Այսօր՝ 02 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Պաշտոնյաներից ո՞վ է փորձում մոլորեցնել հանրությանը

Տնտեսական ոլորտի աճպարարություններն ու թվային տվյալների խեղաթյուրումները հասել են այն աստիճանի, որ ոլորտի տարբեր պատասխանտուներն սկսվել են հակադրվել մեկը մյուսին եւ այս պարագայում փորձել պարզել, թե ո՞ր մեկն է ո՞ր չափով ստում` գործնականում անհնար է։ 

Դիցուք՝ բերենք նման հակասությունների մի քանի օրինակներ: Եթե վարչապետ Փաշինյանը պնդում է, որ խոշորներն սկսել են ավելի շատ հարկ վճարել, ապա ՊԵԿ վերջերս տարածած՝ 1000 խոշոր հարկատուների ցանկը խոսում է տրամագծորեն հակառակ իրողության մասին: Այն է` խոշորները մի քանի անգամ նվազեցրել են վճարվող հարկերը, իսկ հարկերի հավաքագրման զգալի մասը ապահովում են ՓՄՁ-ները: 

ՊԵԿ-ն ու Փաշինյանը միմյանց հակասում են նաև բացված և փակված աշխատատեղերի հարցում: Ըստ ՊԵԿ պաշտոնական թվերի՝ Հայաստանում աշխատատեղերի թիվը 2020 թվականի ապրիլին կրճատվել է՝ 620 հազարից դառնալով 547 հազար, Փաշինյանն այդ նույն ժամանակ ֆեյսբուքյան գրառումներ էր անում՝ ավետելով, որ Հայաստանում աշխատատեղերի կայուն աճ է գրանցվում: 

Իշխանափոխությունից հետո պատերազմ հայտարարվեց ստվերային տնտեսությանը և անպարտաճանաչ հարկատուներին։ Պարզվում է՝ պատերազմն այնքան էլ լուրջ արդյունքներ չի տվել։ Եվ այդ մասին բացահայտ հայտնում են ՊԵԿ-ից` նշելով, որ միայն անցած տարի ՊԵԿ-ը շուրջ 8.5 մլրդ դրամի ստվերային շրջանառություն է բացահայտել: Այսինքն` հեղափոխությունից երեք տարի անց էլ ստվերային տնտեսության ծավալները շարունակում են սահմռկեցուցիչ մնալ, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը իր ասուլիսներում հայտարարում էր, որ ստվերի դեմ պայքարը հաջողել է: 

Ըստ Փաշինյանի՝ Հայաստանի տնտեսությունը առողջացման դինամիկա է ցույց տալիս, հատկապես բարելավվել է արտահանումը: ՊԵԿ-ը իր հերթին հայտնում է, որ նախորդ տարի արտահանումը կրճատվել է 7 տոկոսով, միայն հագուստի արտահանումը նվազել է 22.3 տոկոսով: 

Միմյանց հակասում են նաև Փաշինյանը և էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը: Եթե Փաշինյանը պնդում է, որ տնտեսությունը առողջանում է, իսկ բիզնեսը պատշաճ աջակցություն ստանում պետությունից, ապա նախարարը իր հարցազրույցի ընթացքում հայտարարում է, որ բիզնեսի վիճակը Հայաստանում ծայր աստիճան վատ է: Մյուս կողմից էլ՝ Քերոբյանը հաջողում է հակասել նաև ինքն իրեն՝ մի կողմից նա հայտարարում է, որ ներդրողների հերթ է գոյացել՝ Հայաստանում համապատասխան ինվեստիցիաներ անել ցանկացողներից, մյուս դեպքում հայտարարում է, որ Հայաստանում տնտեսական ճգնաժամը կարող է դեռ երկար ձգվել: Հարց է առաջանում, իսկ եթե կան միլիարդների հասնող ներդրումներ, ինչպես պնդում է նախարարը, ինչո՞ւ են իր կանխատեսումները այդչափ հոռետեսական… 

Ինչպես տեսնում ենք՝ հստակ սահմանազատել ճիշտն ու սխալը ստեղծված իրավիճակում անչափ բարդ գործ է: Մնում է կռահել, թե ով է վերը նշված երեքից առավել անկեղծ հանրության հետ` տնտեսության իրական վիճակը բնութագրելիս… 

Ավելին

Տանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկը Սա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. Չալաբյան Օդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր Կամենդատյան Մենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա Սողոմոնյան Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք Չալաբյան Յունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ» «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ» Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ» Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ» Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ Առաքելյան Team Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել է Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Գեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում, մեր զորքերն էլ չեն հանվում․ ՊՆ Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմում Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե Հովհաննիսյան Աշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Հաջակցություն Տավուշի՝ փակվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհը Խոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Mercedes»-ը և իրանական բեռնատարը, վիրավորներ կան Գերմանիան ունի ռեկորդային թվով աշխատողներ. Շոլց Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ Ջերմաստիճանը կնվազի ․ ինչ սպասել առաջիկա օրերին