Այսօր՝ 08 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Արարատի մարզում հսկայական բարդին ընկել է տրակտորի վրա. կա վիրավոր

Այսօր՝ մարտի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:30–ի սահմաններում Երևան–Մեղրի ավտոճանապարհի 56-րդ մ հատվածում՝ Սուրենավան գյուղի վարչական տարածքում՝ արագաչափի հարևանությամբ, հսկայական բարդին արմատից կոտրվել և ընկել է ընթացող,  Սուրենավան գյուղի բնակիչ, 50-ամյա Կամո  Ղազարյանի վարած T40 մակնիշի տրակտորի և նրան ամրացված 2 կցորդիչի վրա:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ծառի ընկնելու հետևանքով տրակտորիստը «կրծքավանդակի սալջարդ, պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել  է «Արարատ» բժշկական կենտրոն:

Վարորդին առաջինը օգնության են հասել գյուղացիները, ովքեր վիրավորին հիվանդանոց են տեղափոխել, սակայն ճանապարհին ժամանած Արարատի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը քաղաքացիների ավտոմեքենայի միջից վիրավորին տեղափոխել է հիվանդանոց, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո նրան տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը:

Կայքը հայտնում է նաև, որ  ծառը, երբ ընկել է տրակտորի վրա, տրակտորը ընկնելու վայրից մոտ 125 մետր առաջ է ընթացել և տրակտորիստը չի կարողացել ինքնուրույն  դուրս գալ, նրան օգնել են գյուղացիները:

 Դեպքի վայրում հավաքված Սուրենավանի բնակիչներն  ասում էին, որ նշված վայրում կան մի քանի դարն ապրած ծառեր և եթե պատկան մարմինները հետևություններ չանեն և այդ փտած ծառերը չհեռացնեն, չի բացառվում հետագայում նորից նմամատիպ դեպք տեղի ունենա և այն ունենա նաև ողբերգական ավարտ: 

«Գոնե այս դեպքից հետո Բնապահպանության նախարարությունն ու Արարատի մարզպետարանը թույլատրեն՝ մարդիկ այդ փտած ծառերը հեռացնեն, իսկ եթե մենք անվտանգությունից ելնելով՝ հեռացնենք, ապա մեզ կսարքեն ազգի դավաճան, քրեական օրենսգրքի  մի քանի հոդվածներ կդնեն մեջքներիս ու կասեն՝ գնացեք բալանդ ուտելու»:

Ավելին

Իշխանությունները քարոզչական արշավ են սկսել Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման դեմ. Մեսրոպ Առաքելյան Նիկոլը որևէ փաստ, առիթ կամ պատճառ չունի, իր ձախողումները նախկին իշխանութունների վարած քաղաքականության հետ կապելու համար. Զաքարյան Նիկոլի՝ իմ հասցեին այսօր հնչեցրած հորինվածքները բժշկության կոնկրետ ճյուղի ներկայացուցիչների եզրահանգման լավ նյութ են. Վանեցյանը պատասխանել է Փաշինյանին Եթե Կիևը բրիտանական զենքով հարվածի Ռուսաստանին, մենք կթիրախավորենք բրիտանացիների օբյեկտները. Զախարովա Պայքարի 4-րդ օրվա երթն այսօր ավարտվեց Չարենցավանում, վաղը շարժումը կուղևորվի Աբովյան քաղաք Crocus City Hall-ում տեղի ունեցածի կազմակերպիչն արտասահմանում է. ՌԴ ԱԴԾ տնօրեն Երթը շարունակվում է՝ չնայած կարկուտին ու քամուն (տեսանյութ) Այս ամիս անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը. Կադիրով YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը Նիկոսիայի տարածքում կկառուցվի լայնածավալ ֆոտովոլտային պարկ ԶՊՄԿ-ի հարկերն իրականում ու բացարձակ թվերով զգալիորեն աճել են՝ հակառակ պնդումների Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում մայիսի 8-ին «Ադրբեջանն ասելու է՝ ձեզ ավելի էժան գազ կտամ, իսկ հետո...»․ Նաիրի Սարգսյան «Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին Այս շարժումը Սարդարապատի պես պետք է հաղթանակի. Գրիգոր Գրիգորյան Հազարավոր մարդիկ միացել են Բագրատ Սրբազանի գլխավորած երթին․ օր 4-րդ Ամենաարդյունավետ ֆուտբոլիստները թոփ-5 լիգաներում Եկել է Նիկոլ Փաշինյան հրեշի մերժման ժամանակը. Ավետիք Չալաբյան «Ոչինչ աչքիս չի գալիս՝ ո՛չ բնությունը, ո՛չ տունը. իմ Վրեժն այնքան լուսավոր էր». Վրեժ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին «Մարտունի 3»-ում․ «Փաստ» Տաւուշ. Հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ՝ չարիքի վախճանին խորհրդանի՞շը․ «Փաստ» Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի որոշումը ենթակա է լինելու կատարման. Արշակ Կարապետյան Շարժման առանցքը. հաշվարկել յուրաքանչյուր քայլը․ «Փաստ» «Սա բացառում է ոչ միայն ներդրումները, այլ հայի՝ Հայաստանում մնալու, ապրելու և արարելու ցանկությունը»․ «Փաստ» Հոգևորը, ազգայինը, ճշմարիտն՝ ընդդեմ անհայրենիքության, ազգուրացման, ստի ու խավարի «Փաստ» Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ» Մեծ աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքի կողմից. «Փաստ» Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում. «Փաստ» Կասկադը, կհասցվի ավարտուն տեսքի․ Տիգրան Ավինյան Վալենսիայի նավահանգիստը կվերածվի «կանաչ գոտու» «Վենուս» էլեկտրոնիկայի խանութ-սրահը հայտարարում է աննախադեպ գնիջեցում Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին «Յունիբանկ» ԲԲԸ-ն իր բաժնետերերին կվճարի 4,1 մլրդ դրամի շահութաբաժիններ Ովքե՞ր ներկա կգտնվեն Պուտինի երդմնակալությանը Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը Շարժման քայլերթին են միացել նաև զոհված զինծառայողների հարազատները (տեսանյութ) Հարյուրավոր գավառցիներ միացան Սրբազանի երթին ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի հարցազրույցը՝ աշխատանքի վայրում ալկոհոլի օգտագործման դեմ պայքարի, ուսման վճարների փոխատուցման նոր ձևաչափի մասին Քաղաքացիները հուզված, արցունքները սրբելով են դիմավորում Սրբազանին Մինչև ե՞րբ կպահպանվի անձրևոտ եղանակը