Այսօր՝ 13 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Որևէ հանգամանք չի կարող արդարացնել լրագրողների նկատմամբ տեղի ունեցածը, պաշտոնյան պարտավոր է դրսևորել պատշաճ վարքագիծ. Վահե Էնֆիաջյանը՝ վերջին միջադեպերի մասին

44ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով վերջին օրերին պաշտոնյաների ու լրագրողների մասնակցությամբ միջադեպերին:

Հիշեցնենք, որ երեկ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը սրճարանում բռնություն էր գործադրել լրագրող Փայլակ Ֆահրադյանի վրա, իսկ օրեր առաջ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը անհարգալից վարք էր դրսևորել իրեն հարց ուղղող լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ:

ԱԺ փոխխոսնակի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչնդոտելը կամ դրան ոչ իրավաչափ միջամտելն անթույլատրելի է՝ անկախ որևէ լրագրողի կամ լրատվամիջոցի նկատմամբ ունեցած համակրանքից կամ հակակրանքից: Պետք է ֆիքսենք, որ հենց լրագրողը կամ լրատվամիջոցի ներկայացուցիչն է այն անձը, ում մասնագիտական աշխատանքի շնորհիվ ապահովվում է հանրության տեղեկացված լինելու իրավունքը:

Վերջիններիս աշխատանքը պաշտպանված է ՀՀ Սահմանադրությամբ ու օրենքներով, ավելին քրեական պատասխանատվություն է նախատեսվում լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար և առավել խիստ է այդ պատասխանատվությունը, երբ նման վարքագիծը դրսևորվում է պաշտոնատար անձի կողմից՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործելու միջոցով։

Մտահոգիչ ու դատապարտելի է վերջին շրջանում տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ վերաբերմունքը, վերջիններիս աշխատանքային գործունեությանը խոչընդոտելը։

Այսօր ինձ է դիմել tert.am-ի լրագրող Անի Գևորգյանը՝ ներկայացնելով, որ ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը բազմիցս խոչընդոտել է իր մասնագիտական գործունեությանը, հասցրել վիրավորական արտահայտություններ և խնդրել պատգամավորի նման վարքագիծը դարձնել խորհրդարանական քննարկման թեմա և տալ գնահատական։ Անի Գևորգյանը նույն հարցով դիմել է նաև ՀՀ ԱԺ նախագահին՝ էթիկայի հանձնաժողով հրավիրելու կապակցությամբ։ Ավելին, մեկ այլ միջադեպի ծանոթացա նաև ԶԼՄ միջոցով՝ Բարձր տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի ու լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև սրճարանում տեղի ունեցած միջադեպին։

Կարծում եմ, որ որևէ հանգամանք չի կարող արդարացնել լրագրողների նկատմամբ տեղի ունեցածը։ Ավելին, պաշտոնյան պարտավոր է դրսևորել բարձր պատասխանատվություն, պատշաճ վարքագիծ և անկախ նրանից, թե որ լրատվամիջոցի ներկայացուցիչն է հարց տվողը, պետք է ցուցաբերի հանդուրժողականություն։

Անթույլատրելի եմ համարում ցանկացած բռնության դրսևորում՝ հատկապես իր մասնագիտական աշխատանքը կատարող անձի նկատմամբ։ Սա լավ քաղաքական մշակույթ չէ և ՀՀ-ում պարբերաբար նոր իրողություններից խոսողներին կոչ եմ անում ցուցաբերել ինքնատիրապետման բարձր մակարդակ և նպաստել նոր մշակույթի ձևավորմանը՝ չխոչընդոտելով մեր գործընկեր լրագրողների մասնագիտական աշխատանքին։

Հուսով եմ, որ վերջիններիս նկատմամբ տեղի ունեցածը կարժանանա պատշաճ իրավական գնահատականի և այսուհետ կբացառվի որևէ անձի, առավել ևս որևէ պաշտոնյայի կողմից, նման անթույլատրելի վարքագծի դրսևորում»։

2024-ին Հայաստանում կարմրուկի 399 դեպք է գրանցվել. 4-ը հոսպիտալացված են Ակնթարթային փոխանցումներ դեպի ՌԴ և ՌԴ-ից Հայաստան` հեռախոսահամարի միջոցով Հարյուրավոր քաղաքացիներ փակել են Երևան-Սևան մայրուղին, ոստիկաններն ուժ են կիրառել (տեսանյութ) «Սուրբ նահատակ Բոնիֆատիոս» հիմնադրամի հետ գործակցության արդյունքում Բարդուղիմեոս առաքյալի մասունքները իրենց հանգրվանը կգտնեն Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում 3 ոսկե, 8 արծաթե և 7 բրոնզե մեդալ՝ սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մեծահասակների առաջնությունից Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով ԱՄՆ-ում արևային էներգիան աճում է կտրուկ տեմպերով Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ Հրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանը «Համահայկական ճակատ» շարժման ղեկավարը ներկայացնում է ուժային կառույցներում տիրող մթնոլորտի մասին Քննարկում ենք ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին արտաքսելու հարցը. Նեթանյահու Ի՛նչ ամոթ կլիներ, եթե սա պաշտպաներ եկեղեցուն (լուսանկար). Գագիկ Համբարյան Հասարակության մի զգալի հատվածի համար այս վարչապետն արդեն չկա և այս միտումն արագորեն տարածվելու է. Վահե Հովհաննիսյան Ոստիկանության բաժնից ՀՀՄ կուսակցության անդամը շտապ տեղափոխվել է հիվանդանոց Քիչ առաջ Ոստիկանության Մաշտոցի բաժին շտապ օգնության մեքենանաներ են կանչվել. ՀՀՄ ՀՀՄ կուսակցության անդամներից մի քանիսը մարմնական վնասվածքներ են ստացել «Չէին նկատել, որ հոգևորական եմ»․ ոստիկանները փորձել են սարկավագի բերման ենթարկել Պուտինն ամրապնդում է իր դիրքերը. Շոյգուին զրկեցին նախարարի պաշտոնից Կոչ ենք անում շարունակել հայ-ադրբեջանական սահմանազատումն ապրիլի 19-ի արձանագրության սկզբունքների հիման վրա. Ֆրանսիայի ԱԳՆ Ո՞վ պետք է լինի Հայաստանի հաջորդ Վարչապետը Բաղրամյան Մոսկովյան խաչմերուկից ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկել «Հայոց համազգային միասնություն» կուսակցության անդամներին Հանդարտ մնացե՛ք, տղերք, ձեզ փչացնում են․ Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին ու հատուկ նշանակության զորքերին IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը Ժամը 10-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել 88 քաղաքացի Հունիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը Ոստիկանները ուժ են կիրառել, քաշքշուկի ժամանակ լրագրողը կորցրել է ինքնազգացողությունը Սրբազան շարժումը պիտի՛ հաղթի Հայոց Համազգային Միասնություն կուսակցությունը հերթական բողոքի գործողությունն է իրականացրել Վիլնյուսում ներկայացվել է Լիտվայում արտադրված առաջին արևային մարտկոցը Գ. Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում մեկնարկել է Արցախ-Հայաստան եռօրյա ֆորում Այս շարժման արդյունքում է, որ հանձնման պրոցեսն ինչ-որ կերպ կասեցվել է. Սողոմոնյան Գյումրիի «Իրական դպրոց»-ն արտոնագրվել է Երկրաշարժ՝ Ադրբեջանում, զգացվել է նաև Սյունիքում Բոլոր ժամանակներում ուսանողությունը՝ երիտասարդությունը պիտի որոշի երկրի ներկան, հետևաբար նաև ապագան. Աննա Կոստանյան Քուվեյթում քաղաքական ճգնաժամ է․ ցրել են երկրի խորհրդարանը Ադրբեջանցիները հիմնահատակ ոչնչացրել են Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին (լուսանկարներ) Երևանի քաղաքապետի հրավերով 40 միայնակ տարեց և վետերան կանայք այսօր հրավիրված էին Անգլիայի ազգային բալետի «Ժիզել» ներկայացմանը Վստահ եմ, որ այսուհետ «ադրբեջանական հողերում» միշտ խաղաղություն կլինի․ Ալիև Ո՞րն է իդեալական արևային մարտկոցի չափը տան համար ՌԴ զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի մի քանի բնակավայր. ՌԴ ՊՆ