ԱԺ-ում ԲՀԿ քվեարկությունից ակնհայտ դարձավ, որ նրանք պաշտպանում են բացառապես աշխատավոր ժողովրդի շահերը
Ասանետ Լալայանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Ցեմենտի ներմուծման վրա պետտուրքի սահմանման մասին օրինագծի վերաբերյալ ԲՀԿ խմբակցության քվարկությունից էլ անգամ ակնհայտ է դառնում, որ խմբակցությունը՝ ի դեմս կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի, այստեղ առաջնորդվել է ևս հանրային շահով: Տեսեք տրամաբանությունը շատ պարզ է, այս օրերին բազմաթիվ քննարկումներից հասկանալի դարձավ, որ ցեմենտ արտադրողների համար ավելի շահավետ է արտադրությունը կազմակերպել կլինկերի միջոցով, ինչը շատ ավելի շահութաբեր է և պահանջում է շատ ավելի քիչ մարդկային ուժի գործոն, քան բուն հումքի մշակման դեպքում: Այսինքն ստացվում է, որ որոշ անհասկացողների տրամաբանությամբ, ովքեր պնդում են որ շահերի բախում կա կամ որ նույնն է Գագիկ Ծառուկյանի անձնական շահերն է սպասարկում խմբակցությունը, պետք է որ ԲՀԿ-ն հակառակ կերպով քվեարկեր, այսինքն իր շահերից բխող, ինչպես փորձում են ներկայացնել: Բայց տեղի ունեցավ ճիշտ հակառակը և անգամ մի կողմ դնելով փաստը, որ ԲՀԿ առաջնորդն իր ձեռնարկությունները հանձնել է հավատարմագրային կառավարման, նրանք քվերակեցին դեմ, ինչը այս պարագայում մի բանի մասին է խոսում՝ Ծառուկյանի ղեկավարած քաղաքական թիմը, ինչպես և միշտ հանդես եկավ աշխատավոր ժողովրդի շահերից, թույլ չտալով որպեսզի աշխատատեղեր կրճատվեն և դա ըստ էության, բիզնեսի տեսանկյունից, ԱրարատՑեմենտ ընկերության շահերին հակառակ է: Ցավոք օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց, սակայն դեռ կա հույս, որ ԲՀԿ-ի ջանքերը՝ պահպանել 1500 ՀՀ քաղաքացու աշխատատեղերն ու տեղական ռազմավարական նշանակության արտադրությանը տալ հնարավորություն գործելու, դեռևս ավարտված չեն, նոր քննարկումներ են սպասվում ապագայում:
Այսքանից հետո արդեն իսկ չգիտենք, թե ինչ լեզվով բացատրենք այս պարզ տրամաբանությունը, որ որոշ դժվար հասկացողներ վերջապես ընկալեն հարցի լրջությունը և դրա տակ արդեն իսկ հիվանդագին դարձած ինչ-որ այլ ենթատեքստեր չփնտրեն: ԲՀԿ-ի քվարկությունը միտված էր ՀՀ քաղաքացիների շահերի պաշտպանությանը, այստեղ երկրորդ կարծիք ուղղակի գոյություն ունենալ չի կարող: