Այսօր՝ 24 մայիսի 2018թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Թափանցիկ, ճկուն ու թղթի բարակության էկրաններ, որոնք կդառնան Հայաստանի այցեքարտը

«Լույս» հիմնադրամի կրթաթոշակառու, Քեմբրիջի համալսարանի ուսանողուհի Ամալյա Կոստանյանը դարձել է մի գյուտի հեղինակ, որը կարող է հեղափոխություն առաջացնել ողջ ՏՏ ոլորտում՝ դառնալով աշխարհին ներկայանալու՝ Հայաստանի նոր այցեքարտը։

ԼՈւՐԵՐ.com-ին Լույս հիմնադրամից հայտնեցին, որ Ամալյան ստեղծել է շատ բարակ էկրաններ, որոնք մեկ անգամ լիցքավորելով՝ կարելի է օտագործել 3 տարի․ «Այս պահին Ամալյան Քեմբրիջում է։ Նա այնտեղ սովորում է։ Իր գյուտի մասին առայժմ չի ցանկանում լրատվականներին տալ հարցազրույց, և նշում է, որ պատրաստ կլինի հարցազրույցներ տալ, երբ իր գյուտն արդեն 100 տոկոսով ավարտած կլինի և արդյունքը կլինի իր ձեռքում»,-փոխանցեցին հիմնադրամից՝ հարցազրույցի համար խորհուրդ տալով մի փոքր սպասել և տեղեկացնելով, որ արված աշխատանքի մասին Ամալյան արդեն տվել է հարցազրույց, որը տեղադրված է հիմնադրամի կայքէջում, որից մի հատված ներկայացնում ենք ստորև․

 

- Ամալյա՛, պատմեք, խնդրում եմ, Ձեր անցած ուղու մասին:

-Ասեմ, որ հիմնական մասնագիտական ոլորտս նանոտեխնոլոգիաներն են և նանոճարտարագիտությունը: Ավարտել եմ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (ՀՊՃՀ)` որպես ինժեներ մասնագիտանալով կիսահաղորդչային և միկրոէլեկտրոնային սարքավորումների ոլորտում: Ավարտելուց հետո աշխատել եմ որպես թվային միկրոչիպերի նախագծման ինժեներ «Վիրաժ Լոջիք» ընկերությունում, որը հետագայում վերանվանվեց «Սինոփսիս Հայաստան»: Շատ ուրախ եմ, որ հնարավորություն եմ ունեցել նորագույն տեխնոլոգիաներով աշխատելու և վերապատրաստում անցնելու: Ընկերությունը համագործակցում էր արդյունաբերական հայտնի գործընկերների հետ, ուստի նախագծեր իրականացնելու համար մենք պետք է տիրապետեինք բազմաթիվ նոր տեխնոլոգիաների և նոր հմտություններ ձեռք բերեինք:

-Այդ ժամանակ արդեն նախատեսո՞ւմ էիք շարունակել Ձեր ուսումն արտերկրում:

Այդ շրջանում մտածեցի, որ նանոտեխնոլոգիաների ոլորտում գիտական ավելի մեծ փորձի կարիք ունեմ, որպեսզի հմտանամ ու ավելի մրցունակ լինեմ մի շուկայում, որտեղ նոր տեխնոլոգիաներ են հայտնվում ամեն ամիս: Ապագայի որևէ սարքավորում ստեղծելու համար կարիք ունեի անհրաժեշտ գիտելիք ու փորձառություն ձեռք բերելու, ահա թե ինչու սկսեցի փնտրել հետաքրքիր, նորարարական, բազմառարկայական ակադեմիական ծրագրեր նանոտեխնոլոգիաների ոլորտում: Ի վերջո, ես ընտրեցի Քեմբրիջի համալսարանի առաջարկած ծրագիրը, քանի որ այն, բացի հիմնական դասընթացներից, առաջարկում էր նաև հետազոտական հնարավորություններ: Քեմբրիջում սկսեցի սովորել միկրոնանոտեխնոլոգիաների մագիստրոսական ծրագրով. այդ ծրագիրը նախագծված է այն ուսանողների համար, ովքեր ցանկանում են կիսահաղորդիչների նախագծման և նանոտեխնոլոգիաների արդյունաբերության մեջ հանդես գալ որպես արտադրող-ձեռնարկատերեր: Ես շատ ուրախ էի, քանի որ առիթ ունեցա շփվելու այդ ոլորտում աշխատող բազմաթիվ գործարարների հետ` միաժամանակ ձեռք բերելով իմ ուսումնասիրության ոլորտի հետ սերտորեն կապված նշանակալի գիտելիքներ: 2012 թվականի գարնանը և ամռանն աշխատեցի ֆոտոնիկայում և էլեկտրոնիկայում օգտագործվող մոլեկուլյար նյութերի կենտրոնում (Քեմբրիջի համալսարան): Աշխատելու ընթացքում ես ուշադրությունս կենտրոնացրել էի ու փորձում էի լավ ըմբռնել գրաֆենի և հեղուկ բյուրեղների տարբեր տեսակների միջև փոխազդեցությունները: Շատ ոգևորիչ էր այս ամենն ինձ համար, քանի որ կարճ ժամանակահատվածում ես կարողացա ձեռք բերել հրատարակելի արդյունքներ: Նաև ասպիրանտական կրթություն ստանալու առաջարկ ստացա հենց այդ հետազոտող խմբի կողմից, թեև այն ընդունել չէի կարող, քանի դեռ չէի կարող ապահովել անհրաժեշտ կրթաթոշակը:

 

-Շատ հետաքրքիր է: Պատրաստի ի՞նչ պրոդուկտ եք նախատեսում ներկայացնել ասպիրանտական ծրագրի ավարտին:

Երկարաժամկետ հեռանկարում ցանկանում եմ ստեղծել գրաֆենից պատրաստված թափանցիկ, ճկուն ու թղթի բարակության էկրաններ, որոնք հնարավոր կլինի լայնածավալ արտադրության հանել ու առաջիկա երկու-երեք տարիների ընթացքում ներկայացնել համաշխարհային շուկայում:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ

Աղավնի Սուքիասյան

loading...
Ռուսաստանը կշարունակի ակտիվ դեր կատարել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում. Մարիա Զախարովա Հենրիխ Մխիթարյան. Ամեն ինչ անելու ենք, որպեսզի պատվով խաղանք Բարձրագույն կրթությունն անվճար դարձնելն իդեալական կլինի, բայց պետությունն այս պահին այդ հնարավորությունը չունի. Ա. Սիմոնյան Արմեն Աշոտյանի երեք հարցը Նիկոլ Փաշինյանին Փաշինյանը ուրախ լուր ունի վարորդների համար Թող ոչ ոք հանդուրժողականության մթնոլորտը չմեկնաբանի որպես թուլության մթնոլորտ. Փաշինյան Դատախազությունը քրգործ է հարուցել՝ հարկերից խուսափելու դեպքով Օսիպյանը ներկայացրել է ոստիկանության պետի նորանշանակ տեղակալին (տեսանյութ) Ռուսաստանում աշխատանքային միգրանտների նկատմամբ նոր սահմանափակումներ կկիրառվե Դավիթ Տոնոյանն Աստանայում հանդիպել է Ռուսաստանի Պնախարար Շոյգուին Կապիտալի արտահոսքը մեծ ծավալներ չի ունեցել, խոսքը մի քանի տասնյակ մլն դոլարի մասին է. Ջավադյան Փաշինյանը՝ Սասնա ծռերի, Ալեն Սիմոնյանի ու անհնազանդության ակցիաների մասին (տեսանյութ) Բիթքոինն էժանանում է Փաստաբաններն ու «Սասնա ծռերի» աջակիցները ի նշան բողոքի լքեցին դահլիճը. Նիստը հետաձգվեց մեկ շաբաթով (Ֆոտո) Մալայզիայի ոստիկանությունն ավելի քան 2.5 միլիոն դոլար է հայտնաբերել երկրի նախկին վարչապետի բնակարաններում Հայկ Բաբուխանյանի «Իրավունք» թերթի գործելաոճը ապացուցում է հին ասացվածքը․ կարմիր կովը կաշին չի փոխի Փոխվարչապետի հրահանգով հետ եք վերցնում միջնորդություն, դուք ո՞նց եք անաչառություն ապահովելու. Գորգիսյանը՝ դատախազին Բազմաթիվ կաշիներ փոխած Բաբուխանյանի թերթը սին լուրեր է տարածում Փաշինյան-Ծառուկյանը համագործակցությունը ընդունվել է ժողովրդի կողմից, իսկ ժանգոտված արսենալը անզոր է ժողովրդի կամքի առաջ «Իրավունք» թերթը շարունակում է իր պառակտիչ գործունեությունը՝ արդեն փրփուրներից կախվելով Հիմա անհնազանդության ակցիաներ իրականացնելը նշանակում է իրականացնել սաբոտաժի գործողություններ. Նիկոլ Փաշինյան Հիմա անհնազանդության ակցիաներ իրականացնելը նշանակում է իրականացնել սաբոտաժի գործողություններ. Նիկոլ Փաշինյան «Փաստ». Դատավորը ժառանգությամբ բնակարան է ստացել «Ժողովուրդ». ԱՆ քրեակատարողական վարչությունում ճամպրուկային վիճակ է. ով կնշանակվի պետ ԲՀԿ-ն հավակնելու է ստանալ ընտրողների ձայների բացարձակ մեծամասնությունը. Նաիրա Զոհրաբյան BBC. «Արսենալն» այս շաբաթ կհայտարարիի Ունաի Էմերիի նշանակման մասին Հանձնարարել եմ ստուգումներ սկսել մետաղական հանքերում. Նիկոլ Փաշինյան Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Էստոնիայի վարչապետին (ֆոտո) Ալեն Սիմոնյանը վայր է դրել պատգամավորական մանդատը եւ մնալու է Երեւանի ավագանիում Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը ՊՐԵՄԻԵՐԱ. Արման Հովհաննիսյան - «Էլի նա» Նիկոլ Փաշինյանը եւ Դեմետրիս Սիլուրիսը քննարկել են հայ-կիպրական հարաբերությունները ՀՀԿ–ն պատրաստ է քննարկել ցանկացած հարց, բացառությամբ՝ հինգ հարցերի. Շարմազանով Երբ ընդդիմադիր բեղլուն դառնում է իշխանական տառեխ Եթե կուսակցությունը քաղաքապետի պատասխանատվությունը դնի ինձ վրա, միգուցե համաձայնեմ. Ալեն Սիմոնյան Հայ բռնցքամարտիկները ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում Իսրայելում քննարկել ենք ռազմական համագործակցության, արտադրություն կազմակերպելու հարցեր. Գագիկ Մելիքյան Երկրում կատարվող լուրջ գործընթացները խափանել հայկբաբուխանյանական անպիտան գործիքներով՝ անճարության նշան է Ինչու՞ «Իրավունք» թերթը չի բարձրաձայնում իր հովանավորների մենաշնորհների մասին Գագիկ Ծառուկյանին մենաշնորհներ վերագրողներն առնվազն քաղաքական իմպոտենտներ են