Նիկոլ Փաշինյանը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Գեղամ Գևորգյանի թեկնածությունը
ՀՀ վարչապետը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկել է Գեղամ Գևորգյանի թեկնածությունը: Այս առաջարկության մասին տեղեկացնում է Ազգային ժողովի պաշտոնական կայքէջը: Հարցն ընդգրկված է ընթացիկ քառօրյայի նիստերի օրակարգում: Հիշեցնենք, որ Գեղամ Գևորգյանը գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալն է: