Այսօր՝ 04 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Հայկական սպորտի «ոսկե» տղաները. 19 ոսկե մեդալ 8 օրում. a1plus.am

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանի մարզիկները մեդալներ են նվաճել 4 մարզաձևում:

Հայոց Մեծ եղեռնին նախորդած 8 օրը պարզապես ոսկե տառերով գրվեց հայկական սպորտի պատմության գրքում: Տարբեր մարզաձևերի մեր ներկայացուցիչներն այդ օրերի ընթացքում աշխարհի և Եվրոպայի առաջնություններում նվաճեցին բարձրագույն որակի 19 պարգև: Դա հերթական անգամ ապացուցեց, որ հայ ժողովուրդը շարունակում է առաջընթաց գրանցել մարզաշխարհում:

Ձեզ ենք ներկայացնում հայ մարզիկների հաղթարշավի ժամանակագրությունը.

16 ապրիլի

Հայաստանի մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Անթալիայում ընթացող մարզական մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում 1-ին տեղը գրավեց իր սիրած մրցաձևում` հենացատկում: Դա նրա եվրոպական երկրորդ ոսկե մեդալն էր: 2021 թվականին Արթուր Դավթյանը հաղթող էր ճանաչվել նժույգթափքում:

17 ապրիլի

Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության երրորդ օրը 67 կգ քաշային կարգում երկամարտի 320 կգ արդյունքով առաջին տեղը գրավեց մեր ծանրորդ Գոռ Սահակյանը: Նա ոսկե մեդալներ նվաճեց նաև պոկում և հրում վարժություններում: 2022-ին նա հաղթել էր Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:

18 ապրիլի

Զագրեբում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ազատ ոճի մեր ըմբիշ Վազգեն Թևանյանը հաղթեց 65 կգ քաշային կարգում: Նա առաջին անգամ հռչակվեց Եվրոպայի մեծահասակների չեմպիոն: Չորս տարի առաջ մեր ըմբիշը ոսկե մեդալ էր նվաճել երիտասարդների առաջնությունում:

19 ապրիլի

Խորվաթիայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ազատ ոճի մրցաշարում Հայաստանի համար երկրորդ ոսկե մեդալը նվաճեց 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը: Նա երրորդ անգամ ճանաչվեց լավագույնը Եվրոպայում: 23-ամյա ըմբիշը զուգահեռաբար երկու անգամ հաղթել է Եվրոպայի երիտասարդական, մեկ` աշխարհի առաջնությունում:

Իսրայելում ընթացող սամբոյի Եվրոպայի առաջնության մրցումային առաջին օրն Արսեն Խանջյանը ոսկե մեդալ նվաճեց մարզական սամբոյի 98 կգ քաշային կարգում: Նա երկրորդ տարին անընդմեջ տիրեց այդ տիտղոսին:

20 ապրիլի

Մարտական սամբոյի Եվրոպայի առաջնության 96 կգ քաշային կարգում ոսկե մեդալը նվաճեց Հայաստանի սամբիստ Արման Ավանեսյանը: Դա նրա առաջին մեծ հաջողությունն է եվրոպական մրցասպարեզում:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության տղամարդկանց 89 կգ քաշային կարգում Անդրանիկ Կարապետյանը ոսկե մեդալ նվաճեց պոկում վարժությունում:

21 ապրիլի

Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության տղամարդկանց 96 կգ քաշային կարգում չեմպիոն ճանաչվեց Դավիթ Հովհաննիսյանը: Նա երկամարտում ցույց տվեց 377 կգ արդյունք: Դավիթ Հովհաննիսյանը ոսկե մեդալներ նվաճեց նաև պոկում և հրում վարժություններում:

22 ապրիլի

Հայաստանի հունահռոեմական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց Եվրոպայի առաջնության 77 կգ քաշային կարգում: Նա այդպիսով կրկնեց իր հորեղբոր` Ռոման Ամոյանի արդյունքը: Մալխասը միաժամանակ աշխարհի գործող չեմպիոնն է:

Երևանում անցկացնվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում նախ ոսկե մեդալ նվաճեց 102 կգ քաշային Գարիկ Կարապետյանը` երկամարտում ցույց տալով 392 կգ արդյունք: Պոկում վարժությունում նա ոչ միայն հաղթեց, այլև սահմանեց Եվրոպայի երիտասարդական ռեկորդ:

Նույն օրը Եվրոպայի չեմպիոն դարձավ նաև մեր 109 կգ քաշային ծանրորդ Սամվել Գասպարյանը` երկամարտի 395 կգ արդյունքով: Նա ոսկե մեդալներ նվաճեց նաև պոկում և հրում վարժություններում:

23 ապրիլի

Հունահռոմեական ոճի ըմբշամարտում Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Զագրեբում 6-րդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Մեր 96 կգ քաշային ըմբիշը մինչ այդ հաղթել էր Բելգրադում, Թբիլիսիում, Վանտայում, Կասպիյսկում և Հռոմում: Արթուր Ալեքսանյանը նաև աշխարհի քառակի չեմպիոն է:

Շարունակությունը` հաջորդիվ

Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ Պետրոսյան Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ» Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ» «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ» «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ» Պետությունը պահու՞մ ենք, թե՞ ոչ. ընտրության պահը. Հարցազրույց Վահե Հովհաննիսյանի հետ Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ» Կանգնեք մեր կողքին, ուժեղացրեք քաղաքացիական ճնշումը ողջ իրավապահ համակարգի վրա, վաղ թե ուշ այն տեղի կտա. Ավետիք Չալաբյան Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» Տիկին Վարդապետյա'ն, որ գալիս եք համալսարանում դաս եք տալիս, մեքենան բակում մի կայանեք Մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում Կամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների Պետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էր Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան «Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂ Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան ՌԴ-ի ռազմական ձախողումն ակնհայտ է. այն ունի 150,000 զոհ. Ֆրանսիայի ԱԳՆ Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա Աճեմյան Փաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Ոստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա Սողոմոնյան Կիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Վարչախումբը սադրում է Ռուսաստանին 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող են Երևանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա պատանու դի Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Մեկ օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք «Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն Մանվելյան «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ