Այսօր՝ 03 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ինչո՞ւ են վախեցած Չալաբյանից

Հայաստանում ակտիվորեն խմորվող քաղաքական գործընթացները հասել են մի յուրահատուկ շրջափուլի, երբ հանրությունը շատ բարդ իրավիճակի առաջ է կանգնել։ Իշխանություններն ըստ էության բարոյալքված վիճակում են, և հասարակությունը նրանց չի ընդունում։ 

Նրանք մեծ հաշվով տապալել են երկրի կառավարումը և Հայաստանը հասցրել անդունդի եզրին, երբ արտաքին սպառնալիքները վտանգի տակ են դնում պետականության գոյությունը։ Դրանով է պայմանավորված, որ իշխանական կարկառուն ներկայացուցիչները նույնիսկ երկյուղում են անմիջականորեն շփվել ժողովրդի հետ և միշտ թիկնապահներով են շրջապատված։

Սակայն այսպիսի իրավիճակում ինչպե՞ս է ստացվում, որ իշխանությունները չեն հեռանում և մինչ այժմ շարունակում են պաշտոնավարել, քանի որ տրամաբանությունը հուշում է, որ նրանք պետք է արդեն հեռացած պետք է լինեին։ 

Խնդիրն այն է, որ իշխանությունները մնում են իրենց աթոռին բացառապես այն պատճառով, որ հանրությանը վստահություն չի ներշնչում նաև հարթակում գտնվող ընդդիմությունը։ Իսկ սա նշանակում է, որ հանրային իմունիտետի տեսանկյունից հասարակությունը պետք է նոր առաջնորդներ փնտրի։

Հասկանալի է՝ փոքր երկիր ենք, որտեղ քաղաքական թիմերն անպայման առաջնորդների տեսքով են փնտրվում։ Այսինքն՝ առաջնորդի հարցն ամենաառանցքային նշանակությունն ունի։ Եվ պատահական չէ, որ անընդհատ տրվում է այն հարցը, թե ով է լինելու նոր ձևավորվելիք կառավարության ղեկավարը, ըստ որի հանրությունը կարող է կողմնորոշվել։

Ու այսպիսի պայմաններում հետաքրքիր դրվագ է հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը։ Իշխանությունների կողմից նրան թիրախավորելը պատահական լինել չի կարող։ Պետք է հաշվի առնել, որ Չալաբյանը լուրջ միջազգային հեղինակություն և լուրջ համարում ունի, և որպես պատրաստված կադր՝ նա Հայաստանի համար ուղղակի «ճոխություն» է:

Ստացվում է, որ Չալաբյանը իշխանությունների համար փաստացի դիտարկվում է որպես ապագա քաղաքական մրցակից, ինչի պատճառով էլ նրա դեմ ձերբակալության հետ մեկտեղ սանձազերծվել են տեղեկատվական կեղտոտ արշավ և վարկաբեկման փորձեր։

Սակայն իշխանությունները հաշվի չեն առնում, որ Չալաբյանին սևացնելու իրենց նախաձեռնած արշավի հարցում կարող են սխալվել, որի արդյունքում այն հակառակ էֆեկտը կարող է ունենալ։

Արտակ Վարդանյան

Կիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Վարչախումբը սադրում է Ռուսաստանին 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող են Երևանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա պատանու դի Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Մեկ օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք «Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն Մանվելյան «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Ջուր չի լինի Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան Ոստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. Սողոմոնյան Եթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. Չալաբյան Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ու՞մ բախտը կբերի այսօր․աստղագուշակ մայիսի 3-ի համար Մեր գործունեությունն ուղղված է ընդհանուր հիմնարկության բարօրրությանը. Տիգրան Սարգսյան Skynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ Գերմանիայից Հանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. Չալաբյան «Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին «Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐ «ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմաց 10 օրվա ընթացքում Վերին Լարսով ավելի քան 35 հազար ավտոմեքենա է անցել Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա Կոստանյան Տանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկը Սա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. Չալաբյան Օդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր Կամենդատյան Մենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա Սողոմոնյան