Այսօր՝ 03 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ավետիք Չալաբյանին կալանքի տակ պահելը քաղաքական վրեժխնդրության հստակ դրսևորում է. Թագուհի Թովմասյան

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանն գրել է.

Ավետիք Չալաբյանին կալանքի տակ պահելը քաղաքական վրեժխնդրության հստակ դրսևորում է, որը տարբեր փաստարկներով հիմնավորում է փաստաբանական կողմը

Օրերս ինձ է դիմել Ավետիք Չալաբյանի փաստաբանը՝ հայտնելով, որ վարույթն իրականացնող մարմինների ապօրինությունների արդյունքում խախտվում է Ավետիք Չալաբյանի հիմնարար՝ արդար դատաքննության և անձնական ազատության իրավունքը, և նրա նկատմամբ կալանքը կիրառվում է որպես պատիժ` հավելելով, որ հայաստանյան ներպետական պաշտպանության մեխանիզմները բացարձակ անարդյունավետ են քաղաքական զգայուն գործերով, ուստի գտնում է, որ վերոնշյալ ապօրինությունները եզակի բնույթ չեն կրում ու դարձել են օրինաչափություն։
Անհրաժեշտություն եմ համարում այս թեմային հանրային հնչեղություն հաղորդելը, քանի որ իրավական դաշտում տարվող աշխատանքը անպտուղ է:
 
Այսպես․ փաստաբանի հաղորդմամբ՝ Ավետիք Չալաբյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրված է ընդամենը մեկ մոնտաժված և անթույլատրելի համարվող ձայնագրություն, որում Ավետիք Չալաբյանը հավաքներին մասնակցելու նպատակով նյութական շահագրգռվածություն առաջարկելու վերաբերյալ որևէ պնդում չի անում: Հակառակը, ի պատասխան ակնհայտ պրովոկացիա իրականացնող զրուցակից Թոռնիկ Աիլjանի հարցադրումների, պատասխանում է, որ «կյանքում կան ոչ նյութական արժեքներ, որոնք ավելի կարևոր են»։ Նույնիսկ Թոռնիկ Աիլյանն առերես հարցաքննության ժամանակ պնդել է, որ Ավետիք Չալաբյանը երբեք իրեն գումար կամ այլ նյութական շահ չի առաջարկել հավաքներին մասնակցելու համար, իսկ մեղադրանքի հիմքում դրված հանցակազմը (երկու և ավելի անձանց նկատմամբ) ընդամենն ունեցել է կալանավորումը հնարավոր դարձնելու նպատակ։
 
Փաստաբանը նշել է նաև, որ ՀՀ դատախազությանը ներկայացվել են նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Սեյրան Օհանյանի, Իշխան Սաղաթելյանի, Էլինար Վարդանյանի, Հայկ Մամիջանյանի և Տիգրան Աբրահամյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի, ինչպես նաև «Արար» հիմնադրամի երաշխավորությունները՝ Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։ Դատախազը, խախտելով միջնորդությունների քննարկման ժամկետը, մոտ 10 օր ուշացմամբ ուղարկել է մերժման որոշում։ Դատախազի նշված որոշումը նույնպես բողոքարկվել է դատական կարգով և գտնվում է քննության փուլում։ Նախաքննության ամբողջ ընթացքում հանդես են եկել մի շարք միջնորդություններով՝ ուղղված դատախազությանը և քննիչին, որոնք կամ մերժվել են կամ հետաձգվել ու այդպես էլ լուծում չեն ստացել։
 
Նշել է, որ նախաքննական մարմնի կողմից միջնորդություն էր ներկայացվել Դատարան Ավետիք Չալաբյանի նկատմամբ ընտրված կալանավորման ժամկետը երկարացնելու մասին, որը Դատարանի համապատասխան որոշմամբ բավարարվել է մասնակի՝ կալանավորման ժամկետը երկարացվել է 15 (տասնհինգ) օր ժամկետով այն պատճառաբանությամբ, որ ․․․ դեռևս առկա են չհարցաքննված, սակայն դեպքի վերաբերյալ էական տեղեկություններ տիրապետող հնարավոր անձինք, որպիսի պայմաններում մեղադրյալը կարող է ազդել վկաների վրա…
 
Ըստ փաստաբանի՝ Դատարանն իր որոշման մեջ ներառել է ակնհայտ կեղծ տեղեկություններ և նշված կեղծ տեղեկությունների հիման վրա երկարացրել է Ավետիք Չալաբյանի կալանքի ժամկետը: Նույնիսկ դատական քննության ընթացքում դատարանի հարցադրմանը, թե ի՞նչ գործողություններ են նախատեսվում կատարել Ավետիք Չալաբյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու համար, քննիչը հայտնել է, որ նախաքննությունը փաստացի ավարտվել է, և անհրաժեշտ է միայն մեղադրական եզրակացությունը ուղարկել դատախազի հաստատմանը:
 
Այսինքն, տվյալ պարագայում քննիչը «արդարադատություն իրականացնելու պարտականություն ունեցող դատավոր»-ին հայտնել էր, որ չկա այլ քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտություն, և միայն մեղադրական եզրակացությունը պետք է ուղարկվի դատախազին, սակայն դատավորը Ավետիք Չալաբյանին պահում է կալանքի տակ՝ գոյություն չունեցող և չկատարվող քննչական գործողությունների կատարման համար:
 
Վերոնշյալ և այլ քրեադատավարական կանոնների խախտման առկայության պայմաններում փաստաբանը գտնում է, որ Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումն ունի շատ հստակ քաղաքական երանգներ, որոնք այլ հանգամանքների համադրմամբ թույլ են տալիս Ավետիք Չալաբյանի կալանավորումը դիտարկել ԵԽԽՎ 2012 թվականի թիվ 1900 բանաձևի շրջանակներում և պնդել, որ Ավետիք Չալաբյանը քաղաքական բանտարկյալ է։
 
Նախ, փաստաբանի համոզմամբ՝ չկա Ավետիք Չալաբյանի կողմից իրեն մեղսագրվող արարքը կատարված լինելու վերաբերյալ հիմնավոր կասկած, երկրորդ՝ Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումն ու դրա շրջանակներում կալանավորումը կրում են խտրական բնույթ, երրորդ՝ Ավետիք Չալաբյանին ազատությունից զրկելն ուղեկցվել է քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով՝ սկսած բերման ենթարկելու պրոցեսից, վերջացրած կալանավորման վերաբերյալ միջնորդության քննարկման համար Դատարանի կողմից քննչական մարմնի զանգով նիստը հետաձգելով, կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդության քննությունով, Արուսյակ Ալեքսանյանի ապօրինի դատական ակտով, քննիչի և դատախազի կողմից դատավարական ժամկետների և կարգի դիտավորյալ խախտումով, չորրորդ՝ քաղաքական դրդապատճառներով։
 
Փաստորեն, հերթական անգամ ականատեսն ենք գործող իշխանության կամայական կալանավորումների արատավոր երևույթին, ինչի վառ ապացույցն է նաև Նիկոլ Փաշինյանի «մահաբեր կորտեժի» զոհ Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկածի՝ առ այսօր ազատության մեջ գտնվելու հանգամանքը։
Մեկ օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք «Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն Մանվելյան «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Ջուր չի լինի Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան Ոստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. Սողոմոնյան Եթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. Չալաբյան Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ու՞մ բախտը կբերի այսօր․աստղագուշակ մայիսի 3-ի համար Մեր գործունեությունն ուղղված է ընդհանուր հիմնարկության բարօրրությանը. Տիգրան Սարգսյան Skynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ Գերմանիայից Հանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. Չալաբյան «Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին «Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐ «ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմաց 10 օրվա ընթացքում Վերին Լարսով ավելի քան 35 հազար ավտոմեքենա է անցել Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա Կոստանյան Տանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկը Սա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. Չալաբյան Օդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր Կամենդատյան Մենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա Սողոմոնյան Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք Չալաբյան Յունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ» «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ» Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան