայտարարության մեջ մասնավորաբար նշելով. «Ոչ մասնագիտական գնահատականները, անհիմն մեղադրանքները, ապատեղեկատվությունը պարարտ հող են տրամադրում Ադրբեջանի քարոզչական ռեսուրսներին»: Հայտարարության մեջ նաև հույս է հայտնվում որ զուտ ազգային շահերից ելնելով՝ վերոնշյալ ՀԿ-ները «զգուշավորություն կդրսևորեն՝ չաջակցելու Հայաստանը որպես «տարածաշրջանային աղետ» ներկայացնելու և դեպի մեր երկիր ներդրումները կանխելու Ադրբեջանի քաղաքական նպատակների իրականացմանը»։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մոսկվայի մարզի Միտիշչի քաղաքում մայիսի 28֊ը տոնական գույների մեջ էր. օրը զարդարում էին M- dance studio պարային համույթի սաները «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը խստագույնս դատապարտում է Ռուսաստանի դեսպանությունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս չայցելել ՀՀ մարզերի մի շարք տարածքներ Դուբայը լողացող օպերայի շենք է կառուցում (լուսանկարներ) Մոհամմադ Բաքեր Քալիբաֆը վերընտրվել է Իրանի խորհրդարանի նախագահի պաշտոնում Ես և հոգևոր արժեքային համակարգ ունեցող բոլոր մարդիկ միշտ էլ Հայ Առաքելական Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի կողքին ենք. «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյան Հայաստանը որպես ինքնիշխան, ազատ և ժողովրդավար պետություն ամրապնդելը յուրաքանչյուրիս առաքելությունն է. Տիգրան Ավինյան Եթե Բայդենը չմասնակցի Շվեյցարիայում խաղաղության գագաթնաժողովը, Պուտինը հոտնկայս կծափահարի. Զելենսկի Ինֆոգրաֆիկա. արևային էներգիայի արտադրության առաջատարները Թուրքիայի Անվտանգության խորհրդում կքննարկվի Երևան-Բաքու կարգավորման գործընթացը «Հայաստանի էներգետիկ անկախության ճանապարհային քարտեզ» նախագիծն արդեն իրականություն է. FAST-ն ու SolarOn-ը ներկայացրեցին հետազոտական ծրագրի արդյունքները Վաղն առավոտյան ժամը 8-ին հավաքվում ենք Սբ Աննա եկեղեցու բակում, այլևս մեր գործողությունները լինելու են միասին․ Բագրատ Սրբազան ԶՊՄԿ-ի և մասնակից երեխաների ծնողների համաֆինանսավորմամբ Քաջարանի արվեստի դպրոցի թատերարվեստի բաժինը հյուրախաղերով հանդես եկավ Ֆրանսիայում «Հպարտն ու ինքնիշխանն» այն է, երբ թշնամու պարտադրանքով չես գնում կարևորագույն արարողակարգային միջոցառման. Դավիթ Սարգսյան Այսօր Հանրապետության օրն է Ոստիկանությունն անցել է անասելի դաժանությունների Տե՛ր լինենք հայոց անկախ պետականությանը. «ՀայաՔվե» Ռուսաստանը փորձում է փափուկ ուժ կիրառել Հայաստանում Ռոնալդուն գերազանցել է Սաուդյան Արաբիայի առաջնության՝ մեկ մրցաշրջանում գոլերի ռեկորդը Պետական համակարգի չգոյության փաստը Այս իրադարձությունը ցույց տվեց, որ հայը կարող է. Նաիրի Սարգսյանի ուղերձը Արա Աբրահամյանի կոչը՝ Հայաստանի ուժային կառույցներին Մայիսի 28-ը հայի գիտակցական հասունության և գիտակցական պայքարի խորհրդանիշն է. Մանե Թանդիլյան Ես հավատում եմ, որ ուժեղ պետություն ու միասնական հայկական աշխարհ ունենալու մեր երազանքն իրականություն է դառնալու. Գագիկ Ծառուկյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ ՏԿԵ նախարարությունը հրապարակում է քարտեզ, որտեղ Կիրանցի ճանապարհն ու Ադրբեջանին հանձնված տարածքները հայկական են․ Մեսրոպ Առաքելյան Կուզենայի՝ ամեն կերպ խուսափենք բախումից․ Ավետիք Չալաբյան Գեներալի կոչում ընդունողները թող հետ նայեն անցած վեց տարում սրանց ձեռից բարձրագույն կոչում ստացածների այսօրվա ճակատագրին․ Դավիթ Սարգսյան Կոնվերս Բանկը սկսել է թողարկել UnionPay քարտեր Հայկ Եսայանը աղետի գոտում կապի աշխատանքի վերականգնման մասին Աջափնյակ վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման գործընթացները «Ֆասթ Շիֆթի» աջակցությամբ կայացել է «Հայրի՛կ, իմ մոտ ամեն ինչ լավ է» գրական երեկոն ՀայաՔվե քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը Կալիֆոռնիան արևային էներգիայի ավելցուկ ունի Հանրային կրքերը չեն հանդարտվում, և մի «անսպասելի» օր փոխվելու է աղետաբեր իշխանությունը. Զաքարյան Ucom-ի աջակցությամբ երիտասարդները ծանոթանում են բնապահպանական կարևոր խնդիրներին Փաշինյանն ահաբեկված է հանրահավաքի մասնակիցների թվից. հրահանգված է նսեմացնել Կառավարման կատարյալ կոլապս. Հայաստանը պատրաստ չէ տարերային աղետների Վարչախումբն անցել է բռնաճնշումների և ուժային գործողությունների Հայաստանի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը