Պարոնա՛յք, 2.5 տարի ստերով կերակրվող հանրությունն արդեն իմունիտետ է ձեռք բերել ձեր կողմից հրամցվող էժան շոուներին
Ժամանակի հանրության «սրտի» իշխանությունը, որն ուղիղ երկու տարի առաջ ստեղծեց խորհրդարան այսօր ի պաշտպանություն իրեն, ավելի կոնկրետ իրենց քաղաքական հայրիկի չեն կարողանում հանրահավաքի բերման ենթարկել ոչ ավելին, քան 30 հոգու: Եւ սա լավագույն դեպքում, այն էլ երբ երկարատև փնտրտուքներից հետո գործին խառնվում է իրենց սրտի պատգամավոր՝ Մաթևոս Ասատրյանը, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, չմոռանանք նաև քայլարածների սրտի ազատամարտիկին և Ապարանի պարծանք Ռազմիկ Պետրոսյանին: Իսկ այս ամենի հիմնաֆոնին ստացանք հետևյալ պատկերը՝ մեր ջանասեր, մաքսիմում թվով 30 անձը վարչապետաց վարչապետի աչքին թոզ փչեցին թե չկա հրաժարականի հանրային պահանջ և որ նրանք աջակցում են իրենց վարչապետին... դե համենայնդեպս, մարդիկ փորձեցին:
Իհարկե գուցե մեզ՝ շարքային քաղաքացիներիս աչքում հավատալի լիներ տեսախցիկից այն կողմ սրտացավ գյուղացու խոսքերը, եթե չիմանայինք, որ մի ամբողջ մարզ են խառնել իրար: Եւ եթե լսելի չլիներ ժողովրդի համար կոնսոլիդացիայի կենտրոն հանդիսացող ընդիմության մասին վիրավորական ճառերը: Եւ որ այդտեղ լինեին նաև այլ լրատվականներ, ոչ թե շպիոնները, կամ թե դավաճանի գրպանի շունիկները: Ուստի և հետևություն չկա հանրային պահանջ ձեր պաշտանավարելու հարցում, և կա հանրային պահանջ էդ տաքուկ աթոռից հրաժարվելու հարցում: Այնպես որ հասկանալի պատճառներով դեղերը մի քիչ շատ խմեք, ու հրաժարականի էն պատրաստի տեքստը արդեն ճառե՛ք: Էս քաղաքական կլոունադայի վերջն էլ արդեն տվեք, 2,5 տարվա հրամցվող ստերից հետո արդեն իմումիտետ ունենք...