Հիվանդ մարդ է, հիվանդ մարդուն ի՞նչ մեկնաբանեմ․ Մովսես Հակոբյան
Գեներալ-գնդապետ, ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետշ Մովսես Հակոբյանը NEWS.am-ի հետ զրույցում մեկնաբանել է այսօր՝ ապրիլի 14-ին, ԱԺ ամբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններն իր հասցեին։
«Հիվանդ մարդ է, այդ հիվանդությունից է նրա ստախոսությունը: Այդքան բան: Հիվանդ մարդուն ի՞նչ մեկնաբանեմ, ամեն մի գժի ես պետք է մեկնաբանե՞մ: Իր ասածները բացարձակ սուտ են, բացի այդ էլ նա տգետ է, չի հասկանում՝ ինչ է նշանակում մարտական կոչ, ինչ է նշանակում զորահավաք: Երեւի դա նույնպես կապված է հիվանդության հետ»,- ասաց նա։