Այսօր՝ 19 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Մեկ շաբաթ առաջ եմ եկել Հարավային Կորեայից, չեմ պատրաստվում կորոնավիրուսի թեստ անցնել. «Ձեզ բոլորիդ հեսա վարակելու եմ». Նախարարը` լրագրողներին

Մենք հիմա ավելի շատ ենք անում կորոնավիրուսի կանխարգելիչ միջոցառումներ, քան մեզանից շատ հարուստ եւ զարգացած երկրներ։ Այս մասին այսօր՝ մարտի 1-ին, Հայաստանում կորոնավիրուսի հայտնաբերման առաջին դեպքի առնչությամբ հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Նախ ասեմ,որ ես ինքս եմ ուղիղ մեկ շաբաթ առաջ եկել Հարավային Կորեայից, որտեղ կա 350 դեպք, եւ ինձ շատ լավ եմ զգում, չեմ պատրաստվում հանձնել թեստ ու ձեզ բոլորիդ հեսա վարակելու եմ: Երկրորդ, ես եկել եմ Մոսկվայով, որտեղ որեւէ մեկին ջերմաչափում չէր արվում եւ պարզապես մարդիկ անցնում էին անվտանգության իրենց հերթական ստուգումը եւ նստում էին ինքնաթիռ ու գալիս էին Հայաստան:

Մենք հիմա ավելի շատ ենք անում կանխարգելիչ միջոցառումներ, քան մեզանից շատ հարուստ եւ զարգացած երկրներ, հետեւաբար այն միջոցառումները, որ մենք արել ենք, փաստացի բավականին էֆֆեկտիվ են եղել մինչեւ հիմա: Այսինքն, այո, մենք հաշվել ենք, որ մենք կկորցնենք 1000 կամ 2000 չինացի տուրիստ նոր ազատ վիզային ռեժիմի պայմաններում, որոնք բավական գումար կծախսեին, բայց միեւնույն ժամանակ մենք հասկացել ենք, որ սա տեւելու է կարճ ժամանակ։ Մենք գնացել ենք այդ զոհողության, նաեւ առջևում Նովրուզ է, բայց ամենայն հավանականությամբ կերկարացնենք Իրանի հետ սահմանի փակումը»,-նշեց նա։

Հարցին՝ արդյոք վիրուսի մասին տեղեկությունները ֆեյք չեն, նախարարը հերքեց, ասելով, որ Չինաստանի իշխանությունները շատ թափանցիկ են գործել, ազատ հասանելիության են դրել վիրուսի գենոմը, որը հնարավորություն է տվել երկրներին ստեղծեղ դիագնոստիկ թեստեր։

Հարցին՝ հնարավո՞ր է չեղարկել նաև Սահմանադրական փոփոխությունների քարոզարշավը, Արսեն Թորոսյանը պատասխանեց. «Հանրային առողջությունը մեզ համար ամենակարևորն է, ու եթե տեսնենք, որ հանրային առողջության համար կա որևէ վտանգ, մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած նախկին որոշում, դրա մասին հանրությանը տեղյակ կպահենք, այս պահին դրա անհրաժեշտություն չկա»։

Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ Ակարմազյան Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար «Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելու Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի Սարգսյան Dօing Digital 2024 համաժողովի հովանավորներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆ Գագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար «Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ Մոսկվայում Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»