Այսօր՝ 11 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Լիգուրիայի չեմպիոն Գրիգոր Դավթյանի հայր․ Մեր ընտանիքի երազանքն է, որ Գրիգորը ներկայացնի Հայաստանը

NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել արտերկրում հանդես եկող պատանի հայ մարզիկների, որոնք ցանկանում են ապագայում ներկայացնել Հայաստանը:

Իտալական Լիգուրիայի մարզում բնակվում է 14-ամյա բռնցքամարտիկ Գրիգոր Դավթյանը: Նա ներկայացնում է All Boxing Team ակումբը եւ հանդես է գալիս 47 կգ քաշային կարգում:

«Բռնցքամարտով զբաղվում եմ 10 տարեկանից: Սկզբնական շրջանում զբաղվել եմ ըմբշամարտով, սակայն որոշ ժամանակ հետո հասկացա, որ ինձ ավելի հոգեհարազատ է բռնցքամարտը: 2 տարի մարզվել եմ Գերմանիայում, արդեն 2 տարի մարզվում եմ Իտալիայում: Ինձ մարզում է հայրս: Մասնակցել եմ 7 մրցաշարի, ճանաչվել եմ Լիգուրիայի չեմպիոն»,- NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Գրիգոր Դավթյանը:

Պատանի մարզիկը բռնցքամարտի նկատմամբ սերը ժառանգել է հորից՝ Մարտուն Դավթյանից, որը երիտասարդ տարիներին 2 անգամ ճանաչվել է քիկբոքսինգի Հայաստանի չեմպիոն:

«Գրիգորը ծնվել է 2006 թվականին Երեւանում: Ընտանիքով տեղափոխվել ենք Գերմանիա 2016 թվականին, 2 տարի անց տեղափոխվել ենք Իտալիա: Գրիգորը Հայաստանում զբաղվում էր ըմբշամարտով: Գերմանիայում կարճ ժամանակ ըմբշամարտով զբաղվելուց հետո նա սկսեց զբաղվել բռնցքամարտով: Ես՝ ինքս Գերմանիայում աշխատում էի որպես բնռցքամարտի մարզիչ: Իտալիա տեղափոխվելուց հետո մարզչական արտոնագիր եմ ստացել Իտալիայի բռնցքամարտի ֆեդերացիայի կողմից եւ այժմ աշխատանքս շարունակում եմ այստեղ:

Գրիգորը հաղթանակ է տարել գրեթե բոլոր մենամարտերում, որոնց մասնակցել է, հաղթել է Լիգուրիայի չեմպիոնին: Իտալացի մարզիչները շատ գոհ են նրանից եւ նույնիսկ ասում են, որ Իտալիայում նրա տարիքային խմբում Գիրգորի պես բռնցքամարտիկ չկա: Մինչեւ նոյեմբեր Գրիգորը կմենամարտի 13-14 տարեկանների, իսկ նոյեմբերից հետո՝ 15-16 տարեկանների խմբում:

Մշտական կապի մեջ ենք Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ: Ուշադրությամբ հետեւում ենք ֆեդերացիայի շուրջ ստեղծված իրավիճակին:

Հայաստանից առաջարկ ստանալու դեպքում Գրիգորը մեծ սիրով կներկայացնի իր հայրենիքը: Դա ոչ միայն նրա, այլեւ մեր ընտանիքի երազանքն է»,- նշեց Գրիգորի հայրը՝ Մարտուն Դավթյանը:

Վահե Աղաջանյան

 
 
Օրենքը միայն քաղաքացու համա՞ր է. Արշակ Կարապետյան Ոստիկաններն արցախցի երիտասարդին լուրջ վնասվածք են պատճառել «Սարկավագին տարան»․ ոստիկանները բիրտ ուժ կիրառելով՝ բերման են ենթարկում (Տեսանյութ) Հզոր մագնիսական փոթորիկը կարող է հյուսիսափայլ առաջացնել ԱՄՆ տարածքում Ուժգին երկրաշարժ է եղել «Եվրատեսիլ 2024». ինչպե՞ս այսօր քվեարկել Հայաստանի օգտին Բրազիլիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 127-ի Ուկրաինական ուժերը հակահարված են տալիս հակառակորդին Խարկովի ուղղությամբ. Զելենսկի Իսրայելը Ռաֆահի որոշ շրջանների բնակիչներին խորհուրդ է տվել լքել քաղաքը Տանիքը արդեն ներսից քանդվում ա գլխներիս, իսկ մեր միամիտ ու անմիաբան ժողովուրդը դեռ դավաճան իշխանություններից չի ազատվել. Արտակ Զաքարյան Քիչ առաջ բերման ենթարկվեց «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը «Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը առաջին օրից ակտիվ մասնակցում է Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը Դայչը ճանաչվել է ԱՊԼ-ի ամսվա լավագույն մարզիչ Քաղաքացիներին բերման ենթարկեցին փողոց փակելու համար Հայոց Համազգային Միասնություն կուսակցությունը, Բագրատ Սրբազանի կոչով, փակել է Թբիլիսյան խճուղի- «Երազ» այգի խաչմերուկը Քաղաքացիները ինքնաբուխ փակել էին Տիգրան Մեծ պողոտան (տեսանյութ) Երևանում մեկնարկել են խաղաղ անհանզանդության ակցիաներ. կան փակ ճանապարհներ (ուղիղ) Անձրև, ամպրոպ. Նոր ակտիվ ցիկլոն է ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է յոթի Պարագլուխը պարտվում է օրակարգերի դաշտում, և դա նրա համար մահացու պարտություն է. Դավիթ Սարգսյան «Սա ընդդեմ իշխանության վարած քաղաքականության, բարքերի ու վարքագծի ժողովրդական բունտ է, որը ստացավ քաղաքական բովանդակություն». «Փաստ» Լեմկինի ինստիտուտը քննադատել է Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ արած հայտարարությունը Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ Հայի, Հայաստանի, Հայրենիքի ու... Եկեղեցու. «Փաստ» Իշխանությունների ճղճիմության նոր դրսևորումները. «Փաստ» Կես տարվա համար՝ 100 միլիոն դոլարի ֆինանսավորում Հայաստանին. «Փաստ» Արդեն մյուս եռամսյակում խոշոր հարկատուների առաջատարը նորից կփոխվի. «Փաստ» Ինչպես չխանգարել և ջուր չլցնել անհայրենիքության ջրաղացին. «Փաստ» Հայտարարություն տրբունալի խորհրդի և ներկա վիճակի մասին Աննախադեպ գնիջեցում Վենուս խանութ-սրահներում մինչև մայիսի 30-ը Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար Երևանում խոշոր ու ողբերգական հրդեհի հետևանքով մահացած կնոջ ինքնությունը պարզվել է Սահմանային սյուների տեղադրումը գրեթե ավարտված է. Բայրամով Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի Այս ժողովրդին այլևս ոչ ոք չպիտի խաբի, հուսախաբ անի. Աննա Կոստանյան «ՀայաՔվեն» շարունակում է անվերապահորեն աջակցել օրեցօր թափ առնող Շարժմանը «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ-ն մասնակցել է «Career City Fest 2K24» լավագույն գործատուների փառատոնին Mutuari, Lolik և SilkSwap. նոր DeFi նախագծերի ներկայացումը ftNFT Phygital Space-ում Մեքենայից դուրս եկած աղջիկ երեխան նետվեց Բագրատ սրբազանի գիրկը (տեսանյութ) Երևանի քաղաքապետի հրավերով Երևանում է Անգլիայի ազգային բալետը՝ Ակրամ Խանի լեգենդար «Ժիզել» բալետային ներկայացմամբ Փողոց փակեք, ժողովուրդ ջան. Բագրատ Սրբազանը դիմեց անհնազանդության ակցիա իրականացնողներին