Այսօր՝ 13 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ոստիկանության քրտնաջան աշխատանքը. Հայաստանում սարսափելի վտանգավոր հանցախումբ է բռնվել (տեսանյութ)

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների փոխգործակցության արդյունքում ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը բացահայտվեց, որի շղթայի առաջին օղակներն իրավապահների տեսադաշտում էին դեռ 2019 թվականից։

2019 թվականի դեկտեմբերին ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները Հրազդանի կիրճից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, «Toyota Corola» մակնիշի իրենց մեքենայով հանդերձ, բաժին բերման էին ենթարկել 27 և 28 տարեկան երկու տղամարդու, որոնցից մեկի անձնական խուզարկությամբ մոխրացված հետքերով երկու կաթուցիչ էր հայտնաբերվել, մյուսի մեքենայի խուզարկությամբ՝ բյուրեղանման զանգված։ 

Հետագա միջոցառումներով պարզվել էր, որ բյուրեղանման զանգվածը մեթամֆետամին է, որը բերման ենթարկվածներից մեկը մյուսին էր վաճառել։ Ավելի ուշ պարզվել էր նաև, որ իրացնողն էլ իր հերթին թմրանյութը գնել էր Երևանի Իոսիֆյան փողոցի 36-ամյա մի բնակչից։ Ստացված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումներով 2021 թվականի փետրվարի 6-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց լիրիկա դեղահաբ և մեթամֆետամին թմրամիջոց: Քննության ընթացքում պարզվեց, որ 36-ամյա տղամարդուն թմրամիջոցներ իրացրած անձը Ագարակ քաղաքի բնակիչ է։ Իսկ ինքնությունը դեռ հարկավոր էր պարզել։ Բերման ենթարկվածները ձերբակալվեցին։ Փետրվարի 11-ին 44-ամյա տղամարդու տան խուզարկությամբ ևս 50 գրամ մեթամֆետամին հայտնաբերվեց: Ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների՝ մի արտասահմանցի էր նրան թմրանյութը վաճառել։ Ավելին, ստացված տեղեկությունների համաձայն՝ հայ-իրանական սահմանի մոտակայքում օտարերկրացին օրերս, դարձյալ իրացնելու նպատակով, առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 500 գրամ մեթամֆետամին պետք է բերեր: Փետրվարի 11-ին ոստիկանության մի շարք ստորաբաժանումների փոխգործակցությամբ ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկվեցին, որոնց արդյունքում Մեղրիի մաքսակետից ոչ հեռու՝ մեկհարկանի շինության մոտից, հայտնաբերվեցին թիթեղյա տարայով 75 գրամ փոշենման և 380 գրամ ընդհանուր քաշով մեթամֆետամինի նմանվող սպիտակ բյուրեղանման զանգվածներ: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժինը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ Ագարակի բնակիչ, 44-ամյա տղամարդու նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար, ինչը բավարարվել է: Հանգամանքները պարզվում են։ 

Ավելին

Ոստիկանները ուժ են կիրառել, քաշքշուկի ժամանակ լրագրողը կորցրել է ինքնազգացողությունը Սրբազան շարժումը պիտի՛ հաղթի Հայոց Համազգային Միասնություն կուսակցությունը հերթական բողոքի գործողությունն է իրականացրել Վիլնյուսում ներկայացվել է Լիտվայում արտադրված առաջին արևային մարտկոցը Գ. Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում մեկնարկել է Արցախ-Հայաստան եռօրյա ֆորում Այս շարժման արդյունքում է, որ հանձնման պրոցեսն ինչ-որ կերպ կասեցվել է. Սողոմոնյան Գյումրիի «Իրական դպրոց»-ն արտոնագրվել է Երկրաշարժ՝ Ադրբեջանում, զգացվել է նաև Սյունիքում Բոլոր ժամանակներում ուսանողությունը՝ երիտասարդությունը պիտի որոշի երկրի ներկան, հետևաբար նաև ապագան. Աննա Կոստանյան Քուվեյթում քաղաքական ճգնաժամ է․ ցրել են երկրի խորհրդարանը Ադրբեջանցիները հիմնահատակ ոչնչացրել են Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին (լուսանկարներ) Երևանի քաղաքապետի հրավերով 40 միայնակ տարեց և վետերան կանայք այսօր հրավիրված էին Անգլիայի ազգային բալետի «Ժիզել» ներկայացմանը Վստահ եմ, որ այսուհետ «ադրբեջանական հողերում» միշտ խաղաղություն կլինի․ Ալիև Ո՞րն է իդեալական արևային մարտկոցի չափը տան համար ՌԴ զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի մի քանի բնակավայր. ՌԴ ՊՆ Սպասում ենք ձեզ Հայաստանում. Բագրատ Սրբազանի կոչը` սփյուռքահայերին Օրենքը միայն քաղաքացու համա՞ր է. Արշակ Կարապետյան Ոստիկաններն արցախցի երիտասարդին լուրջ վնասվածք են պատճառել «Սարկավագին տարան»․ ոստիկանները բիրտ ուժ կիրառելով՝ բերման են ենթարկում (Տեսանյութ) Հզոր մագնիսական փոթորիկը կարող է հյուսիսափայլ առաջացնել ԱՄՆ տարածքում Ուժգին երկրաշարժ է եղել «Եվրատեսիլ 2024». ինչպե՞ս այսօր քվեարկել Հայաստանի օգտին Բրազիլիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 127-ի Ուկրաինական ուժերը հակահարված են տալիս հակառակորդին Խարկովի ուղղությամբ. Զելենսկի Իսրայելը Ռաֆահի որոշ շրջանների բնակիչներին խորհուրդ է տվել լքել քաղաքը Տանիքը արդեն ներսից քանդվում ա գլխներիս, իսկ մեր միամիտ ու անմիաբան ժողովուրդը դեռ դավաճան իշխանություններից չի ազատվել. Արտակ Զաքարյան Քիչ առաջ բերման ենթարկվեց «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը «Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը առաջին օրից ակտիվ մասնակցում է Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը Դայչը ճանաչվել է ԱՊԼ-ի ամսվա լավագույն մարզիչ Քաղաքացիներին բերման ենթարկեցին փողոց փակելու համար Հայոց Համազգային Միասնություն կուսակցությունը, Բագրատ Սրբազանի կոչով, փակել է Թբիլիսյան խճուղի- «Երազ» այգի խաչմերուկը Քաղաքացիները ինքնաբուխ փակել էին Տիգրան Մեծ պողոտան (տեսանյութ) Երևանում մեկնարկել են խաղաղ անհանզանդության ակցիաներ. կան փակ ճանապարհներ (ուղիղ) Անձրև, ամպրոպ. Նոր ակտիվ ցիկլոն է ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է յոթի Պարագլուխը պարտվում է օրակարգերի դաշտում, և դա նրա համար մահացու պարտություն է. Դավիթ Սարգսյան «Սա ընդդեմ իշխանության վարած քաղաքականության, բարքերի ու վարքագծի ժողովրդական բունտ է, որը ստացավ քաղաքական բովանդակություն». «Փաստ» Լեմկինի ինստիտուտը քննադատել է Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ արած հայտարարությունը Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ Հայի, Հայաստանի, Հայրենիքի ու... Եկեղեցու. «Փաստ» Իշխանությունների ճղճիմության նոր դրսևորումները. «Փաստ»