Այսօր՝ 03 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Դատախազությունը դեմ չէ, որ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվի, Փաշինյանը դեմ է

Հայաստանի վերաքննիչ քրեական դատարանը օգոստոսի 30-ին կհրապարակի «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով կալանքի տակ պահելու դեմ փաստաբանների ներկայացրած բողոքի վերաբերյալ իր որոշումը։

Օգոստոսի 26-ին կայացած նիստում նույնիսկ մեղադրող կողմն է նշել, որ կալանքից բացի, խափանման միջոցները՝ գրավը կամ անձնական երաշխավորությունները, կարող են ապահովել Չալաբյանի պատշաճ վարքագիծը։ Ինքը՝ Չալաբյանն էլ, արձանագրել էր, որ իրեն կալանքի տակ են պահում բացառապես մեկ մարդու քաղաքական որոշմամբ։

«Նիկոլ Փաշինյանից ի՞նչ հրահանգ ունեն, նախ պետք է դա, իհարկե, Նիկոլ Փաշինյանին հարցնել, թե երկրի վարչապետի պաշտոնում նստած մարդն ինչո՞ւ է ընկել կոնկրետ առանձին վերցրած քաղաքացու հետևից»,- հարցադրում էր արել Ավետիք Չալաբյանը և նշել, որ դա ունի առնվազն մի քանի պատճառ։

 «Մի պատճառն իմ գործունեությունն է Արցախի ու մեր անվտանգային համակարգի հետ կապված, քանի որ այս իշխանությունը հակված է համատարած կապիտուլյացիայի բոլոր հարցերում, ցանկացած մարդ, ով իրենց խանգարում է, պետք է գտնվի կալանավայրում այդ ընթացքում»,- ասել էր Ավետիք Չալաբյանը։

Չալաբյանն այսօր կալանքի տակ է ընդամենը մեկ մարդու՝ տխրահռչակ դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ և Նիկոլ Փաշինյանի հրահանգով, նույնիսկ դատախազությունը, որը շատ դեպքերում կատարում է Փաշինյանի կամքը, դեմ չէ, որ Ավետիք Չալաբյանը գտնվի ազատության մեջ, նրա խափանման միջոցը փոխվի՝ կարծելով, որ նա որևէ կերպ չի կարող ազդել քննության ընթացքին, կամ ճնշումներ բանեցնել վկաների վրա, առավել ևս, որ գործող միակ ցուցմունք տվողը Ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանը, նոր պաշտոն է ստացել Ագրարային համալսարանից՝ պարգևատրվելով հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի դեմ կեղծ ցուցմունք տալու համար։

Մեկ օր անց պարզ կլինի արդյո՞ք Ավետիք Չալաբյանը կհայտնվի ազատության մեջ, թե՞ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուզաննա Բարսեղյանն էլ է կատարում Նիկոլ Փաշինյանի կամքը։

Որևէ զարգացում հնարավոր չէ բացառել, հատկապես, որ ստեղծված իրավիճակում որոշ դատավորներ կարողանում են ինքնուրույն վճիռներ կայացնել։ Եվ այդ համակարգում ոչ բոլորն են Մնացական Մարտիրոսյան։

Դավիթ Գաբրիելյան

Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան Ոստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. Սողոմոնյան Եթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. Չալաբյան Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ու՞մ բախտը կբերի այսօր․աստղագուշակ մայիսի 3-ի համար Մեր գործունեությունն ուղղված է ընդհանուր հիմնարկության բարօրրությանը. Տիգրան Սարգսյան Skynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ Գերմանիայից Հանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. Չալաբյան «Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին «Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐ «ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմաց 10 օրվա ընթացքում Վերին Լարսով ավելի քան 35 հազար ավտոմեքենա է անցել Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա Կոստանյան Տանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկը Սա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. Չալաբյան Օդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր Կամենդատյան Մենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա Սողոմոնյան Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք Չալաբյան Յունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ» «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ» Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ» Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ» Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ Առաքելյան