Այսօր՝ 18 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«2-3 ամիս նկարահանման հրապարակում անցկացնելն անհնար կլիներ»․ Կասպարովը՝ Netflix-ի «Թագուհու գամբիտը» սերիալում որպես դերասան հանդես գալու առաջարկից հրաժարվելու մասին

Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն հայազգի Գարի Կասպարովը PC Gamer-ի հետ հարցազրույցի ընթացքում խոսել է Netflix-ի՝ վերջին ամիսներին ամենադիտված «Թագուհու գամբիտը» սերիալում որպես դերասան հանդես գալու առաջարկից հրաժարվելու մասին։

Հարցին, թե ինչ է կարծում «Ոսկե գլոբուս»-ի արժանացած մինի սերիալի հաջողության մասին, Կասպարովը նշել է՝ «սերիալի հաջողությունը ցույց տվեց, որ շախմատի հանդեպ սերը դեռ գոյություն ունի»։

Շախմատիստի խոսքով՝ թեև սերիալի ռեժիսորն իրեն առաջարկել է խաղալ Վասիլի Բորգովի (սերիալում Ռուսաստանի շախմատի աշխարհի չեմպիոնն է- խմբ․) դերում, նախընտրել է հանդես գալ որպես խորհրդատու։

«Առաջարկեցին խաղալ Վասիլի Բորգովի դերը․ էլ ի՞նչն ինձ համար ավելի բնական կլիներ, քան աշխարհի խորհրդային չեմպիոնի դերում հանդես գալը։ Դա գայթակղիչ առաջարկ էր, ես նույնիսկ կնոջս առաջարկեցի միասին նկարահանվել, հանդես գալ Բորգովի կնոջ դերում, բայց մենք մեկ վայրում միասին այդքան ժամանակ չէինք կարող անցկացնել։ Երկու-երեք ամիս նկարահանման հրապարակում անցկացնելն անհնար կլիներ»,- կատակել է շախմատիստը։

Կասպարովը նաև նշել է, որ սերիալի հաջողությունը պայմանավորված է «իրական շախմատային խաղերով»։

«Թագուհու գամբիտը» ամերիկյան դրամատիկական հեռուստատեսային մինի սերիալ է, որը հիմնված է Ուոլթեր Թևիսի 1983 թվականի համանուն վեպի վրա, գլխավոր դերում Անյա Թեյլոր-Ջոյն է: Այն ստեղծվել է Սքոթ Ֆրենկի և Ալլան Սքոթի կողմից և թողարկվել Netflix-ում 2020 թվականի հոկտեմբերի 23-ին։

Սերիալը պատմում է ծնողազուրկ և տաղանդավոր շախմատիստուհի Բեթ Հարմոնի մասին։ Իրադարձությունները տեղի են ունենում «սառը պատերազմի» տարիներին։ Այն պատմում է աշխարհի լավագույն շախմատիստուհու կոչման ճանապարհին թմրակախվածության դեմ գլխավոր հերոսուհու պայքարի մասին։

The Queen's Gambit by Haley Turnbull - Home of the Alternative Movie Poster  -AMP-

Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ» Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ» Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ» ԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Կասկադի ավարտուն տեսքին հասցնելու նախագիծը Փարիզում քննարկեցինք ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հետ. Ավինյան ԵՄ-ն կարևոր հանգրվանի է հասել արևային էներգիայի առումով Փաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից Ամիօ Բանկը թողարկել է դրամային պարտատոմսեր Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները ՊՆ-ն հայտարարություն է տարածել Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին» Վարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք Վարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառից Պետք է հարյուր հազարավոր մարդկանց ճնշում խորհրդարանի վրա․ Նաիրի Սարգսյան Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Ուրիշ լուծում չկա, միայն այս իշխանության հեռացումը․ Սրբազան Հս. Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Հայ շախմատիստները ոչ-ոքի են գրանցել Շարժայի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում Ապագայի տեխնոլոգիական բանակ՝ ԱԹՍ-ներով, հեռակառավարվող հրթիռներով. սա է Շարժման տեսլականը Գործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ Կարապետյան Պուտինն ու Սի Ծինփինն Ուկրաինան քննարկել են տետ-ա-տետ. Կրեմլ Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել քարերի վրա. կան տուժածներ Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղացել Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ավստրալիան իր էներգիայի ավելի քան մեկ երրորդը ստացել է արևից ու քամուց Առաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համար Այս շարժման մեջ առաջնորդություն կա. լիահույս ենք՝ կհաջողենք. Մենուա Սողոմոնյան «Բան ու գործ» էքսպո՝ Մայր բուհի 105-ամյակին Ժողովուրդը կների իրապես զղջացողներին, խոստովանողներին ու դարձի եկողներին․ Մենուա Սողոմոնյան Դատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն Վերաբացվել է Ամիօ բանկի ՙԱրտաշիսյան՚ մասնաճյուղը Իդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրել Հաղթանակի ու հաջողության բանաձևը. Հայաստան-Արցախ ֆորում. օր երրորդ Իսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. Նեթանյահու Սահմանադրություն եք խախտում, կպատժվեք. Չալաբյանը՝ արձանագրությունների տակ ստորագրող պաշտոնյաներին Արտակարգ դեպք՝ Երևանում. կիսակառույց շինության տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի» կողմից հանցագործության մասին հաղորդմանը