Այսօր՝ 03 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Վերաքննիչը երեք օրից կհրապարակի Ավետիք Չալաբյանի գործով որոշումը

«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցի բողոքարկման նիստի վճիռը հրապարակվելու է օգոստոսի 30-ին։

Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ երեկ կայացել է Չալաբյանի փաստաբանների ներկայացրած վերաքննիչ բողոքի քննությունը։

Փաստաբանները նշել են, թե առաջին ատյանի դատավոր տխրահռչակ Մնացական Մարտիրոսյանն իր վրա է վերցրել Ազգային ժողովի գործառույթները և օրենքին հակասող վճիռ կայացրել։

Ավետիք Չալաբյանն իր հերթին նշել է, որ Մնացական Մարտիրոսյանն իրեն կալանավորելու պատրաստի վճռով էր եկել դատական նիստին։

«Նրան բացարձակ չեն հետաքրքրել ո՛չ մեղադրող կողմի, ո՛չ պաշտպանական կողմի փաստարկները, չկա որևէ պատճառաբանական հիմնավորում, չկա հղում փաստական հանգամանքներին, օրենքի դրույթներին», - ասել է Չալաբյանը:

Պաշտպանները նաև հիմնավորել են, որ քրեական գործ հարուցելու համար հիմք է հանդիսացել նախաքննության արդյունքում այդպես էլ չպարզված անհայտ աղբյուրից ստացված ապօրինի մի ձայնագրություն, որը հանդիսանում է օրենքով ձեռք բերված ապացույց և չի կարող դրվել մեղադրանքի հիմքում։

Ըստ էության, փաստաբանները արձանագրել են, որ չկա որևէ հիմք Ավետիք Չալաբյանին կալանքի տակ պահելու համար։ Իսկ պաշտպանական կողմը նշել է, որ կալանքից բացի ցանկացած այլ խափանման միջոց, որը կապ չունի ազատազրկման հետ, պատրաստ են ապահովել և կարող են նաև երաշխավորել Ավետիք Չալաբյանի պատշաճ վարքագիծը։

Դատարանը աշխատանքային օրվա ավարտի կապակցությամբ դատական նիստը հետաձգել է օգոստոսի 30-ին, այդ օրն էլ հրապարակելու է Չալաբյանին ազատ արձակելու վճիռը։

Վերաքննիչ քրեական դատարանը, նշենք, երեկ բավականին լուրջ ճնշման տակ էր գտնվում, դատավորը ստիպված էր լսել փաստաբանների բոլոր իրավական հիմնավորումները, արձանագրումները և իր «գործընկեր» դատավորի կողմից իրականացրած ապօրինությունների մասին բոլոր ապացույցները։

Փաստաբանական կողմը մեկ անգամ ևս արձանագրել է, որ Չալաբյանի դեպքում գոյություն ունի քաղաքական հետապնդում, և դատավորն իրականացնում է Նիկոլ Փաշինյանի տված հրահանգները։ Ակնկալենք, որ օգոստոսի 30-ին վերաքննիչ քրեական դատարանն ի վերջո արդարացի և ողջամիտ վճիռ կկայացնի՝ ազատ արձակելով Ավետիք Չալաբյանին։ 

Լևոն Ոսկանյան

Փաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Ոստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա Սողոմոնյան Կիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Վարչախումբը սադրում է Ռուսաստանին 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող են Երևանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա պատանու դի Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Մեկ օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք «Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն Մանվելյան «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Ջուր չի լինի Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան Ոստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. Սողոմոնյան Եթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. Չալաբյան Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ու՞մ բախտը կբերի այսօր․աստղագուշակ մայիսի 3-ի համար Մեր գործունեությունն ուղղված է ընդհանուր հիմնարկության բարօրրությանը. Տիգրան Սարգսյան Skynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ Գերմանիայից Հանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. Չալաբյան «Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին «Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐ «ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմաց 10 օրվա ընթացքում Վերին Լարսով ավելի քան 35 հազար ավտոմեքենա է անցել Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա Կոստանյան Տանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկը Սա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. Չալաբյան Օդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին