Այսօր՝ 18 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Exclusive. «Փարաջանովն ինձ «ստիպեց» ավելի շատ հետաքրքրվել Հայաստանի մշակույթով». Կարինա Հակոբյանը՝ Լեդի Գագայի «հայկական» տեսահոլովակում նրա համար ստեղծած կերպարների մասին

Exclusive. «Փարաջանովն ինձ «ստիպեց» ավելի շատ հետաքրքրվել Հայաստանի մշակույթով». Կարինա Հակոբյանը՝ Լեդի Գագայի «հայկական» տեսահոլովակում նրա համար ստեղծած կերպարների մասին

 

Մի քանի օր շարունակ հայ օգտատերերը համացանցում քննարկում են Լեդի Գագայի նոր՝ «911» տեսահոլովակը, որի ռեժիսոր Թարսեմ Սինխը ոգեշնչվել է անվանի հայ ռեժիսոր եւ նկարիչ Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից: Պակաս ոգեւորիչ չէ այն փաստը, որ երգչուհու եւ տեսահոլովակի կերպարներից մի քանիսի շուրջ աշխատել է Լոնդոնում ստեղծագործող ազգությամբ հայ դիզայներ, նկարչուհի Կարինա Հակոբյանը. հենց նրա երեւակայության արդյունքն են «Ծաղկե այլմոլորակայինը» եւ Գագայի կարմիր տոպը: (ի դեպ, տեսահոլովակի կերպարներից մյուսն էլ՝ Թագավորը, կրում է մեր մեկ այլ հայրենակցուհու՝ Մարիաննա Հարությունյանի պատրաստած ոսկե գլխազարդը):

NEWS.am STYLE-ը բացառիկ հարցազրույց է ունեցել Կարինայի հետ, որի ընթացքում պարզել ենք՝ ինչպես եւ որքան ժամանակում է պատրաստել Գագայի տեսահոլովակի լուքերը, ինչ ազդեցություն ունի իր արվեստի վրա Սերգեյ Փարաջանովը եւ որքանով են իրեն ոգեշնչում Հայաստանն ու հայկական մշակույթը:

 

Կարինաշնորհավորում եմ Լեդի Գագայի հետ համագործակցության համարԱռաջին անգամ էիք աշխատում միասինի՞նչ զգացողություններ ունես:

Այս ամենն անհավանական է թվում: Այո, առաջին անգամ էինք միասին աշխատում, բայց հուսով եմ՝ ոչ վերջին:

Ինչպե՞ս ստացար նրա հետ համագործակցելու առաջարկը:

Ինձ նկատել են նրա ոճաբան Նիկոլա Ֆորմիչետիի թիմից: Երբ ինձ դիմեցին, ասացին, որ նրա տեսահոլովակի ոճը շատ նման է իմ դիզայներական ձեռագրին, դրա համար էլ ցանկանում էին, որ ես էլ աշխատեմ կերպարներից մի քանիսի շուրջ: Այդ ժամանակ ես դեռ չգիտեի, որ տեսահոլովակը ոգեշնչված է լինելու Փարաջանովի ֆիլմից:

Որքա՞ն ժամանակում պատրաստեցիր տեսահոլովակի կերպարները:

Քննարկումների փուլից մինչեւ վերջնական տեսքը մեկ ամիս պահանջեց: Ես, սովորաբար, երկար ժամանակ եմ մտորում գաղափարի շուրջ, մինչեւ ձեռնամուխ եմ լինում դրա իրականացմանը, այնպես որ՝ մի քանի ամիս ինքս իմ մեջ քննարկել եմ այդ գաղափարը մինչ աշխատանքի անցնելը:

Կոստյումները, փաստորեն, ավելի վա՞ղ էիր պատրաստել:

Ներկայացված կոստյումները պատրաստել էի դեռեւս 2017-ին, եւ ինչպես իմ մյուս կոստյումները, դրանք առաջինը ցուցադրվել են իմ հեղինակային ֆոտոշարքերում: Որպես նկարիչ՝ ես իմ գործունեությունը սկսել եմ 10 տարի առաջ, իսկ ավելի ուշ իմ աշխատանքում ներառել եմ նաեւ կոստյումային տարրեր, երբ որոշեցի իմ նկարները կյանքի կոչել:

Իրականում ես դրանք չեմ համարում նորաձեւության նմուշներ, դրանք արվեստի մասնիկ են. դրանք անհամարավետ են, սահմանափակումներով, այսինքն՝ չեք կարող այդ հագուստով նորմալ տեսնել, քայլել, եւ տեսահոլովակում ներկայացված նմուշները հենց այդպիսին են: Գագան էքստրեմալ լուքերի սիրահար է, այնպես որ՝ կարծում եմ՝ նրա համար դժվար չէր այդ կոստյումով տեղաշարժվելը: Իրականում ես եւս մի քանի կոստյում ունեի, որոնք կարող էին լինել այդ տեսահոլովակում, բայց հենց «Ծաղկե այլմոլորակայինն» էր, որն ամբողջացրեց այդ բոլոր կերպարները:

Կոստյումն ամբողջովին պատրաստված է կաշվից, որը զարդարված է ծախկանախշերով ու ներկանյութերով, իսկ գլխազարդը ոգեշնչված է ռուսական «կոկոշնիկ»-ից: Իմ այդ լուքը գեղեցիկի ու տգեղի, կանացիության ու ագրեսիայի, հնի ու մոդեռնի, պատմության ու հեքիաթի խաղ է: Ես ընտրել եմ սեւ կաշի, որպեսզի ստեղծեմ մի կերպար, որը այլմոլորակայինի տեսք ունի՝ երկար գլխով ու տարօրինակ կրունկներով: Դրանից հետո նրան անվանեցի «Ծաղկե այլմոլորակային»: Ես կասեի, որ այն, փոխաբերական իմաստով, ներկայացնում է մահը՝ որպես մարմին, որը վերարտադրվում է հողի մեջ, որի վրա ծաղկում են ծաղիկներ՝ որպես կյանքի նոր շրջանի սկիզբ:

 

Ի դեպ, կոստյումները, տեսահոլովակի հաջողություններից մեկն են. ի՞նչ մեկնաբանություններ ես ստանում դրանց վերաբերյալ:

Բոլոր արձագանքներն էլ շատ դրական են եղել: Ես շոյված էի այդքան լավ մեկնաբանություններից, իսկ նամակների մեծ մասը հայերն են գրում, ինչը շատ հաճելի է: Ես, առհասարակ, սովոր եմ ինչպես դրական, այնպես էլ՝ բացասական մեկնաբանություններին, քանի որ իմ աշխատանքները պրովոկացիոն են, բայց այս դեպքում միայն լավն են գրում:

Դիտելով քո մյուս աշխատանքները՝ նկատեցի, որ շատ դեպքերում գույներն ու դիզայնը ոգեշնչված են Փարաջանովից…

Փարաջանովի աշխատանքներին ծանոթացա, երբ դեռահաս էի եւ սովորում էի  Անգլիայում: Նրա գործերն ինձ միանգամից հիացրին. նման ազդեցություն ավելի վաղ ինձ մոտ թողել էր Տարկովսկին, բայց Փարաջանովի գույներն ինձ ավելի մոտ էին, քանի որ ես շատ եմ սիրում կարմիրը, նռան գույնը, արյան գույնը… Սա հենց այն գույնն է, որը հաճախակի կտեսնեք իմ աշխատանքներում՝ թե´ նկարներում, թե´ կոստյումներում: Բացի այդ, արվեստի մեջ ինձ ավելի մոտ է սյուրռեալիզմը. ինչո՞ւ հետեւել իրականությանը, եթե կարելի է ունենալ պարզորոշ երազներ: Փարաջանովի աշխատանքները խոսում են մարդկանց ենթագիտակցության հետ, եւ ես հույս ունեմ, որ իմ գործերը՝ նույնպես:

Իսկապեսքո ոճը տարբվերվում է նաեւ նրանովոր ամեն մի նմուշասեսիր պատմությունն ունիի՞նչը կամ ո՞վ է քեզ ոգեշնչում:

Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ ես սկսեցի ուսումնասիրել ճապոնական էրոտիկ արվեստը: Ես շատ արտիստների անուններ կարող եմ թվարկել, որոնք ինձ ոգեշնչում են, բայց առաջնահերթ կնշեմ Հիորոնիմուս Բորսխին, Օբրի Բըրսլիին, Հենրի Ֆյուզելին, Ուիլյամ Բլեյքին, Ֆրիդա Կալոյին, Իվան Բիլիբինին, Տոշիո Սաեկիին, Ալեխանդրո Խոդորովսկուն, Մեթյու Բարնեյին եւ, իհարկե, Անդրեյ Տարկովսկուն ու Սերգեյ Փարաջանովին, որոնց մասին արդեն խոսել եմ: Ես ոգեշնչվում եմ ոչ միայն արվեստից, այլեւ, օրինակ, Լոնդոնի գիշերային կյանքից, հետաքրաիր կերպարներից, իմ հիշողություններից, մանկությունիցս, տարօրինակ մեմերից… ամեն ինչից:

Իսկ ո՞ւմ համար են, առհասարակ, ստեղծվում քո կոստյումները:

Կարծում եմ՝ դրանք հենց ինձ համար են ստեղծվում: Ես դրանք ներառում եմ իմ անհատական նախագծերում: Ծիծաղելի պատմություն կա կապված իմ՝ դիզայներ դառնալու հետ. ամեն ինչ սկսվեց նրանից, որ ես ցանկանում էի, որ իմ նկարները կենդանանային, իսկ հետո վերադառնային թղթին:

Ոչ մի նմուշ չունի կրկնօրինակ, ամեն ինչ ստեղծվում է եզակի օրինակով: Ես, սովորաբար, ոչ վաճառում եմ դրանք, ոչ էլ՝ գովազդում: Բայց դեմ չեմ լինի, եթե մի օր դրանք ցանկանան ձեռք բերել լավ հավաքորդները կամ թանգարանները, բայց, միանշանակ, չէի ցանկանա, որ դրանք կրեին մարդիկ՝ դե, իհարկե, բացի ինձանից (ծիծաղում է): Ամեն ինչ կախված է նախագծից: Իհարկե, ինձ համար խնդիր չի լինի ինչ-որ մեկի համար հագուստ կարելը, մանավանդ, որ «911» տեսահոլովակից հետո ինձ առաջարկել են ստեղծել բոլորովին տարբեր մի կերպար, պարզապես դեռ ժամանակ չեմ ունեցել դրա համար: Իմ ժամանակն օգտագործում եմ ստեղծագործելու եւ նոր գաղափարների շուրջ մտածելու վրա: Հուսով եմ՝ դրանք պետք կգան Լեդի Գագայի մյուս նախագծերի համար, նաեւ շատ կցանկանայի հնարավորության դեպքում աշխատել օպերաների, բալետի ու թատրոնի կերպարների շուրջ:

Կարինակպատմե՞ս նաեւ ընտանիքիդ մասին... Ինչպե՞ս ստացվեցոր տեղափոխվեցիք Լոնդոն:

Ծնողներս երկուսն էլ հայ են: Նրանք Սոչիից են, ես ծնվել եմ Մոսկվայում, եւ մինչեւ 15 տարեկանս այնտեղ եմ ապրել: Անգլիա մեկնել եմ սովորելու նպատատակով, եւ այս երկիրը դարձել է իմ տունը. այստեղ ես կարողանում եմ ինքնաարտահայտվել եւ զգալ ինքս ինձ:

Որո՞նք էին առաջին ստեղծագործական  քայլերդ:

Որքան ինձ հիշում եմ, նկարում էի: Ես մեր տան միակ 

 

Ավելին այստեղ

Ավետիք Չալաբյանը մանրամասներ է հայտնում Կիրանց վերջին այցելությունից Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է Բագրատ Սրբազանը չի բացառել, որ ՀՀ վարչապետի հնարավոր թեկնածուի անուն քննարկվի Վերջին մեկ շաբաթվա ընթացքում տասնյակ հազարավոր վիրտուալ հարթակներ հերյուրանքների հեղեղ են ուղղում Բագրատ Սրբազանի անձի դեմ՝ շոշափելով նրա անձնական կյանքը. Կամենդատյան Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ» Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ» «Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ» Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ» Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ» Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ» Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ» ԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Կասկադի ավարտուն տեսքին հասցնելու նախագիծը Փարիզում քննարկեցինք ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հետ. Ավինյան ԵՄ-ն կարևոր հանգրվանի է հասել արևային էներգիայի առումով Փաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից Ամիօ Բանկը թողարկել է դրամային պարտատոմսեր Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները ՊՆ-ն հայտարարություն է տարածել Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին» Վարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք Վարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառից Պետք է հարյուր հազարավոր մարդկանց ճնշում խորհրդարանի վրա․ Նաիրի Սարգսյան Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Ուրիշ լուծում չկա, միայն այս իշխանության հեռացումը․ Սրբազան Հս. Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Հայ շախմատիստները ոչ-ոքի են գրանցել Շարժայի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում Ապագայի տեխնոլոգիական բանակ՝ ԱԹՍ-ներով, հեռակառավարվող հրթիռներով. սա է Շարժման տեսլականը Գործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ Կարապետյան Պուտինն ու Սի Ծինփինն Ուկրաինան քննարկել են տետ-ա-տետ. Կրեմլ Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել քարերի վրա. կան տուժածներ Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղացել Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ավստրալիան իր էներգիայի ավելի քան մեկ երրորդը ստացել է արևից ու քամուց Առաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համար Այս շարժման մեջ առաջնորդություն կա. լիահույս ենք՝ կհաջողենք. Մենուա Սողոմոնյան «Բան ու գործ» էքսպո՝ Մայր բուհի 105-ամյակին Ժողովուրդը կների իրապես զղջացողներին, խոստովանողներին ու դարձի եկողներին․ Մենուա Սողոմոնյան