Այսօր՝ 29 մարտի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Մահացել է Զարուհի Փոստանջյանի հայրը

Մահացել է Զարուհի Փոստանջյանի հայրը: Այս մասին նա հայտնում է ֆեյսբուքյան իր էջում.

«Հայրիկս ինձ հրաժեշտ տվեց:

Պապ ջան, գնացիր ընկերներիդ մոտ: Գնացիր ծնողներիդ մոտ, գնացիր քրոջդ մոտ: Պապ ջան, հատ-հատ նայում եմ նկարները: Քո տանիքի տակ, պապերիդ տնկած թթենիների տակ, որոնք մի քանի տարուց կդառնան 100 տարեկան, հավաքվում էին մեր ազգի ՀԶՈՐՆԵՐԸ: Պապ ջան, այդ մարդիկ շատ հաճախ էին այցելում քեզ, նրանց այցելության շնորհիվ շատերի հետ ես էլ եմ շփվել: Նրանց հետ մտերմիկ խոսելը մեծ կարողության ձեռքբերում էր:

Պապ, նայում եմ նկարներին, տեսնում եմ Սիլվա Կապուտիկյանին, Վահագն Դավթյանին, Պարիս Հերունուն, Արկադի Իվանովիչին, Մուշեղյանին, արաբկիրցի ընկերներիդ և շատ ու շատ ՀՍԿԱ ՄԱՐԴԿԱՆՑ` այս մարդիկ հաճախ էին գալիս քո մոտ:

Պապ, որ երիտասարդ էի, լավ չէի հասկանում, թե այսքան տարբեր մարդ ինչու է հավաքվում մեկ վայրում` Արաբկիրի քո օջախում: Պապ, ասում էիր, որ հորդ մոտ էլ գալիս էին հանրահայտ պոլսահայերը և արևմտահայերը: Պապ, որ արդեն հասուն էի` հասկացա, որ այս մարդիկ հավաքվում էին քո տանիքի տակ, քանի որ ձեզ միավորում էր նույն ԳԱՂԱՓԱՐԸ` ՀԶՈՐ ՀԱՅՐԵՆԻՔ ունենալու գաղափարը:

Պապ, ինձ սովորեցրել ես երբեք փողի ետևից չընկնել, ասել ես` մարդ եղիր և գիտելիք ունեցիր, փողն ինքը կգա քո մոտ, հարգանքն էլ` հետը:

Պապ, մեր տան պատին գրել ես`

Հարգա՛նք Արաբկիրի տրտմանուշ անցյալին:

Պատի՛վ Նոր Արաբկիրի շքեղ ներկային:

Փա՛ռք Հայաստանի պայծառ գալիքին:

Պապ ջան, գիրքդ Նոր Արաբկիրի` Երևանի կյանքի մասին գիտես, գրեթե պատրաստ է: Կհրատարակեմ: Պապ, հենց նեղվեմ` Անդրանիկի մասին գրածդ գիրքը կկարդամ: Պապ ջան, իմ հարցերին պատասխանում էիր` մի գիրք տրամադրելով: Հիմա հարցերիս պատասխանը պետք է գտնեմ ինքնուրույն, քո գրադարանի գրքերից: Բայց գիտեմ` ինձ ուղղորդելու ես: Գիտեմ` ասելու ես, թե ոնց պետք է նոր սերնդի ՀԶՈՐՆԵՐԸ հավաքվեն մեկ տանիքի տակ:

Պապա ջան: Հայրիկ ջան: Քաղցր ջան…

Մի նկար եմ դնում` Կոմանդոսի մի կողքը Հայրս է` Համազասպը Փոստանջյան, մյուս կողմը Պարիս Հերունին: Նրանց թիկունքում` մեր ՀԶՈՐՆԵՐԸ:

Մնացած նկարները և հուշերը կհրատարակեմ»,-գրել է Փոստանջյանը:

Ավելին

Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան ԶՊՄԿ-ն մասնակցել է ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի կազմակերպած «Ապագա ճարտարագետ» էքսպոյին «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե Իսայան Կասպից ծովում երրորդ երկրների ռազմական ներկայությունը հակասում է տարածաշրջանի շահերին․ Իրանի ԱԳՆ Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Տաք օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Սուրենյանը՝ եղանակի մասին Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի Ալիևը կարող է հանգիստ լինել՝ Նիկոլը թույլ չի տա, որպեսզի Արցախի վտարանդի կառավարություն լինի «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի Սարգսյան Փաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Մենք խնդիր ունենք երկիրն այս վիճակին հասցրածի հետ, մնացածին` ձեռք ենք մեկնում. Միհրան Պողոսյան Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . Տոնոյան Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. Չալաբյան Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել