Այսօր՝ 04 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ստեփանակերտում «Մշակույթ և կրթություն» խորագրով բացվել է ռուսական համայնքի ամառային դպրոցի սաների ամփոփիչ ցուցահանդեսը

Ինչպես հայտնեց  Լեռնային Ղարաբաղի ռուսական համայնքի նախագահի օգնական Լյուդմիլա Գասպարյանը (Կլաչկո), մոսկովյան ԴԻԱԼՈԳ կազմակերպության աջակցությամբ ընթացած «Ամառային դպրոցի» երկու ամսում  իրենց սաները սովորել են բավական լավ նկարել ու ստեղծագործել:

«Պրոֆեսիոնալ նկարիչ Լիլիա Պետրոսյանը սովորեցրել է երեխաներին հմտորեն աշխատել վրձնի հետ և գույների համադրության ճիշտ ընտրություն կատարել:  Արդյունքները ակնհայտ են: Երեխաներն իրոք ձգտել են կատարելության», - նշում է Լ. Գասպարյանը:

Նրա խոսքերով «Ամառային դպրոցում իբրև մանկավարժ հիմնականում աշխատել են աշակերտների մայրերը:

«Գաղափարն այն էր, որ մայրերը զբաղվեն երեխաների հետ, կիսվեն իրենց հմտություններով և գիտելիքներով, ընդհանրապես զբաղված լինեն, - բացատրում է Լյուդմիլա Գասպարյանը: - Արդյունքում ձևավորվել է ընտանեկան բարի մթնոլորտ: Երխաները սիրեցին իրենց ուսուցիչներին, իսկ դա գլխավորն է»:

Ցուցահանդեսի բոլոր մասնակիցները Ռուսական համայնքի կողմից խրախուսվեցին պատվոգրերով:

Լեռնային Ղարաբաղի Ռոուսական համայնքին կից «Ամառային դպրոցը» գործել է սույն թվականի հունիսի 26-ից մինչև օգոստոսի 26-ը: Ղարաբաղի երեխաներին աջակցել է մոսկովյան ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը: Անվճար պարապմունքներ են անցկացվել մի շարք առարկաների գծով: Դպրոցում գործել են մի քանի խմբակներ. «Ակունք», «Ինտելեկտուալ ակումբ», «Ֆանտազյորներ», «Կիրառական ստուդիա», «Կախարդական գնդակ» և այլն: Դասընթացներում հատում տեղ է հատկացվել ռուսական պետության պատմությանը, ռուսական մշակույթին, ժողովրդական բանահյուսությանը, ավանդույթներին, դեկորատիվ-կիրառական արվեստին և շրջակա միջավայրին: Մի քանի պարապմունք նվիրվել է ռուսական բանակին:

«Ռուսական համայնքի կողմից երախտագիտություն ենք հայտնում մոսկովյան ԴԻԱԼՈԳ կազմակերպությանը և նրա նախագահ Յուրի Նավոյանին մեր «Ամառային դպրոցին» ցուցաբերած աջակցության համար: Բառացիորեն օրեր առաջ ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը և նրա գործընկերները Ստեփանակերտի Գրիբոյեդովի անվան ռուսալեզու դպրոցը ապահովել են դասագրքերի ամբողջական փաթեթով` քսանհինգ հազար օրինակով: Ղարաբաղի երեխաների նկատմամբ այդպիսի զգայուն վերաբերմունքը արժանի է գնահատման, - նշեց «Ռուսաստանի ակունք» և «Ինտելեկտուալ ակումբ» խմբակների ուսուցիչ Նատալիա Մոիսեևան:

Ռուսական համայնքի նախագահ Ալեքսանդր Բորդովը կարևորեց այն, որ դասընթացի սաները ոչ միայն հասանելի կերպով նոր գիտելիքներ ստացան, այլ նաև սովորեցին իրենց ձեռքերով ինչ-որ բան ստեղծել: Նրա խոսքերով, Ռուսական համայնքը հետագայում ևս ընդլայնելու է գործունեությունը կրթության ոլորտում: Տարվա սկզբից համայնքը աշխատանքներ է տանում Կրթական կենտրոնի ստեղծման ուղղությամբ, որը Ռուսական դրամատիկական թատրոնի հետ միասին կհանգրվանի Ստեփանակերտի «Ռուսական մշակույթի կենտրոնում»:

Երուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը Ադրբեջանում 3,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք Չալաբյան Մայիսի 4-ին Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան ՌԴ ԱԳՆ-ն հերքում է հիբրիդային հարձակումների վերաբերյալ մեղադրանքները Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայով Մեր աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների մոտ արդեն պարտադիր հետազոտություններ անցնելու մշակույթ է ձևավորվել Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին ԱՊԼ-ում հայտնի է «Ոսկե ձեռնոց» մրցանակի հաղթողը Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ Պետրոսյան Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ» Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ» «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ» «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ» Պետությունը պահու՞մ ենք, թե՞ ոչ. ընտրության պահը. Հարցազրույց Վահե Հովհաննիսյանի հետ Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ» Կանգնեք մեր կողքին, ուժեղացրեք քաղաքացիական ճնշումը ողջ իրավապահ համակարգի վրա, վաղ թե ուշ այն տեղի կտա. Ավետիք Չալաբյան Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» Տիկին Վարդապետյա'ն, որ գալիս եք համալսարանում դաս եք տալիս, մեքենան բակում մի կայանեք Մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում Կամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների Պետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էր Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան «Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂ Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան ՌԴ-ի ռազմական ձախողումն ակնհայտ է. այն ունի 150,000 զոհ. Ֆրանսիայի ԱԳՆ Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա Աճեմյան