Այսօր՝ 17 հունիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում

Fastex-ը շարունակում է կրիպտոշուկային և Web3 ոլորտին նվիրված տեղեկատվական հանդիպումները ftNFT ֆիջիթալ սփեյսում։ Այստեղ մարտի 23-ին տեղի է ունեցել երկրորդ  հանդիպումը, որի շրջանակում ոլորտի մասնագետները միավորվել են ընթացիկ իրավիճակին ու զարգացումներին վերաբերող քննարկումների շուրջ: 

Հիմնական թեման ապակենտրոնացված հավելվածներն էին (dApps), կրիպտոարժույթները, բլոկչեյն էկոհամակարգն ու դրա հիմքերը: 

Առաջին ելույթն Արտյոմ Հարությունյանինն էր, ով Web3 զարգացման հիմնադրամի համահիմնադիրն է: Նա խոսել է ապակենտրոնացված հավելվածների (dApps), դրանց զարգացման ուղիների, կիրառության և առավելությունների մասին, ինչպես նաև կիսվել է վիճակագրական տվյալներով և հայտնի հավելվածների գրանցած հաջողություններով: 

«Firo» և «Skycryptor» ընկերությունների համահիմնադիր Արամ Ջիվանյանն անդրադարձել է բլոկչեյն տեխնոլոգիաներին՝ մանրամասն ներկայացնելով, թե ինչպես կարող են ընկերությունները և անհատները հաջողակ բիզնես ունենալ բլոկչեյնում:

Խոսնակների ելույթներին հաջորդել է պանելային ակտիվ քննարկումը, որին միացել է նաև Fastex-ի Web3-ի ղեկավար Արմեն Չախոյանը: Այդ շրջանակում խոսնակների և մասնակիցների միջև ստեղծվել է իրական կրիպտոմիջավայր, որտեղ քննարկվել են ոլորտի նորամուծությունները, մասնագետները կիսվել են իրենց փորձով և տեսլականով: Մասնակիցների շարքում էին նաև ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ակտուարական և ֆինանսական մաթեմատիկայի ամբիոնի վարիչ, դոցենտ Կարինե Ավետիսյանը և նույն ֆակուլտետի ուսանողները, որոնք հարցեր են ուղղել խոսնակներին և ստացել սպառիչ պատասխաններ: 

Web3 տեղեկատվական հանդիպումները շարունակական բնույթ են կրելու, և Fastex-ը լիահույս է, որ շատերի համար այս միջոցառումներն ուղեցույց կհանդիսանան Web3-ում իրենց ուղին կերտելու գործընթացում: 

Fastex-ի մասին

Fastex-ն արագ զարգացող web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր` առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Pay կրիպտովճարային միջոցը, Fastexverse վիտուալ 3D իրականությունը և իր NFT առևտրային հարթակը՝ ftNFT Marketplace-ը, ֆիջիթալ տարածքներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին:

Գրանցվել է 604 դեպք, որից 159-ը՝ արտակարգ Նեթանյահուն ցրել է Իսրայելի ռազմական կաբինետը Եվրո-2024. Ռումինիա-Ուկրաինա. մեկնարկային կազմեր «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել Առայժմ վաղ է քննարկել Հայաստանում ԱՄՆ-ի ռազմաբազաների հայտնվելու հնարավորությունը. ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Երևանում ավտոբուսների համար առանձնացված նոր գծեր կլինեն Հայաստանը չի ստորագրել Ուկրաինային նվիրված համաժողովի հռչակագիրը Իրավապաշտպանները փաստում են վարչապետի՝ հակաժողովրդավար էությունը Ընդդիմությունը՝ վերափոխման հրամայականի առջև Ավստրալիան և Նոր Զելանդիան լուրջ խնդրի առջև են կանգնած էներգետիկ առումով Եթե Կիևը հրաժարվի Պուտինի առաջարկից, խաղաղության հաստատման հաջորդ պայմանները կլինեն ավելի բարդ ու կոշտ. Նարիշկին Միակ տարբերակը տեխնոկրատների կառավարությունն է. Նաիրի Սարգսյան «Հայաստան-Արցախ» երիտասարդական միությունը կյանքի է կոչելու նոր ու հավակնոտ ծրագրեր Վրացական օրենքի անալոգը նույնիսկ ամենամեղմ ձևերով ընդունելու պարագայում, այն արժանանալու է քաղհասարակության և իշխանության դժգոհությանը Արտակարգ դեպք՝ Արմավիրում․ աշակերտները կnտրել են դպրnցի ապակիները, մnտ 1 մլն դրամի վնաu է եղել IDBank-ը թողարկել է դրամային պարտատոմսերի 2024 թվականի թվով 3-րդ տրանշը Ucom ընկերության գլխավոր տնօրենը խոսել է անձնային աճի և կառավարման որակի մասին ԼՀԿ Կառավարման խորհրուրդն ընդունել է Անի Սամսոնյանի լիազորությունները և անդամակցությունը դադարեցնելու որոշում ՆԱՏՕ-ն քննարկում է միջուկային զենքը մարտական ​​պատրաստության բերելու հարցը. Ստոլտենբերգ Դեմ ենք տարածաշրջանի գործերին արտաքին խաղացողների միջամտությանը. Մոսկվան և Թեհրանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում Հունիսի 17-ից 23-ը ընկած շաբաթվա աստղագուշակ կենդանակերպի բոլոր նշանների համար «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարը տեղի կունենա հունիսի 21-ին Եվրո-2024. Ինչ հանդիպումներ կան այսօր ԶՊՄԿ-ն հայտարարում է սեփական անձնակազմով շինարարական տեխնիկաների վարձակալության մրցույթ Տեսանյութ. Ինչ էին հուշում ռուսները Նիկոլին, և ինչ է ասել Արշակ Կարապետյանը Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սբ. վկաներ Անտոնինոսի, Թեոփիլոսի, Անիքտոսի և Փոտինոսի հիշատակության օրը Փողոցի միջոցով ճնշում գեներացնելը ՀՀ քաղաքացիների իրավունքն է. Աննա Կոստանյան Ինչ էին հուշում ռուսները Նիկոլին, և ինչ է ասել Արշակ Կարապետյանը Xiaomi նոր արտաքին տեսախցիկի արևային վահանակն ունի փոշա - ջրակայուն կառուցվածք Շարունակում ենք սպորտային մշակույթը դարձնել մարդկանց առօրյա կյանքի անբաժանելի մասը․ Տիգրան Ավինյան Կոմիտասը հայկական ինքնության առանցքն է․ Ավինյան Մեր հոլդինգով սատարում ենք իշխանության թիրախավորած գործարարին և նվիրում 1 մլն դրամի փաթեթ. Արման Վարդանյան ԱՄՆ-ը 1,5 մլրդ դոլար կհատկացնի Ուկրաինային հումանիտար և էներգետիկ նախագծերի համար ՌԴ-ն ռեկորդային կարճ ժամանակահատվածում վերականգնել է երկաթուղային հաղորդակցությունը Հայաստանում. Օվերչուկ 27 տարեկանում մահացել է Չեռնոգորիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահը Պուտինի թափանցիկ ակնարկը Վարչախումբը մտադիր է անվերադարձ վնասել Բելառուսի հետ հարաբերությունները Ինչո՞ւ է կեղծում Ադրբեջանը. հիմքեր են ստեղծում Վարչախումբն անցել է լայնածավալ բռնաճնշումների Կալիֆոռնիան արդեն ունակ է մեկ ամսից ավելի բավարարվել միայն վերականգնվող էներգիայով և անգամ վաճառել ավելցուկը