Այսօր՝ 28 մարտի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Խաչիկ Ասրյանի ջրբաժանը

Պատերազմը, իր դաժան հետևանքներով, նաև հանրային գիտակցությունը բաժանեց տարբեր բևեռների: Հայ հանրույթը ցանկացած երևույթ կապում և կապելու է պատերազմի հետ, նրա հետևանքների հետ, հղում կատարելով անցյալին՝ մեղադրվում են ու մեղադրվելու են բոլորը, և տպավորություն է, թե պատերազմը նաև ջրբաժան է՝ իրարից զատելու անցյալն ու ներկան, հայրենադավն ու հայրենասերը, հայկականն ու թշնամականը:

Սակայն դուք չեք նկատե՞լ, որ անգամ այս ջրբաժանը գծվում է ըստ քաղաքական շահերի, ըստ այսօրէական քաղաքական նախասիրությունների: Օրինակ, երբ ապրիլյան պատերազմի օրերին փոխնախարար, քաղաքական գործիչ Խաչիկ Ասրյանն իր ջոկատով մեկնում էր ճակատ և, ականատեսների վկայությամբ, հայրենասիրության իրական օրինակներ էր ցույց տալիս, հետագա տարիներին մենք քանի՞ անգամ այդ օրինակը քարոզեցինք, ցուցադրեցինք հանրությանը, թե ինչպես պետք է իրեն պահի իր պետությունը սիրող փոխնախարարը: Զրո անգամ: Որովհետև Խաչիկ Ասրյանը չդարձավ մարդկանց քաղաքական նախասիրությունների գերին, չսպասարկեց առօրյա քաղաքական շահերը և չտրվեց զանգվածային փսիխոզի ազդեցությանը:

Նույնը 44-օրյա պատերազմում, երբ Խաչիկ Ասրյանը կրկին բացառիկ դաս տվեց՝ իր վրա վերցնելով Արցախի կարևորագույն հատվածներից մեկի պաշտպանությունը և իրականացրեց պատվով ու բարձր պատասխանատվությամբ, քանի՞ անգամ մենք ջրբաժանի կարմիր գիծ դարձրեցինք քաղաքական գործիչների ունեցած անձնական ներդրումը համազգային այս գոյամարտում: Զրո անգամ: Բայց կերանք կուտը և տրվեցինք հին ու նոր, նախկին - ներկա, Նիկոլ - Ռոբերտ կեղծ դիսկուրսին:

Ու մենք երկար ժամանակ նորմալ պետություն չենք ունենա, եթե ջրբաժանները գծվեն ոչ թե երկրի համար ներդրված անձնական ջանքերի, այլ ստամոքսի գռմռոցի և կալորիաների համակցությամբ:

Ռուստամ Ստեփանյան

Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . Տոնոյան Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. Չալաբյան Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ» Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր» Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունը Մալաթիա Սեբաստիայում բացվել է 88 ցանցի հերթական սուպերմարկետը Քուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Ադրբեջանը չի մասնակցի Երևանում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում Արդարի դար չէ, ՈՒժեղի դար է Ընկերությունը կարևորում է նման ճանաչողական այցերը՝ ծանոթացնելու հանրությանը երկրի տնտեսության հենասյուն հանդիսացող որոլտին, ներկայացնելու իրական խնդիրներն ու ձեռքբերումները Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա Տիգրան Ավինյանի շնորհավորանքը՝ Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ