Այսօր՝ 10 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Առողջապահության նախարարը չի մտածում խոսքի արժեքի մասին. մի բան ասում է, մի քանի օր հետո՝ խոսքը փոխում. ի սկզբանե կորոնավիրուսի դեմ պայքարի հստակ ռազմավարություն չի եղել. համաճարակաբան

Նախարարի խոսքն ուրիշ է. եթե նա լիներ սովորական մասնագետ կամ քաղաքացի, կարող էր անել հայտարարություններ, որոնք կարող էին ճիշտ լինել այս կամ այն չափով, բայց եթե նախարար ես, պետք է իմանաս յուրաքանչյուր խոսքիդ արժեքը և կանխատեսես, որ կարող է լինել իրավիճակի այլ զարգացում, որը կբերի լուրջ հետևանքների: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարին և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարություններին:

«Նախարարն այն ժամանակ հայտարարում էր, թե կորոնավիրուսը հատուկ վտանգավոր վիրուս չէ, ու իրավիճակը փոխվել է, արդյունքում՝ իր խոսքին հավատացող քիչ մարդիկ կան: Խնդիրն այն է, որ նախարարը չի մտածում իր խոսքի արժեքի մասին. մի բան ասում է, մի քանի օր հետո՝ խոսքը փոխում: Խիստ արժեզրկվել է պետական մարմնի խոսքի կշիռը: Ժողովուրդն արդեն ոչինչ չի լսում»,-ասաց համաճարակաբանը:

Ինչ վերաբերում է քաղաքացիների վարքաբանական կանոնների հաճախակի փոփոխությանը, Հովհաննիսյանը նշեց, թե համաճարակի դեմ պայքարն ի սկզբանե պետք է ունենար ռազմավարություն, ինչը չի եղել: «Պետք է առաջին օրվանից մշակվեր, հստակեցվեր ընդհանուր մեկ ռազմավարություն, որ կլիներ բժշկագիտության հիման վրա: Համաճարակի դեմ վարքաբանական պայքարն ամբողջ պայքարի միայն մի մասն է: Միայն վարքագծով համաճարակի դեմն առնել չենք կարող: Կոմպլեքս միջոցառումների անհրաժեշտություն կա, մինչդեռ այդ ամբողջ ռազմավարությունը չկա»,-նշեց նա:

Ի սկզբանե քաղաքացիները պատրաստ էին պահպանել հակահամաճարակային կանոները, սակայն այդ կոնանները ճիշտ մշակված չեն եղել:

«Այս պարագայում չպետք է մեղադրել ժողովրդին՝ հակահամաճարակային կանոնները չպահպանելու և վիրուսի տարածման համար: Ժողովրդի կողմից պատրաստակամությունը՝ կատարել որոշակի միջոցառումներ, ենթարկվել սահմանափակումների, կատարել հրահանգները, եղել է մարտ-ապրիլին: Մարդիկ անում էին այն, ինչն ասվում էր: Բայց սահմանված կանոնները, օրինակ՝ տնից դուրս գալիս՝ ձևաթղթի պարտադիր լրացումը, արդյունավետ չէր, ինչի հետևանքով ունեցանք անհավատություն: Այս պարագայում մարդկանցից ինչ-որ բան պահանջելը կամ վարքագծի վրա հույս դնելը սխալ է, այն միայն ինչ-որ չափով կարող է պաշտպանել վարակից»,-ասաց նա:

Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ խնդրահարույց են եղել կառավարության մի շարք որոշումներ, որոնք ևս բխում են հստակ ռազմավարություն չունենալուց:

«Օրինակ՝ կարանտին հայտարարելը ճիշտ էր, դրա կատարման ձևը՝ սխալ:  Փետրվար ամսին նախարարությունն իրականում չէր պատկերացնում, թե ինչի հետ գործ ունի, նախարարը մասնագետների հետ որևէ հարց չէր քննարկում: Համաճարակաբանության սկզբունք  է՝ եթե կա անծանոթ վիրուս, այն պետք է ընդունել որպես շատ վտանգավոր, մինչև ապացուցված չէ հակառակը: Կորոնավիրուսն ի սկզբանե պետք է դիտարկվեր որպես շատ վտանգավոր վիրուս, հետևաբար գործողություններն էլ պետք է համաչափ լինեին, կարանտինը պետք է հայտարարվեր հնարավորինս շուտ»,-ասաց նա՝ նշելով, որ եթե հայտարարվում է կարանտին, այն պետք է լինի միանգամից շատ խիստ, ամբողջ ուժով, հետո միայն, հնարավորությունները ուսումնասիրելով, անցնել թուլացումների:

«Մեզ մոտ հակառակն էր՝ կարանտինը հայտարարվեց, ու ասացին՝ տեսնենք, եթե արդյունք չտա, կխստացնենք սահմանափակումները, ինչն էլ հնարավորություն տվեց, որ վիրուսը տարածվի»,-նշեց Հովհաննիսյանը:

Մյուս խնդիրը, ըստ համաճարակաբանի, այն է, որ ըստ առողջապահության նախարարի՝ վիրուսը կարող էր նահանջել եղանակների տաքացմանը զուգընթաց, և հակահամաճարակային գորոծողությունները պլանավորվել էին մինչև ապրիլ-մայիս ամիսներ:

«ՀայաՔվեն» շարունակում է անվերապահորեն աջակցել օրեցօր թափ առնող Շարժմանը «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ-ն մասնակցել է «Career City Fest 2K24» լավագույն գործատուների փառատոնին Mutuari, Lolik և SilkSwap. նոր DeFi նախագծերի ներկայացումը ftNFT Phygital Space-ում Մեքենայից դուրս եկած աղջիկ երեխան նետվեց Բագրատ սրբազանի գիրկը (տեսանյութ) Երևանի քաղաքապետի հրավերով Երևանում է Անգլիայի ազգային բալետը՝ Ակրամ Խանի լեգենդար «Ժիզել» բալետային ներկայացմամբ Փողոց փակեք, ժողովուրդ ջան. Բագրատ Սրբազանը դիմեց անհնազանդության ակցիա իրականացնողներին Գնիջեցում Վենուս խանութ-սրահներում մինչև մայիսի 30-ը Ի հակադրություն ընդդիմության նախկին առաջնորդների, Սրբազանը խարիզմատիկ գործիչ է, նրա անունն արատավորված չէ սկանդալներով. համաշխարհային մամուլի արձագանքը Հայոց Համազգային Միասնություն կուսակցության անդամները ազատ են արձակվել ոստիկանության բաժնից Բրյուսովի որոշ ուսանողները եռագույնը պատկերող ծուխ են արձակում ու միանում դասադուլին (տեսանյութ) Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են մարդատար «Գազելն» ու «ՎԱԶ 2121»-ը, վիրավորներ կան Ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ՝ պարաբազկամարտի Եվրոպայի առաջնությունից Զգուշացեք ու սպասեք ձեր ժամին, քանի որ վռնդվելու եք այդ շենքերից, ու ձեզ արգելվելու է կրթական գործի կազմակերպմամբ զբաղվել. Դավիթ Սարգսյան Դիլիջանում ևս դասադուլ է Հաղթանակի օրվան նվիրված երթ՝ Աբովյան համայնքում. Գագիկ Ծառուկյան Առաջին սիլիցիումային արևային մարտկոցը դարձավ 70 տարեկան Ուժ կիրառելով բերման են ենթարկում «Հայոց համազգային միասնություն» կուսակցության անդամներին Մայրաքաղաքում մեկնարկել են անհնազանդության խաղաղ ակցիաներ Բագրատ Սրբազանն այսօրվա հանրահավաքի ժամը հայտարարեց «Ուսանո՛ղ, ոտքի». ԵՊՀ-ի ուսանողները սկսել են անհնազանդության ակցիան Ազգային արժանապատվության տրիբունալն իր աշխատանքը կսկսի մայիսի 20-ից․ Արշակ Կարապետյան Վարչապետի թեկնածուի տարբեր անուններ են քննարկվում. Բագրատ Սրբազան ԵՊՀ որոշ ֆակուլտետներում դասադուլ է (տեսանյութեր) ՇՏԱՊ. Անհնազանդության ակցիաներ Երևանում Համբարձման տոնին Սուրբ Պատարագ մատուցվեց Ծաղկեվանքում 14 ժամ ջուր չի լինելու Երևանում, Կոտայքի և Արմավիրի մարզերում ՔՊ գլխավոր աղանդապետի հեռացման համար անհրաժեշտ է նրան զրկել և՛ ներքին, և՛ արտաքին աջակցությունից. Հրայր Կամենդատյան Դիմում եմ մեր երկրի ղեկավարին իրեն ինչպե՞ս դիմել պարո՞ն, թե՞ տիկին վարչապետ. Արշակ Կարապետյան Այս գործընթացի վերջնակետը ժողովրդի հաղթանակն է. Արման Վարդանյան (տեսանյութ) «Կեցցե՛ Հայ Առաքելական Եկեղեցին»․ քաղաքացին աղավնի բաց թողեց Բագրատ Սրբազանի մոտ Հայտնի ռեժիսորին կրկին բանտարկել են․ այս անգամ՝ 8 տարով Բոլորս սովորել ենք ԽՍՀՄ պատմությունը, աշխարհագրությունը, այնպես որ պարզ է՝ ուր կգնա Պուտինը հաջորդիվ. Զելենսկի Հանրահավաք` Հանրապետության հրապարակում Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ. Ուղիղ Մեկ միասնական դրոշով՝ եռագույնով, հաղթելու ենք սև ու սպիտակին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ոստիկանական զորքերը վրաններով և մահակներով սպասում են շարժման մասնակիցներին. (տեսանյութ) «Լադանիվա»-ն վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթին Բժիշկները միացան սրբազան պայքարին «Իմ մորուքը 30 տարվա է, ես սափրված չեմ եղել 6 տարի առաջ». Բագրատ սրբազան Մադրիդի «Ռեալ»-ը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ ՔՊ-ին կոչ եմ անում, օգտագործեք հնարավորությունը, դարձի եկեք դեպի պետականություն. Սրբազան (տեսանյութ)