Այսօր՝ 13 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Քաղաքացուն բացահայտ անհիմն մեղադրանք է առաջադրվել եւ նա կալանավորված է. ՓՊ նախագահ

«Հեծանիվի վրաերթի» գործով Արթուր Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն բանի համար, որ «Ազգային ժողովի նիստի ավարտից հետո, Արթուր Ալեքսանյանը Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում հետապնդել է իշխանության ներկայացուցիչ հանդիսացող` ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին, և պարզելով, որ վերջինս կողմ է քվեարկել կոնվենցիայի վավերացմանը, տվել է սեռական բնույթի հայհոյանքներ և սպառնացել հաշվեհարդար տեսնել նրա հետ:»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. «ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ԲԱՑԱՀԱՅՏ ԱՆՀԻՄՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆ ԱՅԴ ԱՆՀԻՄՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ Է

«Հեծանիվի վրաերթի» գործով Արթուր Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն բանի համար, որ «Ազգային ժողովի նիստի ավարտից հետո, Արթուր Ալեքսանյանը Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում հետապնդել է իշխանության ներկայացուցիչ հանդիսացող` ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին, և պարզելով, որ վերջինս կողմ է քվեարկել կոնվենցիայի վավերացմանը, տվել է սեռական բնույթի հայհոյանքներ և սպառնացել հաշվեհարդար տեսնել նրա հետ:»:

Ամենևին գնահատական չտալով Արթուր Ալեքսանյանին վերագրվող արարքի բարոյական կողմին, թե արդյո՞ք ընդունելի է պատգամավորին սեռական բնույթի հայհոյանք տալ կամ սպառնալ (եթե այդպիսի բան տեղի է ունեցել), սույն հրապարակմամբ, որպես փաստաբան, ցանկանում եմ իրավաբանական հանրույթի ուշադրությունը հրավիրել մի վտանգավոր երևույթի վրա:

ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ԲԱՑԱՀԱՅՏ ԱՆՀԻՄՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆ ԱՅԴ ԱՆՀԻՄՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ Է:

ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ սույն օրենսգրքում ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ է համարվում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ծառայող այն անձը, ով ծառայողական ենթակայության տակ չգտնվող անձանց նկատմամբ սահմանված կարգով օժտված է կարգադրիչ լիազորություններով:

Այս նորմից հետևում է, որ անկախ նրանից, թե իրավունքի մյուս ճյուղերում ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ հասկացությունն ինչ իմաստ է արտահայտում, քրեական օրենսգրքի իմաստով ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ պետական մարմնում ծառայող այն անձն է, որը ծառայողական ենթակայության տակ չգտնվող անձանց նկատմամբ սահմանված կարգով օժտված է կարգադրիչ լիազորություններով:

Սա նշանակում է, որ պետական այն ծառայողի մասին է խոսքը, որը կարող է կատարման ենթակա հանձնարարություններ տալ այլ անձանց, որոնք իր հետ ծառայողական ենթակայության մեջ չեն գտնվում: Օրինակ, վարչարարություն իրականացնող պաշտոնատար անձը քրեական օրենսգրքի իմաստով իշխանության ներկայացուցիչ է:

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ քրեական օրենսգրքի իմաստով չի կարող հանդիսանալ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ, քանի որ չունի կարգադրիչ լիազորություն: Օրինակ՝ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը չէր կարող քաղաքացի Արթուր Ալեքսանյանին պարտադիր կատարման ենթակա կարգադրություն կամ հանձնարարություն տալ:

Հետևաբար, Արթուր Ալեքսանյանին չէին կարող վերը նկարագրված դեպքի առնչությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք առաջադրել և կալանավորել:

Հ.Գ. Եթե այս հայտարարության հետ քրեական հետապնդման մարմինը համաձայն չէ, ապա երկակի ստանդարտներից հեռու մնալու համար նույն կերպ պետք է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով մեղադրանք առաջադրելու հարցը քննարկեր Ազգային ժողովում Էդմոն Մարուքյանի և Սասուն Միքայելյանի միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ սպառնալիքների մասով:

Հիշեցնեմ, որ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածում նկարագրված արարքի հետ կապված քրեական հետապնդումն իրականացվում է հանրային մեղադրանքի կարգով: Այսինքն անկախ տուժողի բողոքից քրեական հետապնդումը պետք է իրականացվեր»։

Հանդարտ մնացե՛ք, տղերք, ձեզ փչացնում են․ Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին ու հատուկ նշանակության զորքերին IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը Ժամը 10-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել 88 քաղաքացի Հունիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը Ոստիկանները ուժ են կիրառել, քաշքշուկի ժամանակ լրագրողը կորցրել է ինքնազգացողությունը Սրբազան շարժումը պիտի՛ հաղթի Հայոց Համազգային Միասնություն կուսակցությունը հերթական բողոքի գործողությունն է իրականացրել Վիլնյուսում ներկայացվել է Լիտվայում արտադրված առաջին արևային մարտկոցը Գ. Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում մեկնարկել է Արցախ-Հայաստան եռօրյա ֆորում Այս շարժման արդյունքում է, որ հանձնման պրոցեսն ինչ-որ կերպ կասեցվել է. Սողոմոնյան Գյումրիի «Իրական դպրոց»-ն արտոնագրվել է Երկրաշարժ՝ Ադրբեջանում, զգացվել է նաև Սյունիքում Բոլոր ժամանակներում ուսանողությունը՝ երիտասարդությունը պիտի որոշի երկրի ներկան, հետևաբար նաև ապագան. Աննա Կոստանյան Քուվեյթում քաղաքական ճգնաժամ է․ ցրել են երկրի խորհրդարանը Ադրբեջանցիները հիմնահատակ ոչնչացրել են Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին (լուսանկարներ) Երևանի քաղաքապետի հրավերով 40 միայնակ տարեց և վետերան կանայք այսօր հրավիրված էին Անգլիայի ազգային բալետի «Ժիզել» ներկայացմանը Վստահ եմ, որ այսուհետ «ադրբեջանական հողերում» միշտ խաղաղություն կլինի․ Ալիև Ո՞րն է իդեալական արևային մարտկոցի չափը տան համար ՌԴ զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի մի քանի բնակավայր. ՌԴ ՊՆ Սպասում ենք ձեզ Հայաստանում. Բագրատ Սրբազանի կոչը` սփյուռքահայերին Օրենքը միայն քաղաքացու համա՞ր է. Արշակ Կարապետյան Ոստիկաններն արցախցի երիտասարդին լուրջ վնասվածք են պատճառել «Սարկավագին տարան»․ ոստիկանները բիրտ ուժ կիրառելով՝ բերման են ենթարկում (Տեսանյութ) Հզոր մագնիսական փոթորիկը կարող է հյուսիսափայլ առաջացնել ԱՄՆ տարածքում Ուժգին երկրաշարժ է եղել «Եվրատեսիլ 2024». ինչպե՞ս այսօր քվեարկել Հայաստանի օգտին Բրազիլիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 127-ի Ուկրաինական ուժերը հակահարված են տալիս հակառակորդին Խարկովի ուղղությամբ. Զելենսկի Իսրայելը Ռաֆահի որոշ շրջանների բնակիչներին խորհուրդ է տվել լքել քաղաքը Տանիքը արդեն ներսից քանդվում ա գլխներիս, իսկ մեր միամիտ ու անմիաբան ժողովուրդը դեռ դավաճան իշխանություններից չի ազատվել. Արտակ Զաքարյան Քիչ առաջ բերման ենթարկվեց «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը «Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը առաջին օրից ակտիվ մասնակցում է Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը Դայչը ճանաչվել է ԱՊԼ-ի ամսվա լավագույն մարզիչ Քաղաքացիներին բերման ենթարկեցին փողոց փակելու համար Հայոց Համազգային Միասնություն կուսակցությունը, Բագրատ Սրբազանի կոչով, փակել է Թբիլիսյան խճուղի- «Երազ» այգի խաչմերուկը Քաղաքացիները ինքնաբուխ փակել էին Տիգրան Մեծ պողոտան (տեսանյութ) Երևանում մեկնարկել են խաղաղ անհանզանդության ակցիաներ. կան փակ ճանապարհներ (ուղիղ) Անձրև, ամպրոպ. Նոր ակտիվ ցիկլոն է ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է յոթի Պարագլուխը պարտվում է օրակարգերի դաշտում, և դա նրա համար մահացու պարտություն է. Դավիթ Սարգսյան