Այսօր՝ 27 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Արման Վարդանյանը պարգևատրեց Գ.Վ.Պլեխանովի անվան համալսարանի ուսանող, Քիք-բոքսինգի աշխարհի չեմպիոն Ռոբերտ Սարգսյանին

Գ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղում այսօր տոնական տրամադրություն էր: Բուհի ուսանողադասախոսական անձնակազմը մեծ ուրախությամբ սպասում էր 18-ամյա ուսանող Ռոբերտ Սարգսյանին, ով Սոչիում հունիսի 6-12-ը կայացած Քիք-բոքսինգի աշխարհի գավաթի առաջնությանը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Նա ընդգրկված էր 17-18 տարեկանների 74-76 քաշային խմբում:

‹‹Անսահման ուրախ ենք և երջանիկ, որ Ռոբերտի նման ուսանող ունենք, ով պատվով ներկայացրեց Հայաստանը. նրա շնորհիվ մեր ազգային դրոշը ծածանվեց Սոչիում կայացած Քիք-բոքսինգի  աշխարհի գավաթի առաջնությունում››,-այսպիսի խոսքերով Ռոբերտին ողջունեց համալսարանի տնօրեն Թամարա Վարդանյանը:  

 

Ռոբերտին իր շնորհավորական խոսքն ուղղեց նաև բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանը՝ մաղթելով նրան նորանոր հաջողություններ ու մեծ հաղթանակներ:

«Հոգաբարձուների խորհրդի կողմից շնորհավորում եմ բոլորիս այս մեծ հաղթանակի առթիվ: Ուրախ եմ, որ նոր սերնդի մարզիկները կոտրում են հանրության մեջ ձևավորված այն  կարծրատիպը, որ սպորտսմենների մոտ առավել զարգացած է ֆիզիկական ուժը, քան ինտելեկտը: Նոր սերունդը ապացուցում է, որ  ինտելեկտը և ուժը միասին  անհաղթելի են և կարող են նվաճել ցանկացած բարձունք»,-իր խոսքում նշեց Արման Վարդանյանը: 

Նա Ռոբերտին հանձնեց Գ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կողմից պատրաստված մոտիվացիոն նվերները, որոնք հնարավորություն կտան նրան ավելի խորացնել իր մասնագիտական գիտելիքները:

«Ռինգ մտել էի միմիայն հաղթելու նպատակով: Սկզբում անհանգստանում էի, սակայն հետո հաղթահարեցի այն՝ կենտրոնանալով մարզչիս հրահանգների վրա:

Եզրափակիչ մենամարտի ժամանակ հակառակորդս ռուս էր, առաջին ռաունդի 20-րդ վայրկյանում նրան նոկաուտի ենթարկեցի»,-իր խոսքում ասաց Ռոբերտ Սարգսյանը:  

 

Ռոբերտը շուրջ 12 տարի է զբաղվում է բոքսով, վերջին 5 տարին՝ քիք-բոքսինգով: Նա մարտական տրամադրվածությամբ պատրաստվում է մասնակցել առաջիկայում սպասվող այլ առաջնությունների:

«Սեպտեմբերին Իտալիայում տեղի է ունենալու քիք-բոքսինգի աշխարհի առաջնությունհոկտեմբերին՝ Թուրքիայում:  Պատրաստվում եմ մասնակցել դրանց,-ավելացրեց նա:

Ռոբերտ Սարգսյանի համար մեծ կարևորություն ունի նաև կրթությունը. «Շնորհակալություն եմ հայտնում Գ. Վ. Պլեխանովի անվան համալսարանի ղեկավարությանը: Իմ հետագա կրթությունը շարունակելու եմ այստեղ,  հաղթանակներ եմ գրանցելու  թե′ սպորտի, թե′ կրթության ոլորտներում»: 

 
      
24 ժամ ջուր չի լինի Չինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատեր Քաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր Գրիգորյանին ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածում Ահաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժել Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Հրդեհ՝ Վանաշեն գյուղում Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ» «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ» Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ» Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ» «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ» Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ» ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները  Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում  ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա  Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան