Այսօր՝ 04 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Երբ ԶԼՄ-ից անհետանում է բանականությունը. Չալաբյանը՝ թիրախում

Թշնամու դեմ միայնակ կռիվ տված և զոհված հայ զինվորի անօրինակ սխրանքը ոգեշնչման հնարավորություն տվեց ժողովրդին, շատերը՝ թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական շրջանակներից, դրվատանքի իրենց խոսքն ասացին Տարոն Անդրեասյանի խիզախության մասին։ Կարծես՝ այդ սխրանքն առիթ էր հանրությանը համախմբելու, հերոսության իրական օրինակով երիտասարդությանը դաստիարակելու, ճիշտ ուղենիշներ և արժեքներ սերմանելու համար։

Տարօրինակ կերպով, Տարոն Անդրեասյանի սխրանքին անդրադարձի համար քինախնդրության և անվայելուչ քննադատության թիրախ դարձան ոչ թե իշխանականները, Արցախի տեղը չիմացողներն ու դասալիքները, այլ մարդ, ով ահռելի աշխատանք է կատարել Արցախի պաշտպանունակությունը բարձրացնելու համար, բազմաթիվ նախաձեռնություններ է արել Հայաստանում և Արցախում, ի վերջո, թողել է հարմարավետ կյանքն արտերկրում և ընտանյոք հանդերձ վերադարձել է հայրենիք, որտեղ հետապնդումների է ենթարկվում գործող վարչախմբի կողմից։

Մամուլի որոշ միջոցների թունոտ արձագանքը «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գրառմանը, բնութագրում է միայն այդ ԶԼՄ-ներին և նրանց թիկունքում կանգնած քաղուժերին։

Ի՞նչ է ասում Չալաբյանը. «Հետադարձ գնահատելով Տարոնի սխրանքը՝ կարելի է պնդել, որ եթե բոլորս, կամ գոնե մեր մեծամասնությունն ունենար Տարոնի անձնվեր գիտակցությունը, մենք կհաղթեինք այս պատերազմում, ինչպես հաղթել էինք նախորդում, այսօր էլ չէինք ապրի պարտվածի խարանով, հաղթողը պարբերաբար չէր ստորացնի մեզ նոր ոտնձգություններով և զիջումների պահանջով։ Ցավոք, այս անգամ այդպես չստացվեց, Տարոնները մնացին փոքրամասնության մեջ և իրենց կյանքով հատուցեցին մեծամասնության անտարբերության, նյութապաշտության և վախերի համար»։

Ավետիք Չալաբյանի այս հստակ, առանց վերամբարձ խոսքերի արձանագրումը, թերևս, «ահաբեկել» է այդ ԶԼՄ-ներին, վախեցրել, որ իրենց տերերից ավելի գիտակցված և կշռադատված խոսք ասող կա Հայաստանում, ուստի հարձակվել էին Ավետիք Չալաբյանի վրա՝ հընթացս հիշելով իրենց իշխանության օրոք կուտակած «ձեռքբերումները»։ Այսպես է լինում, երբ ԶԼՄ-ից անհետանում է բանականությունն ու ուղեղը։ Ցավոք...

Արմեն Սարիբեկյան

Անցնող մեքենաները ողջունում են Տավուշից մեկնարկած քայլերթին` Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում Սարիգյուղից՝ Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ (ուղիղ) Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը «Մենք պատրաստ ենք, մենք ուխտել ենք»․ Պայքարի երգ՝ Տավուշից դեպի Երևան քայլերթի ճանապարհին Մեկնարկեց Տավուշից դեպի Երևան քայլերթը «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը Երուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը Ադրբեջանում 3,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք Չալաբյան Մայիսի 4-ին Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան ՌԴ ԱԳՆ-ն հերքում է հիբրիդային հարձակումների վերաբերյալ մեղադրանքները Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայով Մեր աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների մոտ արդեն պարտադիր հետազոտություններ անցնելու մշակույթ է ձևավորվել Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին ԱՊԼ-ում հայտնի է «Ոսկե ձեռնոց» մրցանակի հաղթողը Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ Պետրոսյան Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ» Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ» «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ» «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ» Պետությունը պահու՞մ ենք, թե՞ ոչ. ընտրության պահը. Հարցազրույց Վահե Հովհաննիսյանի հետ Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ» Կանգնեք մեր կողքին, ուժեղացրեք քաղաքացիական ճնշումը ողջ իրավապահ համակարգի վրա, վաղ թե ուշ այն տեղի կտա. Ավետիք Չալաբյան Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» Տիկին Վարդապետյա'ն, որ գալիս եք համալսարանում դաս եք տալիս, մեքենան բակում մի կայանեք Մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում Կամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների Պետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էր Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան