Այսօր՝ 10 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Չկա լուրջ հիմնավորում, որ ՍԴ-ի ու Վճռաբեկ դատարանի միավորումն արդյունավետ է. քանդելուց առաջ պետք է ունենալ հստակ պլան, թե ինչպես ես նորը կառուցում. փաստաբան

Դեռևս չեմ տեսել լուրջ հիմնավորում, որ երկու դատարանների միավորումն արդյունավետ է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների հնարավոր միավորմանն ու Գերագույն դատարան ստեղծելուն:

Անդրադառնալով դիտարկումներին, թե սա արդարադատության ոլորտում էքսպերիմենտ է, Խուդոյանն արձագանքեց. «Ցանկացած ոլորտում կարող է լինել էքսպերիմենտ, եթե ընդհանուր, բաց համակարգային գործողություն է, ոչ թե զուտ գաղափար՝ «որ ունենանք այսպիսի մարմին, լավ կլինի»: Պետք է լինի կոնկրետ մշակված փաթեթով, առաջադրանքներով: Նախագծին դեմ ու կողմ մեկնաբանությունները շատ պարզունակ են: Օրինակ՝ քննարկվում է, որ առաջին ատյանի դատարանի դատավորները կարողանան նորմի սահմանադրականության հարց բարձրացնել, հիմա էլ են կարողանում»,-նշեց նա:

Ինչ վերաբերում է ռեսուրսներ ծախսելուն, Խուդոյանի դիտարկմամբ, արդարադատությունն այն ոլորտը չէ, որտեղ պետք է խնայել, քանի որ բոլոր ոլորտների խնդիրները վերջնական համակարգում են ստանում արդարադատության ոլորտում:

Նրա խոսքով՝ շատ երկրներում մեկ ատյանով՝ Գերագույն դատարանով աշխատում են, և այնպես չէ, որ դա այն ինստիտուտն է, որ դատապարտված է տապալման. «Բայց, համենայն դեպս, դրա համար շատ լուրջ աշխատանք պետք է տարվի՝ անցումային շրջանով, որը այս հապշտապ վիճակում ես չեմ պատկերացնում, որ դրական արդյունք կտա»,-ասաց փաստաբանը:

Ինչ վերաբերում է դիտարկումներին, թե երկու կայացած կառույցներ են կազմաքանդվում, փաստաբանը նշեց, թե ինքը քանդելուն դեմ չէ, այլ հարց է՝ դրան ինչ է նախորդել. «Քանդելուց առաջ պետք է ունենալ հստակ, հիմնավորված պլան, թե ինչպես ես նորը կառուցում, իսկ հիմա այս քննարկումների ընթացքում նման բան չենք տեսել. գուցե կա, չի հանրայնացվում»,-ասաց Խուդոյանը:

Նա ընդգծեց՝ չի կարող ասել՝ իշխանությունները սրանով ինչ նպատակ են լուծում, քանի որ դեռևս չի տեսել որևիցե խնդիր, որ լուծվում է արդարադատության ոլորտում:

Խուդոյանը համաձայն է այն կարծիքներին, թե արդարադատության ոլորտում կան որոշ՝ ավելի առաջնահերթ խնդիրներ, որոնք պետք է ավելի արագ լուծում ստանային, քան երկու դատարանների միավորումն է:

«Բոլորը համակարծիք են, որ արդարադատության ոլորտում առաջնահերթ կարևորության խնդիր կա՝ աշխատանքային պայմանների արդիականացումը ու դատավորների ծանրաբեռնվածության նվազումը: Դա ևս ծախսատար է, բայց պետությունը պետք է այդ ռեսուրսը ներդնի ու դրանից հետո ստուգի՝ աշխատու՞մ է այդ կերպ, թե՞ ոչ: Որովհետև, եթե դատավորը բարեխիղճ է, բայց, ամեն դեպքում, աշխատում է ծանրաբեռնված, միևնույն է՝ լավ չի աշխատելու: Եթե աշխատանքի ծանրաբեռնվածությունը թեթևացվի, արդեն պարզ կլինի՝ նա բարեխի՞ղճ է, թե՞ ոչ: Դա նաև հնարավորություն կտա ձերբազատվել վատ աշխատողներից ու խրախուսել նրանց, ովքեր դրական համբավ ունեն»,-ասաց Հովհաննես Խուդոյանը:

Ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ՝ պարաբազկամարտի Եվրոպայի առաջնությունից Զգուշացեք ու սպասեք ձեր ժամին, քանի որ վռնդվելու եք այդ շենքերից, ու ձեզ արգելվելու է կրթական գործի կազմակերպմամբ զբաղվել. Դավիթ Սարգսյան Դիլիջանում ևս դասադուլ է Հաղթանակի օրվան նվիրված երթ՝ Աբովյան համայնքում. Գագիկ Ծառուկյան Առաջին սիլիցիումային արևային մարտկոցը դարձավ 70 տարեկան Ուժ կիրառելով բերման են ենթարկում «Հայոց համազգային միասնություն» կուսակցության անդամներին Մայրաքաղաքում մեկնարկել են անհնազանդության խաղաղ ակցիաներ Բագրատ Սրբազանն այսօրվա հանրահավաքի ժամը հայտարարեց «Ուսանո՛ղ, ոտքի». ԵՊՀ-ի ուսանողները սկսել են անհնազանդության ակցիան Ազգային արժանապատվության տրիբունալն իր աշխատանքը կսկսի մայիսի 20-ից․ Արշակ Կարապետյան Վարչապետի թեկնածուի տարբեր անուններ են քննարկվում. Բագրատ Սրբազան ԵՊՀ որոշ ֆակուլտետներում դասադուլ է (տեսանյութեր) ՇՏԱՊ. Անհնազանդության ակցիաներ Երևանում Համբարձման տոնին Սուրբ Պատարագ մատուցվեց Ծաղկեվանքում 14 ժամ ջուր չի լինելու Երևանում, Կոտայքի և Արմավիրի մարզերում ՔՊ գլխավոր աղանդապետի հեռացման համար անհրաժեշտ է նրան զրկել և՛ ներքին, և՛ արտաքին աջակցությունից. Հրայր Կամենդատյան Դիմում եմ մեր երկրի ղեկավարին իրեն ինչպե՞ս դիմել պարո՞ն, թե՞ տիկին վարչապետ. Արշակ Կարապետյան Այս գործընթացի վերջնակետը ժողովրդի հաղթանակն է. Արման Վարդանյան (տեսանյութ) «Կեցցե՛ Հայ Առաքելական Եկեղեցին»․ քաղաքացին աղավնի բաց թողեց Բագրատ Սրբազանի մոտ Հայտնի ռեժիսորին կրկին բանտարկել են․ այս անգամ՝ 8 տարով Բոլորս սովորել ենք ԽՍՀՄ պատմությունը, աշխարհագրությունը, այնպես որ պարզ է՝ ուր կգնա Պուտինը հաջորդիվ. Զելենսկի Հանրահավաք` Հանրապետության հրապարակում Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ. Ուղիղ Մեկ միասնական դրոշով՝ եռագույնով, հաղթելու ենք սև ու սպիտակին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ոստիկանական զորքերը վրաններով և մահակներով սպասում են շարժման մասնակիցներին. (տեսանյութ) «Լադանիվա»-ն վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթին Բժիշկները միացան սրբազան պայքարին «Իմ մորուքը 30 տարվա է, ես սափրված չեմ եղել 6 տարի առաջ». Բագրատ սրբազան Մադրիդի «Ռեալ»-ը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ ՔՊ-ին կոչ եմ անում, օգտագործեք հնարավորությունը, դարձի եկեք դեպի պետականություն. Սրբազան (տեսանյութ) Wien Energie-ն ավտոբուսների կայանատեղերի տանիքներին կառուցել է 1,4 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայան Ոչ ոք իրավունք չունի կպնել եկեղեցուն. Գագիկ Ծառուկյան Քաջարանի 102-ամյա վետերանի՝ Արշալույս Թադևոսյանի հիշողությունները` Հայրենական Մեծ պատերազմի մասին «Հայաքվեի» անդամները դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին «ՀայաՔվեն» և «Ջենեսիս Արմենիան» ընթանում են միանալու դեպի Երևան եկող շարժմանը Եթե մոռանանք անցյալը, ապագա չենք ունենա. Արշակ Կարապետյանի ուղերձը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 79-րդ տարեդարձի առթիվ Մեր երթը լուռ է, շատ ինքնավստահ, շատ օրհնված, շատ Աստծով, շատ հայրենիքով ու շատ հաղթանակով. Բագրատ Սրբազան Խոնարհում մեր բոլոր նահատակների հիշատակին. Տիգրան Ավինյան Այս երթը ողջ հայ ազգի լինելիության և ապագայի երթն է. Ավետիք Չալաբյան Քաղաքացիները Աբովյանից միանում են Բագրատ Սրբազանին ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ