Ի՞նչ է զգուշացնում Արթուր Վանեցյանը
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ասուլիսին շատերն էին սպասում, շատերն էին փորձում հասկանալ, թե մինչև ուր կարող են հասնել ԱԱԾ նախկին տնօրենի, այսինքն՝ ամենաինֆորմացված անձի հայտարարությունները...
Վանեցյանի հայտարարություններն, իրականում, շատ հասուն էին ու խորքային, և բավականին լայն պատկերացումներ են տալիս, թե ինչպիսի վտանգավոր փոսի մեջ է գտնվում պետությունը, և ինչպիսի վիրահատական միջամտություններ են պետք՝ պետությունը խելքի բերելու համար...
Հասկանու՞մ եք, ԱԱԾ տնօրենը լքում է իր պաշտոնը, որպեսզի չկատարի ՍԴ աշխատանքները կազմաքանդելու և չենթարկվողներին բանտերը նետելու ապօրինի հրամանները... Երբ ֆեյքային բանակներով հարձակվում եք Վանեցյանի վրա՝ գոնե մի պահ պատկերացնու՞մ եք, թե պետության վրա ինչքան թանկ կարողղ է նստել, երբ ԱԱԾ ղեկավարը վճռական պահերին կանգ առնելու կոչեր չի հնչեցնում... Հասկանու՞մ եք ինչի մեջ է այն պետությունը, ոորի ղեկավարը ուժային կառույցի ղեկավարին հրահանգում է քաղաքում պայքարել միստիկ սևազգեստ հակահեղափոխականների դեմ...
Պատկերացնու՞մ եք, թե ինչ կկատարվեր երկրի հետ, եթե ԱԱԾ ղեկավարը անսար այդ անիմաստ հրահանգին և ըստ ճաշակի ամբողջ երկրում ձերբակալություններ իրականացներ...
Եվ պատկերացնու՞մ եք ինչ եք անում այս երկրի հետ, երբ կուրորեն ծափահարում եք ցանկացած թավշյա խաբեության... Տասնյակ տարիներ հասարակությանը կուտ են տվել այլանդակ թալանի ու մեծ հարստությունների միֆով, այսօր, երբ արդեն իրենք են իշխանության, կրկին հասարակությանը նույն կտերով են կերակրում...
Իսկ հասարակությունը, հաճելի թմբիրի տակ, ծափահարում է... Ոչինչ, որ շարքային
Պողոսը ավելի վատ է ապրում, իսկ նախկիններին փոխարինած Պողոսները սկսել են ճարպակալել...
Կարևորը՝ թավշյա են ու ժողովրդի սիրելի...
Արամ Մանուկյան