Այսօր՝ 18 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Տավուշի բերդի պեղումների ընթացքում հայտնաբերվել է խեցեղեն, տապանաքարեր ու հնգատող արձանագրություն

Տավուշի մարզի Բերդ համայնքի «Տավուշի բերդ» (Թովուզ Ղազա) կոչվող ամրոցում պեղումներ են անցկացվում: Լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանն ասել է, որ ամրոցը կարող է զբոսաշրջության զարգացման նոր խթան լինել:

«Այն լոկոմոտիվ ծրագրի բանալին, որը կկարողանար մարդկանց ստիպել գալ Տավուշի Բերդ համայնք, գտանք Տավուշի բերդում։ Այդ կապակցությամբ առաջարկություն ներկայացրի վարչապետին, որ Բերդի կտրվածությանը վերջ տալու համար, կարծում եմ, լավագույն տարբերակը կլինեն հենց ամրոցի հնագիտական պեղումները։ Վարչապետն անմիջապես հանձնարարեց սկսել պեղումները, և հիմա դրանք ընթանում են և՛ Տավուշի բերդում, և՛ բերդի եկեղեցում»,- նշել է Ղուկասյանը:

Նա վստահեցրել է, որ Տավուշի բերդի պեղումներից հետո այն զբոսաշրջության ոլորտում իր  խոսքն անպայման կասի:

«Դեռ սաղմնային վիճակում է ամեն ինչ, նոր-նոր ենք սկսել պեղումները, բայց տարբեր մարդիկ հայտ են ներկայացնում, որ հյուրատներ կառուցեն»,- հայտնել է վարչապետի խորհրդականը։

Հնագիտության և ազգագիտության ինստիտուտի գիտաշխատող Հարություն Բադալյանն ասաց, որ այս պահին պեղումներ են անցկացվում եկեղեցու տարածքում, որն ամրոցի ստորին հատվածում է գտնվում:

«Այս պահին մաքրման աշխատանքներ են իրականացվում: 1988 թվականին այստեղ հայտնաբերվել է հնգատող մի արձանագրություն, որի վրա նշված է, որ եկեղեցին կոչվում է սբ. Աստվածածին և կառուցվել է 1019 թվականին: Այս պահին մենք հայտնաբերել ենք խեցեղենի բեկորներ, բազմաթիվ տապանաքարեր, որոնցից մեկի վրա հայտնաբերել ենք արձանագրություն»,- նշել է Բադալյանը:

Նրա խոսքով՝ եկեղեցու հատվածում մաքրման աշխատանքներն ավարտելուց հետո պեղումները շարունակելու են միջնաբերդի հատվածում:

Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ» Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ» Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ» Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ» ԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Կասկադի ավարտուն տեսքին հասցնելու նախագիծը Փարիզում քննարկեցինք ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հետ. Ավինյան ԵՄ-ն կարևոր հանգրվանի է հասել արևային էներգիայի առումով Փաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից Ամիօ Բանկը թողարկել է դրամային պարտատոմսեր Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները ՊՆ-ն հայտարարություն է տարածել Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին» Վարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք Վարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառից Պետք է հարյուր հազարավոր մարդկանց ճնշում խորհրդարանի վրա․ Նաիրի Սարգսյան Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Ուրիշ լուծում չկա, միայն այս իշխանության հեռացումը․ Սրբազան Հս. Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Հայ շախմատիստները ոչ-ոքի են գրանցել Շարժայի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում Ապագայի տեխնոլոգիական բանակ՝ ԱԹՍ-ներով, հեռակառավարվող հրթիռներով. սա է Շարժման տեսլականը Գործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ Կարապետյան Պուտինն ու Սի Ծինփինն Ուկրաինան քննարկել են տետ-ա-տետ. Կրեմլ Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել քարերի վրա. կան տուժածներ Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղացել Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ավստրալիան իր էներգիայի ավելի քան մեկ երրորդը ստացել է արևից ու քամուց Առաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համար Այս շարժման մեջ առաջնորդություն կա. լիահույս ենք՝ կհաջողենք. Մենուա Սողոմոնյան «Բան ու գործ» էքսպո՝ Մայր բուհի 105-ամյակին Ժողովուրդը կների իրապես զղջացողներին, խոստովանողներին ու դարձի եկողներին․ Մենուա Սողոմոնյան Դատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն Վերաբացվել է Ամիօ բանկի ՙԱրտաշիսյան՚ մասնաճյուղը Իդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրել Հաղթանակի ու հաջողության բանաձևը. Հայաստան-Արցախ ֆորում. օր երրորդ Իսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. Նեթանյահու Սահմանադրություն եք խախտում, կպատժվեք. Չալաբյանը՝ արձանագրությունների տակ ստորագրող պաշտոնյաներին Արտակարգ դեպք՝ Երևանում. կիսակառույց շինության տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար)