Այսօր՝ 10 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Սարսափելի դեպք. Երևանում մայրը դաժանաբար ծեծել ու հրկիզել է 12 տարեկան դստերը՝ «դաստիարակչական նպատակներով»

1992 թվականի մարտի 30-ին Երևանում 31-ամյա կինը իր 12 տարեկան դստերը արտառոց ու դաժան պատժի ենթարկեց՝ նրա «համառությունը կոտրելու, կամակորությունն ու անհնազանդությունը նրա միջից հանելու» համար՝ իր խոսքերով: Մայրը «անհնազանդ» երեխային… հրկիզեց… Կարինե Ո.-ն դստերը դաժանաբար ծեծելուց չհանգստանալով՝ նրան սառնասրտորեն կապկպեց բակում գտնվող մետաղե սյանը: Երեխայի լացին ու այլևս չարություն չանելու խոստումներին ուշադրություն չդարձնելով՝ Կարինեն դիզվառելիք լցրեց երեխայի վրա, վառվող լուցկին մոտեցրեց հագուստին, շրջվեց ու տուն մտավ… Արտառոց միջադեպն ուղեկցվում էր երեխայի գոռոցներով , աղմուկով, հարևանուհիներից մեկը վրա հասավ, կապերից ազատեց երեխային, չթողեց, որ հագուստը բռնկվի:

Դաժանաբար պատժված աղջնակը նորից տուն գնաց: Սակայն Կարինեն դեռ չէր հանգստացել: Մոլեգնած կինը թղթի կտորը վառեց էլեկտրական սալիկից ու այրվող թուղթը մոտեցրեց երեխային՝ բղավելով. «Վառելու եմ, որ քեզանից պրծնեմ…»: Երեխան ահաբեկված դուրս թռավ տանից: Այդ պահին վրա հասավ երեխայի խորթ հայրն ու հանգցրեց փոքրիկ մարմինը լիզող կրակը… …Տարիներ առաջ Կարինեն ամուսնալուծվել, երկու դուստրերին վերցրել ու գյուղից Երևան էր եկել: Վարձով տուն էր գտել, իսկ հետո հանդիպել էր մի տղամարդու, երկրորդ անգամ էր ամուսնացել… Թվում էր՝ կյանքը կարգավորվել էր, նա կարող էր լարվածությունը թոթափել: Բայց Կարինեն ավելի դյուրաբորբոք ու նյարդային էր դարձել: Նրա երկրորդ ամուսինը աշխատանք չէր գտնում, գրանցում էլ չուներ, հոգսերը կուտակվում էին ընտանիքի գլխին, իսկ Կարինեն ամբողջ զայրույթը թափում էր երեխաների, հատկապես ավագ դստեր՝ Անուշի վրա: Մորը թվում էր, թե ավագ դուստրը հոր նման իրասածի ու համառ է: Նա մտածում էր՝ նույնիսկ չնչին արարքի համար Անուշը պետք էխստագույնս պատժվի, որ հնազանդ աղջիկ դառնա… Դեպքի օրը՝ 1992 թվականի մարտի 30-ին, Կարինեն ամուսնու հետ գնացել էր վերջինիս գրանցման ու աշխատանք գտնելու հարցերով զբաղվելու: 12-ամյա Անուշն ու 6-ամյա Նարինեն տանը մենակ էին մնացել: Որոշել էին «բժիշկ-բժիշկ» խաղալ: Դա Անուշի սիրած խաղն էր՝ նա ցանկանում էր բժիշկ դառնալ, հիվանդապահ մոր հետ պատահել է՝ գնացել էր հերթապահության, տեսել էր՝ ինչպես են աշխատում բժիշկներն ու բուժքույրերը: Անուշը հագավ խորթ հոր սպիտակ վերնաշապիկը, փոքր քրոջը պառկեցրեց բազմոցին, ձեռքն առավ ներարկիչն ու դեղերի արկղից գտնելով պատահական հեղուկ դեղը՝ տվյալ դեպքում՝ դիմեդրոլը, ներարկեց երեխային: Ներարկումից հետո երեխան վատ զգաց: Երբ մայրն ու խորթ հայրը տուն եկան, Նարինեն գանգատվեց մորը՝ գիտե՞ս Անուշն ինչ ա արել… Ամուսնու գրանցման ու աշխատանք գտնելու հարցում դարձյալ անհաջողության մատնված Կարինեն միանգամից բռնկվեց ու հարձակվեց Անուշի վրա: Խորթ հայրը փորձեց միջամտել, Կարինեն գոռաց՝ չխառնվես, իմ երեխան է, ես եմ դաստիարակում… Մայրը դաժանաբար ծեծեց երեխային, չհանգստացավ, քարշ տվեց բակ ու կապկպեց մետաղե սյանը՝ գոռալով, թե վառելու է… Նրա հետագա գործողությունները արդեն ներկայացվել են… …2-3-րդ աստիճանի այրվածքներ ստացած ու ցավից տանջվող Անուշին հիվանդանոց հասցրին: Պարզվեց՝ մարմնի 45 տոկոսը այրվածքներ է ստացել… Երեխան հրաշքով ողջ մնաց, բայց մարմնի տարբեր հատվածներում այրվածքների սպիներ մնացին… 1992 թվականի հուլիսի 31-ին, չնայած երևանյան անտանելի շոգին՝ երեխան դատարան ներկայացավ երկարաթև հագուստով՝ ծածկելու համար մայրական պատժի ահավոր հետքերը:

Ամբողջ դատական նիստի ընթացքում Անուշը աչքերը չէր կտրում մորից, իսկ վերջինս անընդհատ լաց էր լինում ու խնդրում էր իրեն երեխաներից չբաժանել… Կարինեն դատարանում պնդեց, թե դստերը հրկիզելու դիտավորություն չի ունեցել, դիզվառոլիքը լցրել է երեխայի վրա՝ միայն… վախեցնելու նպատակով… Պատահաբար երեխան դիպել է էլեկտրական սալիկին ու բռնկվել է… Կարինեն կատարվածը որպես անզգուշության հետևանք էր ներկայացնում ու խնդրում էր ներել իրեն… Երբ Կարինեն հանդես եկավ վերջին խոսքով՝ խնդրելով իրեն ազատազրկման չդատապարտել, երեխաներին անմայր չթողնել, իրեն հնարավորություն տալ երեխաների հետ մնալու, մեղքը մայրական գուրգուրանքով քավելու, հանկարծ բոլորի համար անսպասելի՝ տուժող երեխան ոտքի ցատկեց ու գոռաց. «Մի՛ բաժանեք ինձ մամայից, ամեն բանում ես եմ մեղավոր…»: Գերագույն դատարանի դատական կոլեգիան, միգուցե երեխայի պոռթկումից ազդված, որոշեց Կարինեին իրական ազատազրկման չդատապարտել: 

Ավելին

1in.am

«Կեցցե՛ Հայ Առաքելական Եկեղեցին»․ քաղաքացին աղավնի բաց թողեց Բագրատ Սրբազանի մոտ Հայտնի ռեժիսորին կրկին բանտարկել են․ այս անգամ՝ 8 տարով Բոլորս սովորել ենք ԽՍՀՄ պատմությունը, աշխարհագրությունը, այնպես որ պարզ է՝ ուր կգնա Պուտինը հաջորդիվ. Զելենսկի Հանրահավաք` Հանրապետության հրապարակում Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ. Ուղիղ Մեկ միասնական դրոշով՝ եռագույնով, հաղթելու ենք սև ու սպիտակին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ոստիկանական զորքերը վրաններով և մահակներով սպասում են շարժման մասնակիցներին. (տեսանյութ) «Լադանիվա»-ն վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթին Բժիշկները միացան սրբազան պայքարին «Իմ մորուքը 30 տարվա է, ես սափրված չեմ եղել 6 տարի առաջ». Բագրատ սրբազան Մադրիդի «Ռեալ»-ը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ ՔՊ-ին կոչ եմ անում, օգտագործեք հնարավորությունը, դարձի եկեք դեպի պետականություն. Սրբազան (տեսանյութ) Wien Energie-ն ավտոբուսների կայանատեղերի տանիքներին կառուցել է 1,4 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայան Ոչ ոք իրավունք չունի կպնել եկեղեցուն. Գագիկ Ծառուկյան Քաջարանի 102-ամյա վետերանի՝ Արշալույս Թադևոսյանի հիշողությունները` Հայրենական Մեծ պատերազմի մասին «Հայաքվեի» անդամները դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին «ՀայաՔվեն» և «Ջենեսիս Արմենիան» ընթանում են միանալու դեպի Երևան եկող շարժմանը Եթե մոռանանք անցյալը, ապագա չենք ունենա. Արշակ Կարապետյանի ուղերձը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 79-րդ տարեդարձի առթիվ Մեր երթը լուռ է, շատ ինքնավստահ, շատ օրհնված, շատ Աստծով, շատ հայրենիքով ու շատ հաղթանակով. Բագրատ Սրբազան Խոնարհում մեր բոլոր նահատակների հիշատակին. Տիգրան Ավինյան Այս երթը ողջ հայ ազգի լինելիության և ապագայի երթն է. Ավետիք Չալաբյան Քաղաքացիները Աբովյանից միանում են Բագրատ Սրբազանին ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Միավորվել է պետք. Նաիրի Սարգսյանի՝ մայիսի 9-ի ուղերձը ՀԻՄԱ. Սրբազանները հասնում են Երևան. նոր զարգացումներ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Եթե Իսրայելը մտնի Ռաֆահ, զենք չեմ մատակարարի. Բայդեն Հայաստանում Հայրենական մեծ պատերազմի 44 վետերան կա Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան Մայիսյան եռատոն. Հայ ժողովրդի կյանքում մայիսի 9-ը հաղթանակի և խաղաղության տոն է Դոլարը թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Այսօր մեր պատմության առավել խորհրդանշական օրերից մեկն է՝ Մայիսյան Եռատոնը. Ավետիք Չալաբյան Այս սրբազան շարժումը մարմնավորում է ավելի քան 10 000 000 հայերիս՝ հզոր ու մեծ Հայաստանի ընդհանուր երազանքը. «Միասնություն» ազգային շարժում Շատ շուտով Երևանը կունենա իր բրենդը, որը կթելադրի քաղաքին ու երևանյան միջավայրին համահունչ նոր ոճ և մոտեցումներ՝ տարբեր ոլորտներում․ Տիգրան Ավինյան ՙԱմիօ ժամանակաշրջան՚. կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը Մեր հավաքական կամքն ի զորու է կանգնեցնել Ադրբեջանի ազդեցության կամակատարներին և անձեռնամխելի պահելու հայրենիքի ամեն մի կտոր, ամեն սանտիմետր. Հրայր Կամենդատյան Տասնյակ մեքենաներով քաղաքացիները սպասում են Բագրատ և Միքայել սրբազաններին Սրբազանի կոչին հետևելով՝ հանուն մեր պետականության մասնակցում եմ ցույցերին. քաղաքացի «Բոհեմի» դերասանների այցը` ԶՊՄԿ Սրբազանն ու երեխան․ քայլերթը շարունակվում է Այսօրվանից մեկնարկում են «Քաղաքապետի գավաթ» մրցաշարերը. Տիգրան Ավինյան