Այսօր՝ 04 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Հինգ համերգների ընթացքում ներկայացվեցին բազմազան համերգային ծրագրեր, հայաստանյան պրեմիերաներ

Խաչատրյանի անվան 10-րդ միջազգային փառատոնի փակման համերգին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ելույթ ունեցավ ջութակահար Կարմինե Լաուրին՝ կատարելով Անտոնին Դվորժակի Ջութակի կոնցերտը։ Երեկոյի ընթացքում հնչեց նաև Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Շեհերազադե» սիմֆոնիկ սյուիտը։

Ջութակահար Կարմինե Լաուրին առաջին անգամ չէ համագործակցում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ «Մեծ հաճույք է աշխատել այս նվագախմբի և նրա ղեկավար Սերգեյ Սմբատյանի հետ։ Շատ ջերմ են, պրոֆեսիոնալ, ես ինձ լավ եմ զգում նրանց հետ ելույթ ունենալիս, կարծես ընտանիքի մի մասնիկը լինեմ»,- ասում է ջութակահարը։

Կարմինե Լաուրին նաև վարպետության դաս է անցկացրել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Տալենտում» տաղանդների կրթական և զարգացման ծրագրի կրթաթոշակառուների համար։ Հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն է Սերգեյ Սմբատյանը, նպատակ ունի բացահայտելու և աջակցելու երաժշտության բնագավառի պատանի տաղանդներին։

Կարմինե Լաուրին խոստովանում է, որ զարմացած է՝ տեսնելով սաների մասնագիտական բարձր մակարդը։ «Կարծում եմ՝ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը շատ կարևոր աշխատանք է կատարում երիտասարդ ուսանողների շրջանում։ Երբ լսում էի նրանց, մտածում էի, թե իմ կողմից լավագույնը ինչ կարող եմ առաջարկել նրանց։ Բոլոր այն ուսանողներին, ում հետ ես աշխատեցի, մաղթում եմ հաջողություններ և կարծում եմ՝ նրանք կունենան լավ կարիերա»,- ասում է երաժիշտը։ Ի դեպ, հիմնադրամի սաների համար վարպետության դաս են անցկացրել խաչատրյանական փառատոնի շրջանակում Երևան ժամանած նաև մյուս երաժիշտները՝ դաշնակահար Մասսիմո Սպադան, թավջութակահարներ Անաստասիա Կոբեկինան, Սևակ Ավանեսյանը։

Հիշեցնենք, որ Խաչատրյանի անվան 10-րդ միջազգային փառատոնը մեկնարկել էր դեկտեմբերի 6-ին։ Հինգ համերգների ընթացքում ներկայացվեցին բազմազան համերգային ծրագրեր, հայաստանյան պրեմիերաներ։ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը հիմնադրել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, այն անցկացվել է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ։ Փառատոնի գլխավոր հովանավորն էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, գլխավոր գործընկերը՝ Երևանի քաղաքապետարանը, հովանավորը՝ Երևանի կոնյակի գործարանը։

 
Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք Չալաբյան Մայիսի 4-ին Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան ՌԴ ԱԳՆ-ն հերքում է հիբրիդային հարձակումների վերաբերյալ մեղադրանքները Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայով Մեր աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների մոտ արդեն պարտադիր հետազոտություններ անցնելու մշակույթ է ձևավորվել Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին ԱՊԼ-ում հայտնի է «Ոսկե ձեռնոց» մրցանակի հաղթողը Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ Պետրոսյան Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ» Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ» «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ» «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ» Պետությունը պահու՞մ ենք, թե՞ ոչ. ընտրության պահը. Հարցազրույց Վահե Հովհաննիսյանի հետ Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ» Կանգնեք մեր կողքին, ուժեղացրեք քաղաքացիական ճնշումը ողջ իրավապահ համակարգի վրա, վաղ թե ուշ այն տեղի կտա. Ավետիք Չալաբյան Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» Տիկին Վարդապետյա'ն, որ գալիս եք համալսարանում դաս եք տալիս, մեքենան բակում մի կայանեք Մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում Կամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների Պետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էր Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան «Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂ Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան ՌԴ-ի ռազմական ձախողումն ակնհայտ է. այն ունի 150,000 զոհ. Ֆրանսիայի ԱԳՆ Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա Աճեմյան Փաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում