Այսօր՝ 01 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին

Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա հունվար-մարտ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 14,3 %-ով։ Նախորդ տարվա մարտի համեմատ աճը կազմել է 15,3 %, ընդ որում, գործող վարչախմբի ներկայացուցիչները ներկայացնելով այս տվյալները՝ ամենևին չեն ցանկանում կանգ առնել իրական խնդիրների վրա։ Բանն այն է, որ տնտեսական ակտիվության կտրուկ աճը, ըստ փորձագետների, պայմանավորված է ոչ թե երկրում արդյունաբերության ծառայությունների շրջանառությամբ, այլ մեծամասամբ վերաարտահանմամբ։

Հայաստանից Ռուսաստան է վերաարտահանվում տեխնիկա, մեքենաներ, այլ սարքավորումներ, որոնք Ռուսաստանը պատժամիջոցների պայմաններում չի կարող ներմուծել, Ռուսաստանից էլ Հայաստանի տարածքով Արաբական Միացյալ Էմիրություններ և Հոնկոնգ են վերարտահանվում ռուսական ոսկին և թանկարժեք քարերը։ Այդպես ձեռնտու է բոլոր կողմերին։

Տնտեսական առումով ձեռնտու է նաև Հայաստանին, բայց դրանից ստացվող օգուտը՝ հարկերի և տարանցման գումարների տեսքով, բոլորովին էլ այնքան չէ, որ որակական լուրջ ազդեցություն ունենա Հայաստանի Հանրապետության համար, ընդամենը չնչին գումարներ են, որոնք հարկերի տեսքով մտնում են պետբյուջե: Փոխարենը՝ Փաշինյանը շեշտակի ավելացրել է Հայաստանի Հանրապետության պետական պարտքը։ Նախորդ 3 նախագահների պաշտոնավարման 28 տարիների ընթացքում Հայաստանի պետական պարտքը հասել էր 7 միլիարդ դոլարի։

Ժամանակին պետական պարտքին դեմ որպես ընդդիմադիր հանդես եկող Փաշինյանն ընդամենը 6 տարում պետական պարտքի ծավալը հասցրել է 12,1 միլիարդ դոլարի, գրեթե կրկնակի՝ այս կերպ Հայաստանին տնտեսական ու քաղաքական կախվածության մեջ դնելով արևմտյան ֆինանսական համակարգերից, իսկ թե ինչպես են արևմտյան ֆինանսական համակարգերն ազդում պետությունների վրա, թերևս չարժե պատմել։

Անահիտ Մանթաշյան

9 քաղաքացիների ձերբակալման հիմքերը, մեղմ ասած, զավեշտալի են, և իրավական հարթությունում դիտարկելու իմաստ չկա. Տիգրան Աբրահամյան Մինչև 18։00-ն ջուր չի լինի Ֆուտզալի սիրողական մրցաշարի եզրափակիչի մասնակիցները հայտնի են. պայքարը թեժ է լինելու Հայաստանի գիտական կենտրոններից մեկն անցնում է «կանաչ» էներգետիկայի Հրդեհ՝ Գյումրիում. այրվել է շենքի մուտքի փայտե դուռ Հայաստանի գիտական կենտրոններից մեկն անցնում է «կանաչ» էներգետիկայի Հայաստանի գիտական կենտրոններից մեկն անցնում է «կանաչ» էներգետիկայի Հայաստանի գիտական կենտրոններից մեկն անցնում է «կանաչ» էներգետիկայի Բաքուն և Երևանը լուրջ առաջընթաց են գրանցել խաղաղության շուրջ բանակցություններում, հիմնական խոչընդոտը ՀՀ Սահմանադրությունն է. Բայրամով Ավշարում կատվին տանջամահ անելու դեպքի առթիվ նոր մանրամասներ են հայտնի դարձել Սովորել խնայել․ Խնայողությունների օրը՝ Idram Junior-ի հետ Խախտվել է պաշտպանյալի անմեղության կանխավարկածը. ինչ է կատարվում « Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ-ի նախագահի ու տեղեկալների հափշտակության գործով «Կայան երբեք չի իջել բակ, որովհետև մեր բակը դարձել է ավտոկայանատեղի». Մանե Գրիգորյան Սերժ Սարգսյանի նախագահության ողջ շրջանում Ցեղասպանության ճանաչման գործընթացը եղել է ոչ միայն առաջնային, այլև առանցքային վեկտորներից մեկը. Հովասափյան 1 մլրդ 658 մլն դրամ՝ նախագահի աշխատակազմին՝ ոչինչ չանելու համար Նազենի Հովհաննիսյանը նոր ֆոտոշարք է հրապարակել Գյումրիում հրաժարականներն անակնկալի են բերել ընդդիմությանը Ընդդիմության մեջ էլ լուրջ խարդավանքներ կան ՏՏ ոլորտի նախկին ու ներկա նախարարների միջև լարվածություն կա Հայաստան և ՔՊ հասկացությունները տարբեր են․ Մենուա Սողոմոնյան Պետբյուջե է վճարվել չվճարված 100 մլն. դրամ հարկ Դաս չանել, չթողնել ֆրանսիացիները ներս մտնեն. վերջ. Ագրարայինի դասախոս Հայաստանում աշխարհազորը կփոխարինվի տեղական պաշտպանության ուժերով. որոշում Կյանքից հեռացել է Էդվարդ Վաթյանը Դոլարը փոքր-ինչ թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր COP29-ին մեր մասնակցությունը առիթ չէ՞ որ 30-ից ավելի հայ ռազմագերի ազատ արձակվեն․ Ռուստամյանը՝ Միրզոյանին Այսօր մի շարք հասցեներում գազ չի լինի Վստահության և թևաթափության կախարդական փակ շղթան մեզանում․ Մհեր Ավետիսյան Ես վերադառնալու եմ ԵՊՀ. Մենուա Սողոմոնյան Այս վարչախմբի օրոք մի օր էլ արթնանալու ենք առանց Ծիծեռնակաբերդի, ինչպես արդեն մեկ տարի է` հանգիստ արթնանում ենք առանց «Տատիկ-պապիկի». ՀայաՔվե Օմսկում հայտնագործվել են ինքնամաքրվող արևային մարտկոցներ Ընդդիմությունը կողմ կքվեարկի ԱԺ արտահերթ նիստի օրակարգային նախագծին «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթել է «Էմպոլի»-ին. Մխիթարյանը մասնակցել է խաղին 11 տարի անց․ Վրաստանը փորձում է պահպանել իր սուբյեկտայնությունը՝ հետևելով Սերժ Սարգսյանի օրինակին Հս. Կորեան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է փորձարկել. Տոկիոն, Վաշինգտոնը և Սեուլը դատապարտել են Բոլորս գիտենք, թե ինչի է բերելու այս իշխանության մնալը. ընթացքը չփոխվելու դեպքում մենք մի պահից մեր հայրենիքում անելիք չենք ունենալու. Վահե Հովհաննիսյան Մոտ ապագայում խաղաղության պայմանագրի այդ 1-2 ձևակերպումների շուրջ էլ համաձայնության կգանք և այն պատրաստ կլինի ստորագրման. Արարատ Միրզոյան Խնայողությունների միջազգային օրը 100 տարեկան է Մեզ համար ռազմավարական առաջնահերթություն է մնում մատուցվող ծառայությունների որակի շարունակական բարելավումը Պարտվելու դեպքում իշխանությունը կարող է հայտարարել ռազմական դրություն և չեղարկել ընտրությունների արդյունքները. Չալաբյան