Այսօր՝ 04 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Մեկնարկել է Խաչատրյանի անվան 10-րդ միջազգային փառատոնը

Երևանում մեկնարկել է Խաչատրյանի անվան 10-րդ միջազգային փառատոնը։ Բացման համերգի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ է ունեցել թավջութակահար Սևակ Ավանեսյանը։ Երեկոն ղեկավարում էր դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը։

Մաեստրո Փեհլիվանյանն Արամ Խաչատրյան համերգասրահում հանդես եկավ շուրջ 30 տարի ընդմիջումից հետո, և ինչպես խոստովանում է մաեստրոն, վերապրում է այն հուշերը, զգացումները, որ ունեցել է 30 տարի առաջ նույն բեմում։ «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ եմ ունենում իմ կոլեգայի, ընկերոջ, հարգելի երաժիշտ Սերգեյ Սմբատյանի առաջարկով, ինչն անում եմ մեծ հաճույքով։ Իսկապես շատ տպավորված եմ նվագախմբի երաժիշտների հետ համագործակցելով. լուրջ պատրաստվածություն ունեն։ Հպարտ եմ Սերգեյ Սմբատյանով, մաղթում եմ նրան հաջողություն, և որ միշտ բարձր պահի հայ ազգի պատիվն աշխարհում»,- ասում է Ջորջ Փեհլիվանյանը։ Նա նաև ընդգծում է, որ ուրախ է ելույթ ունենալ Խաչատրյանի անվան փառատոնի շրջանակում։ Խաչատրյանը, դիրիժորի խոսքով, դասական երաժշտության մեջ իր պատմական տեղն ունի Շոստակովիչի, Պրոկոֆևի կողքին։ Փեհլիվանյանը նույնպես մշտապես ներկայացնում է Խաչատրյանի արվեստն աշխարհի տարբեր բեմերում ու տարբեր նվագախմբերի հետ։ Մասնավորապես, մի քանի տարի առաջ Իսրայելում անցկացրել է Խաչատրյանին նվիրված փառատոն, Իսպանիայում ներկայացրել է հայ մեծ կոմպոզիտորի գործերը, Բելգիայում Խաչատրյանի 3-րդ սիմֆոնիան առաջին անգամ հնչել է հենց Փեհլիվանյանի ղեկավարությամբ և այլն։

Խաչատրյանի անվան փառատոնի բացման համերգը նվիրված էր թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանի 90-ամյակին։ Սևակ Ավանեսյանը նրա աշակերտներից է։ «Մեդեա Աբրահամյանը լեգենդ է։ Փոքր հասակից ունեի նրա բոլոր ձայնագրությունները։ Երբ 10 տարեկան էի, հայրս ասաց՝ գնում ենք՝ Մեդեա Աբարահամյանի համար նվագես, մի փոքր վախեցա, պատասխանատու էր նման մեծության առաջ նվագելը։ Զարմանալիորեն հաջող նվագեցի։ Ինձ համար որպես ծնող, ուսուցիչ էր։ Մեծ ուսուցչի հետ աշխատելը հսկայական հետք թողեց իմ ապագայի վրա։ Եվ այսօր ինչ ես կարողանում եմ անել մասնագիտական ոլորտում, մեծ մասամբ Մեդեա Աբրահամյանի շնորհիվ է»,- ասաց Սևակ Ավանեսյանը։

Թավջութակահարը խաչատրյանական փառատոնի ընթացքում կատարեց Սերգեյ Պրոկոֆևի Սիմֆոնիա-կոնցերտը թավջութակի և նվագախմբի համար։ Ինչպես նշում է Սևակ Ավանեսյանը, այս կոնցերտը Պրոկոֆևի վերջին ստեղծագործությունն է, այն քիչ է կատարվում իր մասշտաբի, տեխնիկական դժվարությունների պատճառով։ Հայաստանում այս ստեղծագործությունը վերջին անգամ հնչել է մոտ 20 տարի առաջ։ Թավջութակահարն ընդգծում է, որ ուրախ է՝ Պրոկոֆևի ամբողջ ստեղծագործական կյանքը խտացնող կոնցերտը հայ ունկնդրին մատուցելու համար։

Խաչատրյանի անվան հոբելյանական փառատոնը, որ նախաձեռնվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից, կշարունակվի մինչև դեկտեմբերի 20-ը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանն ընդգծեց, որ փառատոնի շրջանակում կներկայացվեն Արամ Խաչատրյանի և բազմաթիվ այլ հեղինակների գործեր։ Կհնչեն նաև պրեմիերաներ, մասնավորապես, Ֆրիդրիխ Գուլդայի թավջութակի և փողային նվագախմբի համար գրված կոնցերտը, որը ջազային և դասական ոճերի հետաքրքիր միաձուլում է։ «Հայաստանում առաջին անգամ հանդես կգա դաշնակահար Մասսիմո Սպադան, ով կկատարի Խաչատրյանի դաշնամուրային կոնցերտը։ Փառատոնի գլխավոր նպատակը Խաչատրյանի երաժշտության, նրա կոմպոզիտորական ժառանգության հանրահռչակումն է մեր երկրում ու նրա սահմաններից դուրս, և շատ ուրախ ենք, որ Մասսիմո Սպադան մեր առաջարկով առաջին անգամ կկատարի Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը»,- ասաց Սարգիս Բալբաբյանը։

Խաչատրյանի անվան 10-րդ միջազգային փառատոնի անցկացմանն աջակցում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Փառատոնի գլխավոր հովանավորն է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, գլխավոր գործընկերը՝ Երևանի քաղաքապետարանը, հովանավորը՝ Երևանի կոնյակի գործարանը։

«Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ» «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ» Պետությունը պահու՞մ ենք, թե՞ ոչ. ընտրության պահը. Հարցազրույց Վահե Հովհաննիսյանի հետ Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ» Կանգնեք մեր կողքին, ուժեղացրեք քաղաքացիական ճնշումը ողջ իրավապահ համակարգի վրա, վաղ թե ուշ այն տեղի կտա. Ավետիք Չալաբյան Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» Տիկին Վարդապետյա'ն, որ գալիս եք համալսարանում դաս եք տալիս, մեքենան բակում մի կայանեք Մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում Կամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների Պետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էր Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան «Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂ Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան ՌԴ-ի ռազմական ձախողումն ակնհայտ է. այն ունի 150,000 զոհ. Ֆրանսիայի ԱԳՆ Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա Աճեմյան Փաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Ոստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա Սողոմոնյան Կիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Վարչախումբը սադրում է Ռուսաստանին 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող են Երևանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա պատանու դի Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Մեկ օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք «Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն Մանվելյան «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Ջուր չի լինի Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան Ոստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. Սողոմոնյան