Այսօր՝ 04 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Վահրամ Սարաջյանի կատարողական արվեստի շնորհիվ Հայաստանի անունը բարձր է հնչել բազմաթիվ երկրներում. կայացավ Սարաջյանի հիշատակին նվիրված համերգ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կազմակերպել էր համերգային երեկո՝ նվիրված անվանի թավջութակահար, մանկավարժ Վահրամ Սարաջյանի հիշատակին։

Սարաջյանի կատարողական արվեստի շնորհիվ տասնամյակներ շարունակ Հայաստանի անունը բարձր է հնչել բազմաթիվ երկրներում։ Նվագախմբային և մենահամերգային ելույթներով նա հանդես է եկել Լոնդոնում, Փարիզում, Միլանում, Ժնևում, Վիեննայում, Ցյուրիխում, Մադրիդում, Նյու Յորքում և աշխարհի բազմաթիվ այլ մշակութային կենտրոններում։

Համերգային ծրագրում հնչեցին Կլոդ Դեբյուսիի «Ֆավնի հետկեսօրյա հանգիստը» պրելյուդը, Մորիս Ռավելի «Պավան հանգուցյալ արքայադստեր համար» ստեղծագործությունը, Ջակոմո Պուչչինիի Սիմֆոնիկ պրելյուդը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ և Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ելույթ ունեցավ նաև Վահրամ Սարաջյանի մտերիմ բարեկամ Մաքսիմ Վենգերովը՝ կատարելով Ֆելիքս Մենդելսոնի Ջութակի կոնցերտը։

Գրեմմիի դափնեկիր Մաքսիմ Վենգերովի ելույթը մեծ ընդունելության արժանացավ ունկնդրի կողմից։ Կատարումից հետո ջութակահարն իր խոհերը կիսեց իր սիրելի ընկերոջ՝ Վահրամ Սարաջյանի մասին։ Նա նշեց, որ երկար տարիներ ելույթ է ունեցել Սարաջյանի հետ, նույնիսկ ստեղծել էին տրիո, որը, Վենգերովի խոսքով, անվանում էին հայկական տրիո, և որի կազմում էին Վահրամ Սարաջյանը, դաշնակահար Վահագն Պապյանն ու ինքը։ Ջութակահարը խոստովանում է, որ մեծ սիրով է հիշում այն ժամանակը, որ ինքն անցկացրել է տաղանդավոր թավջութակահարի հետ և՜ բեմում, և՜ բեմից դուրս։ «Վահրամ Սարաջյանի մահը մեծ կորուստ էր երաժշտության սիրահարների համար, սակայն նրա հիշատակը միշտ մեզ հետ է»,- ասաց Վենգերովը։

Դաշնակահար, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Արմինե Գրիգորյանը նշում է, որ Վահրամ Սարաջյանը միշտ լի է եղել երաժշտական նոր գաղափարներով. «Նա չէր դադարում փնտրել, բացահայտել ինքնատիպ շերտեր ու որակներ երաժշտական անծայրածիր ու անսահման աշխարհում։ Նա բացում էր դռներ կատարողական արվեստում՝ հրավիրելով իր հետ միասին ներթափանցելու արվեստի ընկալման իր ուրույն աշխարհը։ Ի թիվս այլ երաժիշտների՝ այդ աշխարհը նրա հետ կիսելու բախտ է վիճակվել նաև ինձ, և այդ բացառիկ երաժշտական հանդիպումներն ուղեկից են լինելու ինձ իմ ամբողջ կյանքում»։

Երեկոյի ընթացքում ներկայացվեց Վահրամ Սարաջյանի մասին պատմող տեսանյութ, որտեղ հնչում էին թավջութակահարի կատարումները, հիշատակի խոսք էին ասում նրա գործընկերները։

ԱՊԼ-ում հայտնի է «Ոսկե ձեռնոց» մրցանակի հաղթողը Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ Պետրոսյան Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ» Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ» «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ» «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ» Պետությունը պահու՞մ ենք, թե՞ ոչ. ընտրության պահը. Հարցազրույց Վահե Հովհաննիսյանի հետ Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ» Կանգնեք մեր կողքին, ուժեղացրեք քաղաքացիական ճնշումը ողջ իրավապահ համակարգի վրա, վաղ թե ուշ այն տեղի կտա. Ավետիք Չալաբյան Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» Տիկին Վարդապետյա'ն, որ գալիս եք համալսարանում դաս եք տալիս, մեքենան բակում մի կայանեք Մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում Կամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների Պետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էր Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան «Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂ Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան ՌԴ-ի ռազմական ձախողումն ակնհայտ է. այն ունի 150,000 զոհ. Ֆրանսիայի ԱԳՆ Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա Աճեմյան Փաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Ոստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա Սողոմոնյան Կիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Վարչախումբը սադրում է Ռուսաստանին 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող են Երևանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա պատանու դի Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Մեկ օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք «Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն Մանվելյան