Այսօր՝ 03 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Լենա Նազարյանը ներողություն կխնդրի Թագուհի Թովմասյանից. դատարանը որոշում է կայացրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի ներկայացրած հայցը ընդդեմ պատգամավոր Լենա Նազարյանի. իշխանական պատգամավորը պետք է ներողություն խնդրի Թովմասյանից: Հիշեցնենք, որ նախորդ տարվա հուլիսի 3-ին ԱԺ այդ ժամանակ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ԱԺ ամբիոնից խոսեց Աբովյանի դիահերձարանի գետնին նետված դիերի մասին՝ քննադատելով իշխանությանը, ինչին ի պատասխան՝ ստացավ ԱԺ այն ժամանակվա փոխնախագահի կողմից վիրավորանք:

Այս խոսքերից հետո ինչպես Թագուհի Թովմասյանը, այնպես էլ մի շարք պատգամավորներ Աժ ամբիոնից պահանջեցին Լենա Նազարյանից ներողություն խնդրել, սակայն նա հրաժարվեց դա անել: Եւ այդպես հարցը հասավ դատարան, որտեղ Լենա Նազարյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը փորձում էր ամեն ինչ անել՝ ապացուցելու, որ Նազարյանը չի վիրավորել Թագուհի Թովմասյանին:

Նույնիսկ Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանից էր փաստաբանը գրություն բերել, թե ինչ է նշանակում «իդիոտկա» բառը՝ փորձելով ապացուցել, թե դա հունարեն նշանակում է առաջնորդ: Սակայն Բրյուսովի անվան համալսարանը տվել էր գրություն, որ բառը ակնհայտ վիրավորանք է պարունակում։

Եւ այսպես, երբ հակափաստարկները առավել քան ծիծաղելի էին ու ոչ հավատարժան, Լենա Նազարյանի փաստաբանը ստիպված եղավ խղճահարություն առաջացնել դատարանում՝ ասելով, թե Լենա Նազարյանի ֆինանսական վիճակը այնքան էլ լավ չէ, ամսական մոտ 600 հազար դրամ վարկ է մարում, ուստի չի կարող շուրջ 1 մլն դրամ տուգանք վճարել, եւ դատարանից խնդրեց վճիռ կայացնելիս հաշվի առնել պատգամավորի ֆինանսական դրությունը: Այսպիսով, դատարանը հաշվի առավ Լենա Նազարյանի ֆինանսական խեղճ վիճակը եւ Թագուհի Թովմասյանի հայցը բավարարեց մասնակի. վճռով պարտադրեց հրապարակային ներողություն խնդրել Թագուհի Թովմասյանից, սակայն ֆինանսական հատուցման մասով որոշեց ընդառաջել Նազարյանին եւ գումարի բռնագանձում չպարտադրել:

Իհարկե, Թագուհի Թովմասյանի փատաբան Սերգեյ Ոսկանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ վճիռը բողոքարկվելու է, քանի որ դատարանը պետք է պարտավորեցներ Լենա Նազարյանին ոչ միայն ներողություն խնդրել հենց ԱԺ ամբիոնից, այլեւ գումար բռնագանձեր: Բայց թեեւ դատավճիռը բողոքարկվելու է, այնուամենայնիվ, փաստ է, որ, այսպես, թե այնպես, Լենա Նազարյանը դատարանի պարտադրանքով ներողություն է խնդրելու Թագուհի Թովմասյանից»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Ջուր չի լինի Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան Ոստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. Սողոմոնյան Եթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. Չալաբյան Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ու՞մ բախտը կբերի այսօր․աստղագուշակ մայիսի 3-ի համար Մեր գործունեությունն ուղղված է ընդհանուր հիմնարկության բարօրրությանը. Տիգրան Սարգսյան Skynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ Գերմանիայից Հանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. Չալաբյան «Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին «Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐ «ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմաց 10 օրվա ընթացքում Վերին Լարսով ավելի քան 35 հազար ավտոմեքենա է անցել Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա Կոստանյան Տանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկը Սա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. Չալաբյան Օդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր Կամենդատյան Մենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա Սողոմոնյան Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք Չալաբյան Յունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ» «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ» Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ» Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»