Լելե Թեփեի գործողության որոշում կայացնողը գեներալ է եղել․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօրվա ԱԺ նիստում նշեց, որ պատերազմի բոլոր դրվագները պետք է քննվեն, բայց պետք է լինի օբյեկտիվ քննություն՝ սկսած իր գործողություններից, վերջացրած մնացածի բոլոր գործողություններով։ «Ասում են՝ ես որոշում եմ կայացրել, ես ասել եմ՝ գնացեք, գրավեք եւ 700 զոհ է եղել։ Կատարյալ անհեթեթություն է։ Այդ առաջարկի հեղինակը եղել է գեներալ, այդ առաջարկն ընդունելի է համարել գեներալ, կյանքի կոչելու հնարավորությունն իրականացրել եւ որոշումը կայացրել է գեներալ։ Ընդ որում, այնպիսի գեներալներ, որոնք այդ պահին որոշում իրականացնելու հնարավորություն ունեցել են։ Այո, քննարկման մի հատվածին ես ներկա եղել եմ, մոդերացիա եմ արել խոսակցությունը եւ սեփական կարծիք ընդհանրապես չեմ հայտնել՝ դա լավ տարբերակ է, թե՝ վատ։ Կարծիքներ եմ հարցրել և ամենաբարձրաստիճան զինվորականն ասել է՝ «լավ միտք է», որից հետո գնահատեց իրադրությունն ու ասաց, որ օպերացիան պետք է և կարելի է իրականացնել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։