Այսօր՝ 10 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Վենետիկի հանձնաժողովը իր կարծիքում իրավունքը ծառայեցրել է օրվա իշխանությունների քաղաքական նպատակներին. Հարությունյան

Հունիսի 19-ին իշխող քաղաքական մեծամասնության պատգամավորները Ազգային ժողով են ներկայացրել Սահմանադրության 213-րդ հոդվածում փոփոխությունների նախագիծ։

Թերևս, ոգևորված նրանից, որ Վենետիկը հանձնաժողովը սկզբունքորեն թույլատրելի է համարել Սահմանադրության անցումային 213-րդ հոդվածի դրույթներում փոփոխությունը, Նախագիծը բացարձակապես հաշվի չի առել այդ փոփոխությունների ներկայացվող պահանջները։

Նախագծով նախատեսված կարգավորումներով անմիջապես դադարեցվում են Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունները։ Միաժամանակ, դադարած է համարվում նաև Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարումը։

Նախագծով նախատեսված կարգավորումները ուղղակիորեն հակասում են Վենետիկի հանձնաժողովի կողմից հունիսի 19-ի կարծիքում և դրանք նախորդած կարծիքներում արտահայտված մոտեցումներին, մասնավորապես․

· Դատավորի պաշտոնավարման ժամկետը, առավել ևս դրա հետադարձ ուժով կրճատումը անմիջականորեն կապված է դատավորի անկախության սկզբունքի հետ և ազդում է դրա վրա,

· Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների ցանկացած վաղաժամկետ դադարեցում պետք է զերծ լինի ընթացիկ գործերի վրա ազդելու հնարավորություն նախատեսելուց,

· Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների ցանկացած վաղաժամկետ դադարեցում պետք է զերծ լինի քաղաքական ճնշումից,

· Սահմանադրության 213-րդ հոդվածով նախատեսված անցումային դրույթները լիովին համահունչ են միջազգային չափանիշներին և երաշխավորում են աստիճանական անցում Սահմանադրական դատարանի նոր մոդելի՝ առանց վտանգելու դատավորի կարգավիճակը,

· Սահմանադրության 213-րդ հոդվածի ցանկացած փոփոխություն, որը կնախատեսի Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարման ժամկետի փոփոխություն  պետք է կատարվի խիստ զգուշորեն և աստիճանական կերպով՝ նախատեսելով համաչափ անցումային ժամանակահատված,

· Թեև Սահմանադրական դատարանի նախագահի կարգավիճակը  տարբերվում է դատավորների կարգավիճակից և նախագահի պաշտոնից բխող վարչական գործառույթների վաղաժամկետ դադարեցման համար առավել մեղմ չափանիշներ են գործում, սակայն նաև դատարանի նախագահի պարագայում պետք է պահպանվի իրավական կանխատեսելիության և համաչափության սկզբունքից բխող բավարար անցումային ժամանակահատված։ 

Վենետիկի հանձնաժողովը, սկսած Սահմանադրական դատարանի դատավորների համար վաղ կենսաթոշակի սխեմա նախատեսող նախագծի վերաբերյալ իր կարծիքից (հոկտեմբեր 2019) մշտապես սատարել է սահմանադրական դատարանի այսպես կոչած «ճգնաժամի» շուրջ իշխանությունների նախաձեռնություններին և դրանով նպաստել է ներկա իրավիճակի սրացմանը։

Հունիսի 19-ի կարծիքում Վենետիկի հանձնաժողովը ընդհանրապես չի անդրադարձել այն հարցին, թե որքանով է լեգիտիմ Սահմանադրության անցումային դրույթում ընդհանրապես փոփոխություն կատարելը։ «Անցումային» դրույթների նպատակը «պետական կառավարման և նոր համակարգին փուլային անցումն ապահովելն է», դրանք ունեն միայն ժամանակավոր կարգավորիչ բնույթ և իրացումից հետո կորցնում են իրենց կարգավորիչ նշանակությունը։ Այս մասին ուղղակիորեն նշված է դեռևս 2015 թ․ օգոստոս ամսին Ազգային ժողով ներկայացված Սահմանադրության փոփոխությունների նախագծի պաշտոնական հիմնավորումներում և դա քաջ հայտնի էր Վենետիկի հանձնաժողովին։ Այսպիսով, 2015 թ․ խմբագրությամբ Սահմանադրության 213-րդ հոդվածի 1-ին նախադասության կարգավորիչ նշանակությունը սպառվել է Սահմանադրության 7-րդ գլխի («Դատարանները և Բարձրագույն դատական խորհուրդ») ուժի մեջ մտնելով։ Այս հարցերին մանրամասն անդրադարձ է կատարվել նաև իմ նախկին հրապարակման մեջ [1]։ 

Անթույլատրելի է այն, որ Վենետիկի հանձնաժողովը՝ լինելով իրավունքի գերակայության ապահովմանը կոչված մասնագիտացված և միջազգային հեղինակություն վայելող հանձնաժողով, ակնհայտորեն իր կարծիքում իրավունքը ծառայեցրել է օրվա իշխանությունների քաղաքական նպատակներին։ Իհարկե, Հանձնաժողովը չի գնացել դատական իշխանության անկախության հիմնարար սկզբունքների արմատական զոհողության, սակայն, իր գնահատականներում դրսևորել է կողմնակալ և զիջողական մոտեցում։

Հատկապես խնդրահարույց է, այն որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքում իրավիճակը ներկայացված է միմիայն կառավարության դիրքորոշման տեսանկյունից՝ անտեսելով Սահմանադրական դատարանի նկատմամբ 2019 թ․ մայիսից սկսված և մինչ այժմ շարունակվող ակնհայտ քաղաքական ճնշումներն ու հետապնդումները։ Փոխարենը, Հանձնաժողովը իր կարծիքում, հենվելով կառավարության տեղեկատվության վրա, աղավաղել է փաստեր՝ նշելով, թե իբր Գագիկ Հարությունյանի հրաժարականը կատարվել է Սահմանադրության 7-րդ գլխի փոփոխություններն ուժի մեջ մտնելուց 3 շաբաթ առաջ (մինչդեռ իրականում դա տեղի է ունեցել ավելի վաղ)։ Որևէ խոսք չկա այն մասին, որ Գագիկ Հարությունյանի հրաժարականը պայմանավորված է եղել ԲԴԽ նախագահ ընտրվելու փաստով։ Հանձնաժողովի կարծիքը չի զլանում մատնանշել Հրայր Թովմասյանի նախկինում Հանրապետական կուսակցության անդամ լինելու հանգամանքը, այն պայմաններում, որ նույն հաջողության Հանձնաժողովը կարող էլ մատնանշել, որ հենց վերջինիս անմիջական մասնակցությամբ և ջանքերով է մշակվել 2015 թ․ խմբագրությամբ Սահմանադրությունը, որը հենց նույն հանձնաժողովը բնորոշել է որպես Եվրոպայի լավագույն Սահմանադրություններից մեկը, իսկ սահմանադրական հանձնաժողովի աշխատանքը գնահատվել է որպես «չա­փա­զանց բարձր ո­րա­կի և­ ա­ջակ­ցու­թյան ու դրվա­տան­քի արժանի»։

Տուրք տալով կառավարության պնդումներին, Հանձնաժողովը իր կարծիքի 25-րդ կետում վերարտադրում է կառավարության այն թեզը, որ Սահմանադրության փոփոխությունների ընդունումից 5 տարի անց դեռևս Սահմանադրական դատարանի ընդամենը 2 դատավոր է ընտրվել նոր կարգով։ Հանձնաժողովը լռությամբ է անցում այն փաստի կողքով, որ Սահմանադրության փոփոխությունները ուժի մեջ են ընդամենը երկու տարի և բնականոն ընթացքի պարագայում հերթական փոփոխությունները տեղի կունենան համապատասխանաբար 2021 թ․-ին (այսինքն՝ դատարանի դատավորների 1/3-ը արդեն իսկ ընտրված կլինի նոր կարգով)։

Առավել ապշեցուցիչ են Վենետիկի հանձնաժողովի այն պնդումները, թե 2015 թ․ խմբագրությամբ Սահմանադրությամբ ներդրված Սահմանադրական դատարանի ձևավորման մեխանիզմը բացառում է կառավարող մեծամասնություն կողմից Սահմանադրական դատարանի կազմի ձևավորման վրա գերակա ազդեցություն (Կարծիքի կետ 9, 34, 45, 47)։ Դա առավել քան տարակուսելի է, երբ նույն Կարծիքի 14-րդ կետում Հանձնաժողովը մատնանշում է, որ ներկայիս կառավարող մեծամասնությունը խորհրդարանում ունի 2/3-րդ մեծամասնություն (88 պատգամավոր), այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության համար անհրաժեշտ է 3/5-րդ մեծամասնություն (80 պատգամավոր)։ Պառլամենտում նման մեծամասնություն ունեցող քաղաքական ուժի առաջարկած Սահմանադրական փոփոխությունների ներկայիս նախագծի պարագայում, առաջանում է Սահմանադրական դատարանի քաղաքականացման մեծ ռիսկ։ Այսպես, Սահմանադրական դատարանի 9 դատավորներից 3-ի լիազորությունները 12 տարվա պաշտոնավարման ժամկետի հիմքով դադարեցվելու պարագայում, ինչն առաջրակված է Նախագծով, գործող քաղաքական ուժը այս տարի արդեն իսկ հնարավորություն է ունենալու ընտրելու 3 նոր դատավոր, իսկ 2022 թ․-ին, այսինքն՝ այսօրվա գումարման Ազգային ժողովի գործունեության ժամանակահատվածում՝ ևս 2 դատավոր։ Ստացվում է, որ Նախագծի կյանքի կոչման պարագայում, 2022 թ․ կառավարող քաղաքական ուժ կողմից են ընտրված լինելու Սահմանադրական դատարանի 9 դատավորներից 6-ը (1 անդամն էլ արդեն իսկ նշանակված է իշխող քաղաքական ուժի կողմից)։ Այս պահին իշխող քաղաքական ուժի կողմից ձևավորված Սահմանադրական դատարանի կազմը տեսականորեն ամբողջությամբ փոփոխվելու է հաջորդ քաղաքական ուժի կողմից՝ 12 տարի հետո։ Այսինքն, նախագծով նախատեսված մեխանիզմը Սահմանադրական դատարանը դնում է պահի քաղաքական ուժից ամբողջությամբ կախվածության շարունակական ցիկլի մեջ։

Մինչդեռ նուն Վենետիկի Հանձնաժողովի նախագահը 2018 թ․ նոյեմբերին Երևանում իր ելույթի ժամանակ բերում էր Լեհաստանի օրինակը՝ ասելով, որ երբ Սահմանադրական դատարանի անկախության նկատմամբ ոտնձգությունը հանդուրժելու դեպքում «մենք հայտնվում են սայթաքուն լանջի վրա և իշխանության մյուս բոլոր սահմանափակումները վտանգված են: Մենք կարող ենք տեսնել Լեհաստանում, որ կառավարությունը, հենց որ ստանձնեց Սահմանադրական դատարանի նկատմամբ վերահսկողությունը, անմիջապես սկսեց խարխլել սովորական դատական համակարգի անկախությունը» (https://www.venice.coe.int/files/2018_11_01_ARM_speech_GB.pdf 

Ի վերջո, Նախագիծը ստեղծում է սահմանադրական արդարադատությունը կաթվածահար անելու ռիսկ։ Նախագծով Սահմանադրության փոփոխությունների պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից անհապաղ դադարեցվում են մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարումը, մինչդեռ թափուր տեղերի համար առաջադրումները կատարվում են թափուր տեղն առաջանալուց հետո` մեկամսյա ժամկետում:  Համապատասխան առաջադրումների ու Ազգային ժողովի կողմից ընտրության գործընթացը կարող է անհայտ ժամանակով ձգձգվել։ Բավարար է հիշեցնել Սահմանադրական դատարանի դատավորի վերջին ընտրությունը, որը տևել է մոտավորապես մեկ տարի։  Արդյունքում, անորոշ ժամանակով ունենալու ենք Սահմանադրական դատարան, որը լավագույն դեպքում բակացած է լինելու 6 դատավորից։

Դավիթ Հարությունյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար

Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար Երևանում խոշոր ու ողբերգական հրդեհի հետևանքով մահացած կնոջ ինքնությունը պարզվել է Սահմանային սյուների տեղադրումը գրեթե ավարտված է. Բայրամով Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի Այս ժողովրդին այլևս ոչ ոք չպիտի խաբի, հուսախաբ անի. Աննա Կոստանյան «ՀայաՔվեն» շարունակում է անվերապահորեն աջակցել օրեցօր թափ առնող Շարժմանը «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ-ն մասնակցել է «Career City Fest 2K24» լավագույն գործատուների փառատոնին Mutuari, Lolik և SilkSwap. նոր DeFi նախագծերի ներկայացումը ftNFT Phygital Space-ում Մեքենայից դուրս եկած աղջիկ երեխան նետվեց Բագրատ սրբազանի գիրկը (տեսանյութ) Երևանի քաղաքապետի հրավերով Երևանում է Անգլիայի ազգային բալետը՝ Ակրամ Խանի լեգենդար «Ժիզել» բալետային ներկայացմամբ Փողոց փակեք, ժողովուրդ ջան. Բագրատ Սրբազանը դիմեց անհնազանդության ակցիա իրականացնողներին Գնիջեցում Վենուս խանութ-սրահներում մինչև մայիսի 30-ը Ի հակադրություն ընդդիմության նախկին առաջնորդների, Սրբազանը խարիզմատիկ գործիչ է, նրա անունն արատավորված չէ սկանդալներով. համաշխարհային մամուլի արձագանքը Հայոց Համազգային Միասնություն կուսակցության անդամները ազատ են արձակվել ոստիկանության բաժնից Բրյուսովի որոշ ուսանողները եռագույնը պատկերող ծուխ են արձակում ու միանում դասադուլին (տեսանյութ) Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են մարդատար «Գազելն» ու «ՎԱԶ 2121»-ը, վիրավորներ կան Ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ՝ պարաբազկամարտի Եվրոպայի առաջնությունից Զգուշացեք ու սպասեք ձեր ժամին, քանի որ վռնդվելու եք այդ շենքերից, ու ձեզ արգելվելու է կրթական գործի կազմակերպմամբ զբաղվել. Դավիթ Սարգսյան Դիլիջանում ևս դասադուլ է Հաղթանակի օրվան նվիրված երթ՝ Աբովյան համայնքում. Գագիկ Ծառուկյան Առաջին սիլիցիումային արևային մարտկոցը դարձավ 70 տարեկան Ուժ կիրառելով բերման են ենթարկում «Հայոց համազգային միասնություն» կուսակցության անդամներին Մայրաքաղաքում մեկնարկել են անհնազանդության խաղաղ ակցիաներ Բագրատ Սրբազանն այսօրվա հանրահավաքի ժամը հայտարարեց «Ուսանո՛ղ, ոտքի». ԵՊՀ-ի ուսանողները սկսել են անհնազանդության ակցիան Ազգային արժանապատվության տրիբունալն իր աշխատանքը կսկսի մայիսի 20-ից․ Արշակ Կարապետյան Վարչապետի թեկնածուի տարբեր անուններ են քննարկվում. Բագրատ Սրբազան ԵՊՀ որոշ ֆակուլտետներում դասադուլ է (տեսանյութեր) ՇՏԱՊ. Անհնազանդության ակցիաներ Երևանում Համբարձման տոնին Սուրբ Պատարագ մատուցվեց Ծաղկեվանքում 14 ժամ ջուր չի լինելու Երևանում, Կոտայքի և Արմավիրի մարզերում ՔՊ գլխավոր աղանդապետի հեռացման համար անհրաժեշտ է նրան զրկել և՛ ներքին, և՛ արտաքին աջակցությունից. Հրայր Կամենդատյան Դիմում եմ մեր երկրի ղեկավարին իրեն ինչպե՞ս դիմել պարո՞ն, թե՞ տիկին վարչապետ. Արշակ Կարապետյան Այս գործընթացի վերջնակետը ժողովրդի հաղթանակն է. Արման Վարդանյան (տեսանյութ) «Կեցցե՛ Հայ Առաքելական Եկեղեցին»․ քաղաքացին աղավնի բաց թողեց Բագրատ Սրբազանի մոտ Հայտնի ռեժիսորին կրկին բանտարկել են․ այս անգամ՝ 8 տարով Բոլորս սովորել ենք ԽՍՀՄ պատմությունը, աշխարհագրությունը, այնպես որ պարզ է՝ ուր կգնա Պուտինը հաջորդիվ. Զելենսկի Հանրահավաք` Հանրապետության հրապարակում Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ. Ուղիղ Մեկ միասնական դրոշով՝ եռագույնով, հաղթելու ենք սև ու սպիտակին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ոստիկանական զորքերը վրաններով և մահակներով սպասում են շարժման մասնակիցներին. (տեսանյութ)