Այսօր՝ 13 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Որևէ քրեական գործ ուղղորդմամբ չի կարող հարուցվել. Սուրեն Պապիկյանը՝ Անի Սամսոնյանի դիտարկմանը, թե մարզում քաղաքապետի դեմ քրգործեր են հարուցվում, երբ Երևանում այդ ապօրինությունները կարող են անտեսվել

Այսօր ԱԺ-ում Կառավարության 2019թ. կատարողականի մասին զեկույցի քննարկման ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը, դիմելով Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարին՝ հետաքրքրվեց՝ Պապիկյանը կարո՞ղ է վստահ ասել, որ այսօրվա մարզպետները չեն վարում նույն քաղաքականությունը, ինչ նախորդ իշխանության ժամանակ պաշտոնավարած մարզպետները:

«Մարզպետները ծառայել են որպես քաղաքական միջնորդներ, որոնք ճնշումներ են գործադրել համայնքի ղեկավարների վրա, սպառնացել չտրամադրել սուբվենցիաներ, ընտրություններին ապահովել են ձայներ»,-ասաց պատգամավորը:

Պապիկյանն արձագանքեց՝ այդ քաղաքականությունը շարունակվել չի կարող: «Իմ ունեցած գործառույթների շրջանակներում հետևելն ու օգնելն է, որ ՀՀ բոլոր համայնքներում ամրագրվեն ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը»,-ասաց նա:

Սամսոնյանն արձագանքեց՝ մտավախություն ունի, որ միգուցե իներցիայով կամ նպատակային, այդ քաղաքականությունն այսօր շարունակվում է: «Օրինակներ ունենք, թե ինչպես են համայնքի ղեկավարների վրա մարզպետների կողմից գործադրվել ճնշումներ, օրինակ՝ Արարատի, Արմավիրի, Լոռու մարզերում, Կոտայքի մարզում, երբ քաղաքապետի դեմ քրգործեր են հարուցվում այն դեպքում, երբ Երևան քաղաքում այդ ապօրինությունները կարող են անտեսվել, կամ անտարբեր մոտեցում ցուցաբերվի դրանց նկատմամբ, որովհետև քաղաքապետը կարող է լինել յուրային: Մենք տեսնում ենք այդ խտրականությունը»,-ասաց պատգամավորը:

Պապիկյանը հակադարձեց՝ որևէ խտրական վերաբերմունք չի կարող լինել: «Եթե խոսքը վերաբերում է նրան, որ ինչ-որ համայնքապետների նկատմամբ պատվերով քրեական գործեր են հարուցվում, ես խնդրում եմ ավելի հստակ պարզաբանում, որովհետև այն, ինչ նշում եք, անընդունելի է, և նման բան լինել չի կարող: Ես պատասխանատու հայտարարում եմ, որ քրեական որևէ գործ ուղղորդմամբ հարուցվել չի կարող, դա իմ իրավասության տիրույթում չէ, իրավապահ մարմինների իրավասության տիրույթում է»,-ասաց նա՝ նշելով, թե եթե Սամսոնյանն ունի նման փաստ, թող բացահայտի:

Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով ԱՄՆ-ում արևային էներգիան աճում է կտրուկ տեմպերով Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ Հրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանը «Համահայկական ճակատ» շարժման ղեկավարը ներկայացնում է ուժային կառույցներում տիրող մթնոլորտի մասին Քննարկում ենք ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին արտաքսելու հարցը. Նեթանյահու Ի՛նչ ամոթ կլիներ, եթե սա պաշտպաներ եկեղեցուն (լուսանկար). Գագիկ Համբարյան Հասարակության մի զգալի հատվածի համար այս վարչապետն արդեն չկա և այս միտումն արագորեն տարածվելու է. Վահե Հովհաննիսյան Ոստիկանության բաժնից ՀՀՄ կուսակցության անդամը շտապ տեղափոխվել է հիվանդանոց Քիչ առաջ Ոստիկանության Մաշտոցի բաժին շտապ օգնության մեքենանաներ են կանչվել. ՀՀՄ ՀՀՄ կուսակցության անդամներից մի քանիսը մարմնական վնասվածքներ են ստացել «Չէին նկատել, որ հոգևորական եմ»․ ոստիկանները փորձել են սարկավագի բերման ենթարկել Պուտինն ամրապնդում է իր դիրքերը. Շոյգուին զրկեցին նախարարի պաշտոնից Կոչ ենք անում շարունակել հայ-ադրբեջանական սահմանազատումն ապրիլի 19-ի արձանագրության սկզբունքների հիման վրա. Ֆրանսիայի ԱԳՆ Ո՞վ պետք է լինի Հայաստանի հաջորդ Վարչապետը Բաղրամյան Մոսկովյան խաչմերուկից ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկել «Հայոց համազգային միասնություն» կուսակցության անդամներին Հանդարտ մնացե՛ք, տղերք, ձեզ փչացնում են․ Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին ու հատուկ նշանակության զորքերին IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը Ժամը 10-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել 88 քաղաքացի Հունիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը Ոստիկանները ուժ են կիրառել, քաշքշուկի ժամանակ լրագրողը կորցրել է ինքնազգացողությունը Սրբազան շարժումը պիտի՛ հաղթի Հայոց Համազգային Միասնություն կուսակցությունը հերթական բողոքի գործողությունն է իրականացրել Վիլնյուսում ներկայացվել է Լիտվայում արտադրված առաջին արևային մարտկոցը Գ. Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում մեկնարկել է Արցախ-Հայաստան եռօրյա ֆորում Այս շարժման արդյունքում է, որ հանձնման պրոցեսն ինչ-որ կերպ կասեցվել է. Սողոմոնյան Գյումրիի «Իրական դպրոց»-ն արտոնագրվել է Երկրաշարժ՝ Ադրբեջանում, զգացվել է նաև Սյունիքում Բոլոր ժամանակներում ուսանողությունը՝ երիտասարդությունը պիտի որոշի երկրի ներկան, հետևաբար նաև ապագան. Աննա Կոստանյան Քուվեյթում քաղաքական ճգնաժամ է․ ցրել են երկրի խորհրդարանը Ադրբեջանցիները հիմնահատակ ոչնչացրել են Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին (լուսանկարներ) Երևանի քաղաքապետի հրավերով 40 միայնակ տարեց և վետերան կանայք այսօր հրավիրված էին Անգլիայի ազգային բալետի «Ժիզել» ներկայացմանը Վստահ եմ, որ այսուհետ «ադրբեջանական հողերում» միշտ խաղաղություն կլինի․ Ալիև Ո՞րն է իդեալական արևային մարտկոցի չափը տան համար ՌԴ զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի մի քանի բնակավայր. ՌԴ ՊՆ Սպասում ենք ձեզ Հայաստանում. Բագրատ Սրբազանի կոչը` սփյուռքահայերին Օրենքը միայն քաղաքացու համա՞ր է. Արշակ Կարապետյան Ոստիկաններն արցախցի երիտասարդին լուրջ վնասվածք են պատճառել «Սարկավագին տարան»․ ոստիկանները բիրտ ուժ կիրառելով՝ բերման են ենթարկում (Տեսանյութ) Հզոր մագնիսական փոթորիկը կարող է հյուսիսափայլ առաջացնել ԱՄՆ տարածքում