Сегодня: 28 Март 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

2008-ի մարտի 1-ի գործերով դատապարտված անձանց արդարացնելու բողոքներ են ներկայացվել Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարաններ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վերաքննիչ եւ վճռաբեկ բողոքներ է ներկայացրել համապատասխանաբար Իսահակ Մալխասյանի եւ Կարեն Թարխանյանի վերաբերյալ 2008թ. կայացված մեղադրական դատավճիռների դեմ:

ՀՀ գլխավոր դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ 2008թ. հունիսի 16-ի դատավճռով Ի. Մալխասյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ դատապարտվելով մեկ տարի ժամկետով ազատազրկման: Նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանվելով մեկ տարի ժամկետով փորձաշրջան։

Դատարանը հաստատված է համարել, որ վերջինս իր վարած ավտոմեքենայի բեռնախցիկում ապօրինի կերպով կրել է սառը զենք հանդիսացող մետաղյա մահակ, իսկ 2008թ. մարտի 1-ին` ժամը 2030-ի սահմաններում, նշված ավտոմեքենայով գտնվելով Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի վարչական շենքի մոտակայքում՝ չի ենթարկվել ոստիկանության աշխատակիցների` ավտոմեքենան ստուգելու օրինական պահանջին, հրաժարվել է հնարավորություն ընձեռել զննելու ավտոմեքենայի բեռնախցիկը, ստեղծել է քաշքշուկ, կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել նրանց նկատմամբ:

Դատավճիռը Ի.Մալխասյանի եւ նրա պաշտպանի կողմից բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, սակայն վերջինիս որոշմամբ Ի.Մալխասյանի եւ նրա պաշտպանի դատական նիստին չներկայանալու պատճառաբանությամբ վարույթը կարճվել է՝ վերաքննիչ բողոքից հրաժարվելու հիմքով:

Իսկ Կ.Թարխանյանը Երեւանի քրեական դատարանի 2008թ. դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ 2008թ. մարտի 1-ին` ժամը 13.30-ի սահմաններում, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մոտակա անավարտ շինությունների ժամանակավոր ցանկապատերից պոկել եւ զանգվածային անկարգությունների մասնակիցներին է բաժանել մետաղյա ձողեր, նման եղանակով եւ կոչերով ուղղորդել է շարունակել զանգվածային անկարգություններն ու բռնություն կիրառել իշխանության ներկայացուցիչների նկատմամբ, ինչի արդյունքում ձողերով հարձակվել են վերջիններիս վրա ու հարվածել նրանց:

Կ. Թարխանյանը դատապարտվել է 4 տարի ժամկետով ազատազրկման։ Դատավճիռը Կ.Թարխանյանի պաշտպանի կողմից բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, սակայն բողոքը մերժվել է եւ դատավճիռը թողնվել է անփոփոխ։ 2009թ. հունվարին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ ներկայացվել է վճռաբեկ բողոք, որը վերարդարձվել է վարույթ ընդունելու հիմքերի բացակայության պատճառաբանությամբ։

ՀՀ գլխավոր դատախազության կողմից իրականացված՝ դատավճիռների, քրեական գործերի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված երկու գործով մեղադրական դատական ակտ կայացնելիս դատարանները թույլ են տվել արդարադատության բուն էությունը խաթարող հիմնարար խախտումներ:

Մասնավորապես՝ Ի.Մալխասյանին առաջադրված մեղադրանքը զուրկ է եղել կոնկրետ հանցավոր արարքների նկարագրություններից, տուժող ճանաչված անձ չկա, նշված իրադարձությանը ներգրավված անձինք ցուցմունքով հայտնել են, որ ամբաստանյալն իրենց չի հարվածել եւ չի սպառնացել:

Բացի այդ՝ մերժելով կոնկրետ անձի դատարան հրավիրելու եւ որպես վկա հարցաքննելու վերաբերյալ պաշտպանության կողմի միջնորդությունը՝ Դատարանը մեղադրական դատավճռի հիմքում դրել է բացառապես ոստիկանության աշխատակիցների ցուցմունքները:

Իսկ Կ.Թարխանյանին վերաբերող գործով մեղադրանքը հիմնավորելիս դատարանը, ծանրակշիռ դեր է հատկացրել դեպքից տեւական ժամանակ անց ոստիկանության՝ վիճարկվող իրադարձություններում ակտիվորեն ներգրավված աշխատակիցների իրարամերժ ցուցմունքներին:

Հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ որպես ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրող, անձը բերման է ենթարկվել այդ իրադարձություններից տեւական ժամանակ անց: Այսինքն՝ պատշաճ չեն ստուգվել ոստիկանության ծառայողների մեղադրական ցուցմունքները, մերժվել է իրադարձություններին ականատես մի քանի անձանց դատարան հրավիրելու եւ որպես վկա հարցաքննելու պաշտպանության կողմի միջնորդությունը:

Նշված հանգամանքները գնահատելով «Մ. Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» եւ Հայաստանին չառնչվող մի շարք այլ գանգատներով Եվրոպական դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացված բողոքներով ՀՀ վերաքննիչ եւ ՀՀ վճռաբեկ դատարաններին միջնորդել է բեկանել եւ փոփոխել համապատասխանաբար Ի. Մալխասյանի եւ Կ. Թարխանյանի վերաբերյալ դատական ակտերը:

 

 

Для эффективной борьбы с действующими властями необходима консолидация широких слоев общества։ Аршак Карапетян Ucom запускает процесс переоснащения сетей в ряде регионов Армении Сострадание и осознание личной ответственности к Родине и судьбе нашей страны создают основу для создания партии։ Аршак Карапетян Ucom запускает процесс переоснащения сетей в регионах Армении Говорю, потому что знаю: обращение Аршака Карапетяна Бонус в размере 5 000 драмов от IDBank для владельцев пенсионных карт Пашиняновская власть вступила в опасную игру։ Аршак Карапетян Волонтеры общенационального движения «Единство» предлагают свою помощь Москве Соболезнуем Правительство Пашиняна не понимает последствий своих шагов: Аршак Карапетян IDBank - участник конференции общественной организации Мой лес Армения Пашинян уничтожает историю, культуру и делает это запрограммированно: Аршак Карапетян Движение «Всеармянский фронт» сохранит суть и деятельность движения: Аршак Карапетян Премьер пугает войной, чиновники дистанцируются: политтехнолог о ситуации в Армении IDBank выпускает 1-й транш долларовых облигаций 2024 года Никол Пашинян спрашивал, почему мы воюем, почему не отступаем? Новые раскрытия Аршака Карапетяна В 2023г. кредитный портфель МСБ Америабанка вырос более чем на 30% Цифровые карты Amio с безграничными возможностями и кэшбэком 5% Горнодобывающая промышленность играет важную роль в обеспечении материалов для энергетического перехода и зеленой экономики: Роман Худоли Действующие власти больше не признают красных линий в антироссийской политике: Аршак Карапетян НАТО-сокрушающий диктатор для независимых наций и суверенных государств․ Хачик Асрян Международный день клиента в IDBank-е Шаги действующих властей Армении наносят серьезный ущерб жизненно важным интересам страны։ Аршак Карапетян Наблюдения бывшего главы вооруженных сил Армении об опасностях, угрожающих нашей стране IDBank приостанавливает обслуживание карт МИР Нынешние власти должны собрать чемоданы и уйти: Аршак Карапетян Ухудшение отношений с ЕАЭС может иметь цепные и катастрофические последствия։ Аршак Карапетян Новые открытия Аршака Карапетяна и реакция на абсурдные заявления премьер-министра Действующие власти сами не понимают, куда ведут Республику Армения: Аршак Карапетян Три Грустные Истории о Мошенниках Либо они авантюристы, либо не понимают, что такое национальная безопасность. Аршак Карапетян Аршак Карапетян, находясь в командировке в Дубае, физически не мог каким-либо образом участвовать в управлении войсками «Дни Пашиняна сочтены։ он уйдет и обязательно ответит»: «Паст» Нелепые и выдуманные аргументы премьер-министра в TikTok Ucom в 2023 году показал высокий уровень роста в сфере фиксированной и мобильной связи Число мобильных абонентов Team превысило 1 миллион Пашинян понимает, что его дни сочтены, он уйдет: Аршак Карапетян Действия Пашиняна и его сторонников нанесут исключительно вред интересам Армении. Аршак Карапетян Новые разоблачения Аршака Карапетяна о выдуманных обвинениях премьер-министра и последствиях его вмешательства в дела военных В связи с празднованием Международного женского дня сотрудницы ЗММК были награждены