Այսօր՝ 20 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Մարիա Գեւորգյան․ Անպարտելիության զգացողություն չունեմ, պետք է փորձենք միջազգային մրցաշարերում ավելի լավ հանդես գալ

Երեւանի Տ. Պետրոսյանի անվան շախմատի տանը անցկացվեցին շախմատի Հայաստանի տղամարդկանց 80-րդ եւ կանանց 75-րդ առաջնությունները:

Կանանց առաջնությունում լավագույնը Մարիա Գեւորգյանն էր, որը 9 հնարավորից վաստակեց  8 միավոր ՝ մեկ միավոր գերազանցելով երկրորդ տեղը գրաված Սուսաննա Գաբոյանին:

Մարիա Գեւորգյանը Հայաստանի չեմպիոնի կոչմանն արժանացել է նաեւ 2016, 2017 եւ 2019 թվականներին:

NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է Մարիա Գեւորգյանի հետ։

Մարիա, չորրորդ անգամ նվաճեցիր Հայաստանի չեմպիոնի կոչումը: Ամփոփիր առաջնությունը:

Չեմպիոնի տիտղոսը նվաճեցի 8 միավորով. առաջին պարտիայում պարտվեցի երկրորդ տեղը գրաված Սուսաննա Գաբոյանին: Մեկնարկը վատ ստացվեց: Իրականում երկուսս էլ վատ խաղացինք՝ երկկողմանի սխալներով: Մի պահ հնարավորություն ստացա ոչ-ոքի անել, բայց որոշեցի գնալ հաղթանակի եւ արդյունքում սխալ որոշում դուրս եկավ: Դիրքը հավասար էր, բայց ինձ համար ավելի դժվար էր խաղալը եւ այդպես պարտվեցի առաջին պարտիան:

Էլի է եղել, որ բարձրագույն լիգայում առաջին պարտիաներում վատ դիրքեր եմ ունեցել, բայց վերջում կարողացել եմ հաղթել: Բայց այս տարի երեւի հոգեբանական առումով տրամադրված չէի: Մինչ այս Ղազախստանում շատ վատ մրցաշար էի ունեցել, դա իր ազդեցությունն էր թողել, կարելի է ասել՝ իրականությունից կտրված էի:

Երկրորդ պարտիրայում հաղթեցի Վերոնիկա Խաչատրյանին, երրորդում՝ Մարիա Կուրսովայի նկատմամբ առավելության հասա եւ խաղս վերագտա:

Ինչպե՞ս ես կարողանում կարեւոր մրցաշարերի մեկնարկում պարտվելուց հետո վերադառնալ պայքարի մեջ։

Շատ դժվար է ստացվում վերակագնվել: Այդ նույն դժվարությունը եղավ նաեւ Հայաստանի առաջնությունում: Ամեն դեպքում առաջին պարտիայում անիմաստ պարտվեցի: Երբ շանսդ կա ու բաց ես թողնում, հասկանում ես, որ մի բան բաց թողեցիր: Երկրորդ պարտիայում հաղթելուց հետո հոգեբանորեն ավելի հանգստացա, որոշեցի ուղղակի չլարվել եւ խաղալ իմ խաղը: Արդեն երրորդում՝ Կուրսովային հաղթելուց հետո ամրապնդեցի դիրքերս, խաղիս որակը շատ բարձրացավ եւ ավելի վստահ դարձա:

Ամենաբարդ պարտիան ո՞րն էր:

Դժվար է ասել: Սուսաննա Գաբոյանի հետ խաղը հանած, շատ դժվար ստացվեց Սիրանույշ Ղուկասյանի հետ խաղը: Ոչ թե խաղային առումով, այլ զուտ մարդկային տեսանկյունից. Սիրանույշը մրցաշարում վատ էր խաղում, իսկ ես չէի ցանկանում, որ ինքը հեռու տեղեր գրավեր: Այդ պատճառով ավելի բարդ ստացվեց այդ խաղը, բայց մրցաշար է, պետք է խաղանք: Բարդ ստացվեց նաեւ Աննա Խաչատրյանի հետ պարտիան, որովհետեւ ինչ-որ չափով Սուսանա Գաբոյանն ինձ հետապնդում էր միավորներով եւ սեւերով Աննա Խաչատրյանը վատ չէր խաղում ամբողջ մրցաշարում. Շատ դժվար էր: Հավասար վերջնախաղ ստացվեց, բայց հետո կարողացա հաղթած դիրք ստանալ:

Ինչո՞վ առանձնացավ այս տարվա Հայաստանի առաջնությունը:

2019-ին ավելի լավ էի պատրաստվել Հայաստանի առաջնությանը: Այս տարի մի փոքր թույլ էր պատրաստվածությունս: Ինչ վերաբերում է ընդհանուր առաջնությանը, մրցակցությունը մեծացել էր, աղջիկներն ուժեղացել էին նախորդ տարվա համեմատ: Զգում էի տարբերությունը նրանց խաղում։

Ես 2019-ին 8,5 միավոր վաստակեցի՝ ոչ մի պարտություն չգրանցելով: Միայն մեկ տուրում ոչ-ոքի արեցի, իսկ այս տարի պարտություն ունեցա հենց մեկնարկում:

Չորրորդ չեմպիոնությունդ է: Ինչպե՞ս ես քեզ զգում այս կարգավիճակում:

Շատ լավ եմ զգում, անպարտելիության զգացողություն չունեմ: Պետք է փորձենք միջազգային մրցաշարերում մեզ արդարացնել, ավելի լավ հանդես գալ: Բայց ամեն տարի չեմպիոն դառնալուց զգացողությունները լրիվ տարբեր են լինում: Անկասկած ուրախ եմ, որ չորրորդ անգամ կարողացա հաղթող ճանաչվել:

Ի՞նչ ծրագրեր կան 2020-ում:

Դեռ տարին չեմ ծրագրել միջազգային մրցաշարերի մասնակցության առումով: Մասնակցելու ենք Համաշխարհային օլիմպիադային, որը տեղի է ունենալու օգոստոսի 5-17-ը Մոսկվայում: Մինչ այդ հունիսին մասնակցելու եմ Եվրոպայի անհատական առաջնության: Քանի որ Հայաստանի առաջնությունը նոր է ավարտվել եւ դրա արդյունքներից շատ բան էր կախված, այդ պատճառով դեռ չեմ պլանավորել, որ մրցաշարերին եմ մասնակցելու:

Լուսինե Շահբազյան

Կիրանցի ճանապարհից բերման է ենթարկվել 14 քաղաքացի. ՆԳՆ «Կան մարդիկ ում ներկայությունը ժպտալու առիթ է». Էվա Խաչատրյանի լուսանկարները Արսեն Գուլամիրյանը մենամարտ կանցկացնի Երևանում Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետությանը այս ողբերգական աղետի կապակցությամբ. Գագիկ Ծառուկյան Կիրանցում իրավիճակը լարված է, ոստիկանությունն անցավ գործողությունների․ Տեսանյութ Փաշինյանի միակ հույսը ոստիկանությունն է, որը նույնպես տեղի է տալու. Մենուա Սողոմոնյան Սևանա լճի մակարդակը բարձրացել է 5 սմ-ով Հայտնի է Ռաիսիի ու Աբդոլլահիանի հուղարկավորության օրը Խորին ցավակցություններս եմ հայտնում բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությանը և ժողովրդին. Մանե Թանդիլյան Ի՞նչ կփոխի Իրանի նախագահի մաhը տարածաշրջանում «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ին ԶՊՄԿ-ի տաղավարի այցելուներն այսուհետ նորովի հայացքով կնայեն հանքարդյունաբերությանը Հայաստանի շահը վաղուց արդեն վաճառքի է հանված և նույնիսկ ունի գնորդ, որի անունը Ալիև է. Արմեն Մանվելյան Փրկարարները նույնականացրել են Իրանի նախագահի կործանված ուղղաթիռի զոհերի դիերը Իրանի համար այս դժվարին պահին մենք մեր բարեկամ ժողովրդի կողքին ենք Նիկոլականների վախը գնալով խորանում է Ի՞նչ է ուզում ասել Փաշինյանը՝ պետական եկամուտները նույնացնելով. Նաիրի Սարգսյան Եվրոպայում խոշորագույն արևային էլեկտրակայանը կառուցելու են Ժիրոնդայում Իրանի նախագահի մահը ծանր հետևանքներ կունենա տարածաշրջանի համար Վարչախումբը փորձում է ականապատել ընդդիմադիր շարժումը Ամիօ բանկը ԿՍՊ ծրագրի շրջանակներում ստորագրել է հուշագիր ԿԳՄՍ նախարարության հետ Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank «ՀայաՔվեի» անդամներն ուղեկցում են Սրբազան հորը Ջուր չի լինի Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ՝ ավտոշարասյունը Երևանից շարժվել է Կիրանց Զվերևը՝ Հռոմի մրցաշարի հաղթող «Ֆասթ Շիֆթ»-ը քննարկում է կազմակերպել ֆինանսական գրագիտության թեմայով Արդարադատության նախարարությունն ի դեմս գործող վարչախմբի փորձում է խափանել «Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումը Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Տարադրամի փոխարժեքները մայիսի 20-ին Այսօր տեղի ունեցավ 88 սուպերմարկետների ցանցի 6֊րդ մասնաճյուղի բացումը ք. Երևան, Նոր Նորք Ջուղայի 2 հասցեում Մանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Բագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին «Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացել Մայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան