Այսօր՝ 25 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Հայտնիներ, ովքեր 2020-ին երեխա ունեցան

2020 թվականը բարդ տարի էր աշխարհի և Հայաստանի համար՝ պայմանավորված պանդեմիայով և Արցախի պատերազմով: Տարին հագեցած էր բազմաթիվ իրադարձություններով, նաև երեխաների  ծննդով: Tert.am Life-ն առանձնացրել է այն հայտնիներին, ովքեր 2020 թվականի ընթացքում երեխա են ունեցել:

Տարեսկզբին՝ փետրվարի 2-ին, երկրորդ անգամ մայր դարձավ դիզայներ Դիանա Շատվերյանը: Զույգը կրկին դուստր էր ունեցել: Փոքրիկի համար հետաքրքիր անուն էին ընտրել՝ Լեա: Զույգի ավագ դուստրը՝ Վիվիենը, 7 տարեկան է:

Մարտին լույս աշխարհ եկավ ռեփեր Միշոյի և հաղորդավարուհի Սոնա Հովհաննիսյանի առաջնեկը: Զույգը որդի  ունեցավ: Նշենք, որ Միշոն և Սոնան ամուսնացել են 2015 թվականի հունիսի 20-ին:

Ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն ու կինը՝ Բեթին, նույնպես ծնողներ դարձան նախորդ տարի: Նրանց որդին ծնվեց մարտի 4-ին: Ծնողներն իրենց առաջնեկին անվանակոչել էին Հենրիխի հոր՝ ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի պատվին:

Մարտի վերջին օրը ծնվեց դերասան Արման Նշանյանի առաջնեկը։ Կինը՝ Վիկան, նրան դուստր էր պարգևել։ Ծնողները փոքրիկին տվել էին Շաքե անունը՝ ի պատիվ Արմանի մայրիկի՝ դերասանույի Շաքե Թուխմանյանի։

Ամռանը՝ հուլիսի 3-ին՝ իր ծննդյան նախօրեին մայրացավ նաև դիմահարդար Գոհար Ավետիսյանը: Նա նշել էր, որ որդին իր լավագույն նվերն է: Դիմահարդարը որդուն անվանակոչել էր Գասպար՝ ի պատիվ իր մայրիկի հոր:

Հաջորդ օրը՝ հուլիսի 4-ին, ծնողներ դարձան երգիչ Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանը: Ծնողներն առաջնեկին տվել էին Ռոբերտ անունը և նախընտրել էին երեխայի քառասունքի օրն օրհնություն ստանալ Էջմիածնի Սուրբ Շողակաթ եկեղեցում, որտեղ պսակադրվել էին 2019-ին:

Նույն օրը ծնվեց նաև դերասան Դավիթ Աղաջանյանի և երգչուհի Աննա Դովլաթյանի առաջնեկը: Ծնողներն իրենց դստերը տվել էին Կարինա անունը: Աննան գրառմամբ նշել էր, որ հաճախ է մտածում, թե ինչո՞ւ է դուստրը ծնվել այս բարդ տարում, բայց գիտի պատասխանը՝ ծնվել է, որ ինքն ապրի:

Հուլիսի 14-ին ծնվեց նաև պլաստիկ վիրաբույժ Սիրուն Մինասի որդին: Սիրունն ու ամուսինը՝ Ռաֆայելը, նախընտրել էին նախապես չիմանալ երեխայի սեռը: Երեխայի քառասունքի օրը ծնողներն օրհնություն էին ստացել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում:

Հուլիսի 15-ին էր ծնվել երգիչ Գուրգեն Դաբաղյանի առաջնեկը: Կինը՝ Իննան նրան դուստր էր պարգևել, ում անվանակոչել էին Շուշաննա՝ ի պատիվ Գուրգենի մայրիկի: Զույգը երկար ժամանակ չէր հրապարակում իրենց դստեր լուսանկարները, սակայն օրերս Իննան հրապարակել է դրանք՝ նշելով, որ պատճառը Հայաստանում ստեղծված իրավիճակն էր:

Հուլիսի 23-ին լույս աշխարհ եկավ դերասանուհի Քրիստինա Կարապետյանի և ռեժիսոր Կարո Նաղդալյանի երկրորդ որդին: Ծնողները երեխային տվել էին Հովհաննես անունը:

Սեպտեմբերի 25-ին ծնվեց դերասան Գոռ Հակոբյանի և կնոջ՝ Հրանուշ Մնոյանի երրորդ երեխան: Զույգը երրորդ անգամ որդի էր ունեցել: Ծնողները երեխային տվել էին Ռիչարդ անունը:

Նոյեմբերի 11-ին՝ պատերազմի ավարտից հետո, լույս աշխարհ եկավ երգչուհի Լիլուի երկրորդ երեխան՝ Մարիան: Tert.am Life-ի հետ զրույցում Լիլուն ասել էր, որ ծանր ապրումներ է ունեցել ու մի պահ նույնիսկ մոռացել է հղիության մասին՝ կապված պատերազմի հետ:

Մարիամ Մելիքյանը, ով ամուսնությունից հետո բնակվում է Թուրքիայում, դեկտեմբերի 15-ին երկրորդ անգամ մայր դարձավ։ Մարիամը երկրորդ դստերն անվանակոչել էր Մարիա անվամբ: Tert.am Life-ի հետ զրույցում նա ասել էր, որ տոքսիկոզ հղիություն է ունեցել, երկրորդ եռամսյակում վարակվել կորոնավիրուսով:

Ավելին

Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութ Հովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր Թուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անում Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ Ծառուկյան Սա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը 24 ժամ ջուր չի լինելու Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը Հայաստան Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա Սողոմոնյան