Այսօր՝ 24 մայիսի 2018թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Գրիգոր Նարեկացի». Վիգեն Չալդրանյանը կնկարահանի նոր ֆիլմ

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ սպասված հանդիպում կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր Վիգեն Չալդրանյանի հետ:

Հանդիպումը մեկնարկվեց «ՄՈՏՈՐ... ՍՏՈՊ...» ՝ ըստ Վիգեն Չալդրանյանի» ֆիլմի ցուցադրմամբ, որից հետո իրեն այդքան շատ սպասող հանդիսատեսի շարքերից բեմ բարձրացավ Վիգեն Չալդրանյանը: Չդադարող ծափերի ներքո «Նարեկացի» արվեստի միության տնօրեն Լևոն Իվանյանը հանդես եկավ հայտարարությամբ.

- Վիգեն Չալդրանյանն ընտրվել է Հայաստանի ազգային կինոակադեմիայի նախագահ: Մենք ուրախ ենք, որ առաջինն ենք շնորհավորում նրան…,-ուրախալի լուրով և ծափերով մեկնարկեց հանդիպման երեկոն «Նարեկացի» արվեստի միության տնօրեն Լևոն Իվանյանը:

Վիգեն Չալդրանյանը ներկաներին պատմեց, թե ինչպես է մտել կինոյի աշխարհ, ինչ գործունեություն է ծավալել և ծավալում թատրոնում, ինչպես նաև Թատերական ինստիտուտում իր աշխատանքային ծրագրերի և իր ապագա աշխատանքների, ընտանիքից հեռու լինելու դժվարությունների, այդ դժվարությունների դիմաց ստացած դրական արդյունքների, իր և «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանի մտերմության, միության փոքրիկ լինելու, բայց հսկայական առաքելություն կատարելու մասին:

- Անսահման ուրախ եմ, որ այստեղ եմ: Ուրախ եմ, որ տեսնում եմ այսքան փայլուն աչքեր, ուրախ եմ՝  իմ լավ արվեստագետ ընկերներին հանդիպելու համար: Թեև այս միության տարածքը փոքր է, բայց այն իր հիմնադիր Նարեկ Հարությունյանի հետ շատ մեծ առաքելություն է կատարում: Արվեստի այս օջախը ինձ համար շատ հարազատ է, և ես հենց այս բեմից էլ կասեմ, որ 2018-2019 թվականներին  կսկսեմ իմ համախոհների հետ նկարահանել «Գրիգոր Նարեկացի» ֆիլմը...,- իր խոսքում նշեց Չալդրանյանը:

Այս հայտարարությունից հետո Լևոն Իվանյանը միության կողմից կինոռեժիսորին նվիրեց «Նարեկ» և մաղթեց բեղմնավոր աշխատանք, որի արդյունքում կունենանք ևս մեկ արժեքավոր ֆիլմ:

loading...
Ռուսաստանը կշարունակի ակտիվ դեր կատարել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում. Մարիա Զախարովա Հենրիխ Մխիթարյան. Ամեն ինչ անելու ենք, որպեսզի պատվով խաղանք Բարձրագույն կրթությունն անվճար դարձնելն իդեալական կլինի, բայց պետությունն այս պահին այդ հնարավորությունը չունի. Ա. Սիմոնյան Արմեն Աշոտյանի երեք հարցը Նիկոլ Փաշինյանին Փաշինյանը ուրախ լուր ունի վարորդների համար Թող ոչ ոք հանդուրժողականության մթնոլորտը չմեկնաբանի որպես թուլության մթնոլորտ. Փաշինյան Դատախազությունը քրգործ է հարուցել՝ հարկերից խուսափելու դեպքով Օսիպյանը ներկայացրել է ոստիկանության պետի նորանշանակ տեղակալին (տեսանյութ) Ռուսաստանում աշխատանքային միգրանտների նկատմամբ նոր սահմանափակումներ կկիրառվե Դավիթ Տոնոյանն Աստանայում հանդիպել է Ռուսաստանի Պնախարար Շոյգուին Կապիտալի արտահոսքը մեծ ծավալներ չի ունեցել, խոսքը մի քանի տասնյակ մլն դոլարի մասին է. Ջավադյան Փաշինյանը՝ Սասնա ծռերի, Ալեն Սիմոնյանի ու անհնազանդության ակցիաների մասին (տեսանյութ) Բիթքոինն էժանանում է Փաստաբաններն ու «Սասնա ծռերի» աջակիցները ի նշան բողոքի լքեցին դահլիճը. Նիստը հետաձգվեց մեկ շաբաթով (Ֆոտո) Մալայզիայի ոստիկանությունն ավելի քան 2.5 միլիոն դոլար է հայտնաբերել երկրի նախկին վարչապետի բնակարաններում Հայկ Բաբուխանյանի «Իրավունք» թերթի գործելաոճը ապացուցում է հին ասացվածքը․ կարմիր կովը կաշին չի փոխի Փոխվարչապետի հրահանգով հետ եք վերցնում միջնորդություն, դուք ո՞նց եք անաչառություն ապահովելու. Գորգիսյանը՝ դատախազին Բազմաթիվ կաշիներ փոխած Բաբուխանյանի թերթը սին լուրեր է տարածում Փաշինյան-Ծառուկյանը համագործակցությունը ընդունվել է ժողովրդի կողմից, իսկ ժանգոտված արսենալը անզոր է ժողովրդի կամքի առաջ «Իրավունք» թերթը շարունակում է իր պառակտիչ գործունեությունը՝ արդեն փրփուրներից կախվելով Հիմա անհնազանդության ակցիաներ իրականացնելը նշանակում է իրականացնել սաբոտաժի գործողություններ. Նիկոլ Փաշինյան Հիմա անհնազանդության ակցիաներ իրականացնելը նշանակում է իրականացնել սաբոտաժի գործողություններ. Նիկոլ Փաշինյան «Փաստ». Դատավորը ժառանգությամբ բնակարան է ստացել «Ժողովուրդ». ԱՆ քրեակատարողական վարչությունում ճամպրուկային վիճակ է. ով կնշանակվի պետ ԲՀԿ-ն հավակնելու է ստանալ ընտրողների ձայների բացարձակ մեծամասնությունը. Նաիրա Զոհրաբյան BBC. «Արսենալն» այս շաբաթ կհայտարարիի Ունաի Էմերիի նշանակման մասին Հանձնարարել եմ ստուգումներ սկսել մետաղական հանքերում. Նիկոլ Փաշինյան Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Էստոնիայի վարչապետին (ֆոտո) Ալեն Սիմոնյանը վայր է դրել պատգամավորական մանդատը եւ մնալու է Երեւանի ավագանիում Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը ՊՐԵՄԻԵՐԱ. Արման Հովհաննիսյան - «Էլի նա» Նիկոլ Փաշինյանը եւ Դեմետրիս Սիլուրիսը քննարկել են հայ-կիպրական հարաբերությունները ՀՀԿ–ն պատրաստ է քննարկել ցանկացած հարց, բացառությամբ՝ հինգ հարցերի. Շարմազանով Երբ ընդդիմադիր բեղլուն դառնում է իշխանական տառեխ Եթե կուսակցությունը քաղաքապետի պատասխանատվությունը դնի ինձ վրա, միգուցե համաձայնեմ. Ալեն Սիմոնյան Հայ բռնցքամարտիկները ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում Իսրայելում քննարկել ենք ռազմական համագործակցության, արտադրություն կազմակերպելու հարցեր. Գագիկ Մելիքյան Երկրում կատարվող լուրջ գործընթացները խափանել հայկբաբուխանյանական անպիտան գործիքներով՝ անճարության նշան է Ինչու՞ «Իրավունք» թերթը չի բարձրաձայնում իր հովանավորների մենաշնորհների մասին Գագիկ Ծառուկյանին մենաշնորհներ վերագրողներն առնվազն քաղաքական իմպոտենտներ են