Այսօր՝ 03 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Եթե Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանի գործողության համար պատժվեր, Ավետիք Չալաբյանի նկատմամբ այդպիսի լկտիություն իրեն թույլ չէր տա

Օրերս դատավոր Արմեն Շիրոյանը հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցը փոփոխելու համար ներկայացված միջնորդությունների քննության նիստը հետաձգեց՝ նշանակելով հուլիսի 21-ին:

Չալաբյանի երկամսյա կալանքի ժամկետը լրանում է հուլիսի 12-ին, վերջինիս փաստաբանական խումբը պնդում է՝ հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող նոր քրեական օրենսգրքով այն հոդվածը, որով մեղադրանք է առաջադրվել Չալաբյանին, այլևս չի գործելու, բայց իշխանություններն ամեն ինչ անում են՝ վերջինիս հնարավորինս երկար ժամանակով անազատության մեջ պահելու համար:

Որո՞նք են դրդապատճառները, ինչի՞ց են վախենում իշխանությունները, 1or.am-ը փորձել է պարզել Շիրակի պետական համալսարանի Կառավարման ամբիոնի դասախոս Արթուր Համբարձումյանի հետ զրույցում.

«Ընդունված է ասել, որ Ավետիք Չալաբյանը, Արմեն Գրիգորյանը և մյուսները քաղաքական բանտարկյալներ են: Ես կտրուկ համաձայն չեմ այս ձևակերպման հետ, որովհետև քաղաքական բանտարկյալ ունենալու համար նախ պետք է ունենալ քաղաքական իշխանություն, որը, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, կալանավորում կամ կալանավորել է տալիս այս կամ այն մարդկանց: Հայաստանի Հանրապետությունում վաղուց չկա քաղաքական իշխանություն, և երկիրը քաոսի վերածվելուց փրկում է բյուրոկրատական համակարգը: Սա ոչ թե էմոցիոնալ քաղաքական պնդում է, այլ փաստերի ուղիղ արձանագրում: Հայաստանում քաղաքական վակուումը փորձում են լրացնել որոշակի ազդեցություն ունեցող քաղաքական խմբեր և այդ խմբերը ձերբակալել և կալանավորել են տալիս բոլոր այն մարդկանց, ում գործունեությունն այս պահին իրենց թվում են անհարմար: Այդ որոշումը կայացնելու վրա կարող են ազդել նաև այլ գործոններ: Օրինակ, Փաշինյանը կարող էր խմած լինել Չալաբյանի, Գրիգորյանի կամ մեկ այլ մարդու խոսքը լսելիս և այդպիսի հրահանգ տալ իր իրավապահ համակարգի ներկայացուցիչներին: 

Համբարձումյանի խոսքով՝ Փաշինյանը մարդկանց կալանավորելն օգտագործում է որպես պատժելու միջոց.

«Բանակում կա, այսպես կոչված, «գաուբվախտի» ինստիտուտ: Առանց մեղքն ապացուցելու, առանց դատական համակարգի միջամտության զինվորին տանում են «գաուբվախտ», որտեղ նրան կարող են պահել մի որոշ ժամանակ, այնուհետև բաց թողնել: Դրա համար որևէ հրամանատար պատասխանատվության չի ենթարկվում: Հիմա Նիկոլ Փաշինյանին ինչ բերել են ՀՀ-ում ֆորմալ իշխանության, նա գործում է այդպես: Նա այդպես վարվեց և Ռոբերտ Քոչարյանի հետ ու մնաց անպատիժ: Եթե ինքն այդ գործողության համար պատժվեր, հետագայում Ավետիք Չալաբյանի և մյուսների նկատմամբ այդպիսի լկտիություն և սանձարձակություն իրեն թույլ չէր տա: 

Եթե հիշում եք, 2019 թվականի սկզբին բանտում լրագրող մահացավ, ում կալանավորել էին Փաշինյանի համար ոչ հարմար հրապարակումներ անելու համար: Լրագրողը հացադուլ էր հայտարարել և մահացավ՝ նույնիսկ մեղքը չապացուցված: Այսինքն՝ այն ինչ տեղի է ունենում ընդդիմադիրների հետ, բացահայտ այլանդակություն է, որը քաղաքականության և իրավական համակարգի հետ առհասարակ որևէ առնչություն չունի, և այս ամենը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ այս մարդը ՀՀ-ում ունի ազդեցություն, քանի դեռ նրա հրահանգները կատարում են իրավապահ համակարգի ներկայացուցիչները»:

Մարիամ Նալբանդյան

Եթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. Չալաբյան Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ու՞մ բախտը կբերի այսօր․աստղագուշակ մայիսի 3-ի համար Մեր գործունեությունն ուղղված է ընդհանուր հիմնարկության բարօրրությանը. Տիգրան Սարգսյան Skynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ Գերմանիայից Հանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. Չալաբյան «Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին «Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐ «ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմաց 10 օրվա ընթացքում Վերին Լարսով ավելի քան 35 հազար ավտոմեքենա է անցել Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա Կոստանյան Տանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկը Սա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. Չալաբյան Օդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր Կամենդատյան Մենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա Սողոմոնյան Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք Չալաբյան Յունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ» «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ» Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ» Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ» Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ Առաքելյան Team Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը