Այսօր՝ 24 մայիսի 2018թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Տուժած վարկառուները կրկին ոտքի են կանգնել

«Տուժած վարկառուների իրավական պաշտպանության կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որն արդեն երեք տարի է իրավական և խորհրդատվական օգնություն է տրամադրում Հայաստանում գործող բանկերի գործունեությունից տուժած ավանդատուներին, նախաձեռնում է հանրային հավաք կազմակերպել: Հավաքի նպատակն է բարձրաձայնել այն վարկառուների դժգոհությունը, որոնք տուժել են «Յունիբանկ»-ի և նրա խորհրդի անդամ Վարդան Աթայանի գործողություններից:

Կազմակերպությունը ցանկություն ունի նաև ի ցույց դնել վարկերի նկատմամբ մեծ տույժերի և տոկոսների հաշվարկման այն արատավոր երևույթները, որոնց արդյունքում դրանք մի քանի անգամ գերազանցում են վարկի գումարը: Կազմակերպության մասնագետների գնահատմամբ, դա համարվում է վաշխառություն, որը հետապնդվում է ՀՀ օրենսդրությամբ։ Ուստի նրանք պատկան կառույցներից պահանջում են պետական միջամտություն, որպեսզի նախ նվազեցվեն վարկերի տույժերն ու տոկոսները և դադարեցվի «Յունիբանկ» ՓԲ ընկերության կողմից անձանց ունեզրկելու, և այդպիսով գերշահույթներ ստանալու քաղաքականությանը:

Կազմակերպությունը նաև նպատակ ունի այն դատական գործերով, որոնք արդեն իսկ ուժի մեջ մտած դատական վճիռներ, և որոնց հիման վրա խլվել է մարդկանց վերջին կացարանը, նոր արդար դատական համակարգի ներդրումից հետո, միասնական կարգով, նոր երևան եկած հանգամանքներով պայմանավորված դիմել Վճռաբեկ դատարան և պահանջել ամբողջությամբ բեկանել բոլոր այն գործերը, որոնք վաշխառության հատկանիշներ պարունակելով են ի կատար ածվել:

Past.am-ը փորձեց պարզել, թե ինչու են միայն մեկ բանկից տուժածներին հրավիրում մասնակցել ակցիային: Կազմակերպության մամուլի քարտուղար Լ. Մշեցյանը տեղեկացրեց, որ իրենց գործունեության երեք տարիների ընթացքում տարբեր բանկերի հարյուրավոր վարկառուներ են իրենց դիմել, բայց քանի որ այդ բանկից տուժածներն ավելի շատ են, այդ պատճառով է նման որոշում կայացվել: Նա նաև տեղեկացրեց նաև, որ հայտարարությունն իրենք տարածել են մայիսի 10-ին և արդեն իսկ տասնյակ արձագանքներ են ստացել:

Ինչ վերաբերում է հավաքի վայրի, օրվա և ժամի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկությանը, կազմակերպիչները առաջարկում են ընկերության ֆեսբուքյան էջի միջոցով ներկայացնել իրենց պատմությունը, որպեսզի փաստաբանները կարողանան յուրաքանչյուր դեպքն ուսումնասիրել և արդյունքների մասին տեղեկությունները ներկայացնել հանրահավաքի ժամանակ:

Արմինե Գրիգորյան

loading...
Ռուսաստանը կշարունակի ակտիվ դեր կատարել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում. Մարիա Զախարովա Հենրիխ Մխիթարյան. Ամեն ինչ անելու ենք, որպեսզի պատվով խաղանք Բարձրագույն կրթությունն անվճար դարձնելն իդեալական կլինի, բայց պետությունն այս պահին այդ հնարավորությունը չունի. Ա. Սիմոնյան Արմեն Աշոտյանի երեք հարցը Նիկոլ Փաշինյանին Փաշինյանը ուրախ լուր ունի վարորդների համար Թող ոչ ոք հանդուրժողականության մթնոլորտը չմեկնաբանի որպես թուլության մթնոլորտ. Փաշինյան Դատախազությունը քրգործ է հարուցել՝ հարկերից խուսափելու դեպքով Օսիպյանը ներկայացրել է ոստիկանության պետի նորանշանակ տեղակալին (տեսանյութ) Ռուսաստանում աշխատանքային միգրանտների նկատմամբ նոր սահմանափակումներ կկիրառվե Դավիթ Տոնոյանն Աստանայում հանդիպել է Ռուսաստանի Պնախարար Շոյգուին Կապիտալի արտահոսքը մեծ ծավալներ չի ունեցել, խոսքը մի քանի տասնյակ մլն դոլարի մասին է. Ջավադյան Փաշինյանը՝ Սասնա ծռերի, Ալեն Սիմոնյանի ու անհնազանդության ակցիաների մասին (տեսանյութ) Բիթքոինն էժանանում է Փաստաբաններն ու «Սասնա ծռերի» աջակիցները ի նշան բողոքի լքեցին դահլիճը. Նիստը հետաձգվեց մեկ շաբաթով (Ֆոտո) Մալայզիայի ոստիկանությունն ավելի քան 2.5 միլիոն դոլար է հայտնաբերել երկրի նախկին վարչապետի բնակարաններում Հայկ Բաբուխանյանի «Իրավունք» թերթի գործելաոճը ապացուցում է հին ասացվածքը․ կարմիր կովը կաշին չի փոխի Փոխվարչապետի հրահանգով հետ եք վերցնում միջնորդություն, դուք ո՞նց եք անաչառություն ապահովելու. Գորգիսյանը՝ դատախազին Բազմաթիվ կաշիներ փոխած Բաբուխանյանի թերթը սին լուրեր է տարածում Փաշինյան-Ծառուկյանը համագործակցությունը ընդունվել է ժողովրդի կողմից, իսկ ժանգոտված արսենալը անզոր է ժողովրդի կամքի առաջ «Իրավունք» թերթը շարունակում է իր պառակտիչ գործունեությունը՝ արդեն փրփուրներից կախվելով Հիմա անհնազանդության ակցիաներ իրականացնելը նշանակում է իրականացնել սաբոտաժի գործողություններ. Նիկոլ Փաշինյան Հիմա անհնազանդության ակցիաներ իրականացնելը նշանակում է իրականացնել սաբոտաժի գործողություններ. Նիկոլ Փաշինյան «Փաստ». Դատավորը ժառանգությամբ բնակարան է ստացել «Ժողովուրդ». ԱՆ քրեակատարողական վարչությունում ճամպրուկային վիճակ է. ով կնշանակվի պետ ԲՀԿ-ն հավակնելու է ստանալ ընտրողների ձայների բացարձակ մեծամասնությունը. Նաիրա Զոհրաբյան BBC. «Արսենալն» այս շաբաթ կհայտարարիի Ունաի Էմերիի նշանակման մասին Հանձնարարել եմ ստուգումներ սկսել մետաղական հանքերում. Նիկոլ Փաշինյան Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Էստոնիայի վարչապետին (ֆոտո) Ալեն Սիմոնյանը վայր է դրել պատգամավորական մանդատը եւ մնալու է Երեւանի ավագանիում Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը ՊՐԵՄԻԵՐԱ. Արման Հովհաննիսյան - «Էլի նա» Նիկոլ Փաշինյանը եւ Դեմետրիս Սիլուրիսը քննարկել են հայ-կիպրական հարաբերությունները ՀՀԿ–ն պատրաստ է քննարկել ցանկացած հարց, բացառությամբ՝ հինգ հարցերի. Շարմազանով Երբ ընդդիմադիր բեղլուն դառնում է իշխանական տառեխ Եթե կուսակցությունը քաղաքապետի պատասխանատվությունը դնի ինձ վրա, միգուցե համաձայնեմ. Ալեն Սիմոնյան Հայ բռնցքամարտիկները ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում Իսրայելում քննարկել ենք ռազմական համագործակցության, արտադրություն կազմակերպելու հարցեր. Գագիկ Մելիքյան Երկրում կատարվող լուրջ գործընթացները խափանել հայկբաբուխանյանական անպիտան գործիքներով՝ անճարության նշան է Ինչու՞ «Իրավունք» թերթը չի բարձրաձայնում իր հովանավորների մենաշնորհների մասին Գագիկ Ծառուկյանին մենաշնորհներ վերագրողներն առնվազն քաղաքական իմպոտենտներ են