Խորվաթիայում անցկացված բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են երեք արծաթե և երկու բրոնզե մեդալ, հայտնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։
Արծաթե մեդալ են նվաճել 51 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, 92 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը և գերծանր քաշային Միսակ Տեպանյանը:
Հայաստանի հավաքականի կազմում Էրիկ Առստամյանն ու Լուսյա Ավետիսյանը նվաճեցին բրոնզե մեդալ։
Նշենք, որ շուտով Սերբիայում կայանալու է մեծահասակների Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանը մրցաշարում ներկայացնելու է 19 մարզիկ։