Այսօր՝ 14 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Team Telecom Armenia-ի` 8 մլրդ 240 մլն դրամի բաժնետոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվեցին

Team Telecom Armenia-ի բաժնետոմսերի տեղաբաշխումն առաջնային հրապարակային առաջարկի միջոցով հաջողությամբ ավարտվեց․ շուրջ 1000 ներդրող դարձավ Team-ի բաժնետեր։

Ընկերությունն ամբողջությամբ տեղաբաշխել է 8 միլիարդ 240 միլիոն դրամ արժողությամբ 40 միլիոն բաժնետոմս, որոնք Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակվելուց հետո կլինեն ազատ շրջանառության մեջ․ ֆիզիկական և իրավաբանական անձինք հնարավորություն կունենան գնել կամ վաճառել դրանք։

«Մեր թիմը հաջողությամբ իրականացրեց մտածողություն փոխող ևս մեկ նախագիծ։ Հայաստանում տելեկոմ ոլորտի զարգացումը մեր առաջնահերթությունն է և, ուրախ եմ, որ դրան ուղղված բոլոր ռազմավարական ծրագրերի իրագործմանն այսուհետ կմասնակցեն նաև մեր նոր բաժնետերերը»,-նշում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Բաժնետոմսերի տեղաբաշխումն իրականացրել է Ամերիաբանկը։

Ամերիաբանկի Տնօրինության նախագահ - Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանն ընդգծում է. «Արժեթղթերի շուկայում լինելով ակտիվ դերակատար` մենք մշտապես նպաստել ենք ոլորտի զարգացմանը և չէինք կարող անմասն մնալ նման պատմական իրադարձությունից: Team-ի և Ամերիաբանկի արդյունավետ համագործակցության արդյունքում իրականացվել է բաժնետոմսերի բարեհաջող տեղաբաշխում ու ձևավորվել է ներդրողների դիվերսիֆիկացված կազմ, ինչը կարևոր նախադրյալ է երկրորդային ակտիվ շուկա ունենալու համար»:

Ընկերության բաժնետերեր են դարձել հարյուրավոր ֆիզիկական ու իրավաբանական անձինք, էական ծավալի ներդրումներ են իրականացրել ինստիտուցիոնալ ներդրողները։ Վերջիններից է «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ընկերությունը, որն իր առաջին ուղղակի ներդրումն է կատարել հայաստանյան բաժնետոմսերում։ Այս գործարքի շնորհիվ ֆոնդի մոտ 400 հազար շահառու անուղղակի կերպով դարձել է Team Telecom Armenia-ի բաժնետեր։ 

Ներգրավված միջոցները Team Telecom Armenia-ն ուղղելու է Հայաստանի ողջ տարածքում օպտիկամանրաթելային NGN ցանցի ընդլայնմանը, 5G բջջային ցանցի կառուցմանը և միջազգային նոր կապուղիների ակտիվացմանը։ Աշխատելով թվային տեխնոլոգիաների ոլորտում՝ ընկերությունը նաև մեծ ուշադրություն է դարձնելու ժամանակակից թվային գործիքների ու լուծումների ներդրմանը և այլ հավակնոտ ծրագրերի իրականացմանը։


Team Telecom Armenia-ն ՀՀ տարածքում տրամադրում է ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ 2021 թվականից ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը, որը որակյալ ինտերնետով կապահովի Հայաստանի բոլոր մարզերը։

Հասարակայնության հետ կապերի ծառայություն`[email protected]

Այդ մարդիկ չեն հասկանում հայրենիքն ինչ է. Արշակ Կարապետյան Ավարտվեց «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական առաջին եռօրյա ֆորումը, որին մասնակցում էր շուրջ 200 երիտասարդ Արցախից և Հայաստանից. Գագիկ Ծառուկյան Ատելությունն ատելություն է ծնում, բայց հաղթահարելի է, եթե նպատակներն ազնիվ են ու արդար. Աննա Կոստանյան ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը հայտարարեց գործադուլ , որպեսզի իր դասերին բացակա ուսանողների բացակաները չհաշվեն «Հայոց Ազգային հպարտության տրիբունալը» կդառնա աշխարհի երկրների համար նախադեպային իրավունքի մեխանիզմ․ Արշակ Կարապետյան Իշխանությունը վերածվել է սպառված, ամորֆ, բայց երկրի ու ժողովրդի համար վտանգավոր մարմնի. «Փաստ» Առաջին անգամ Հայաստանի ղեկավարին մեղադրում են Հայոց ցեղասպանության ժխտման արշավին աջակցելու մեջ. «Փաստ» «Պետության կործանումը կանխելու համար առաջին կարևոր քայլը պետք լինի իշխանափոխությունը. իրապարակում հնչած ուղերձները շատ կարևոր ու հստակ էին». «Փաստ» Անհամեմատելի մթնոլորտ ու բովանդակություն. «Փաստ» Հիմա էլ է «արյան գետեր» պահանջե՞լ. «Փաստ» «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում կներկայացնի դատախազություն՝ կապված տավուշյան «սահմանազատման» հետ. «Փաստ» Խաչիկ Ասրյանն էլ առաջարկում է Արշակ Կարապետյանի թեկնածությունը. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները՝ երեք «քարի» արանքում. «Փաստ» Ժամանակակից հանքային տեխնիկան առավել հարմար է շահագործել, հեշտ է կառավարվում, դրան զուգահեռ, սակայն, աշխատանքի նկատմամբ պատասխանատվությունդ չի նվազում. ԶՊՄԿ աշխատակից՝ Արմեն Արշակյան «Տեղ ասեմ արի արա». բիրտ ուժ կիրառող ոստիկանի կինը «բազար» է սարքել հրապարակման տակ 2024-ին Հայաստանում կարմրուկի 399 դեպք է գրանցվել. 4-ը հոսպիտալացված են Ակնթարթային փոխանցումներ դեպի ՌԴ և ՌԴ-ից Հայաստան` հեռախոսահամարի միջոցով Հարյուրավոր քաղաքացիներ փակել են Երևան-Սևան մայրուղին, ոստիկաններն ուժ են կիրառել (տեսանյութ) «Սուրբ նահատակ Բոնիֆատիոս» հիմնադրամի հետ գործակցության արդյունքում Բարդուղիմեոս առաքյալի մասունքները իրենց հանգրվանը կգտնեն Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում 3 ոսկե, 8 արծաթե և 7 բրոնզե մեդալ՝ սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մեծահասակների առաջնությունից Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով ԱՄՆ-ում արևային էներգիան աճում է կտրուկ տեմպերով Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ Հրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանը «Համահայկական ճակատ» շարժման ղեկավարը ներկայացնում է ուժային կառույցներում տիրող մթնոլորտի մասին Քննարկում ենք ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին արտաքսելու հարցը. Նեթանյահու Ի՛նչ ամոթ կլիներ, եթե սա պաշտպաներ եկեղեցուն (լուսանկար). Գագիկ Համբարյան Հասարակության մի զգալի հատվածի համար այս վարչապետն արդեն չկա և այս միտումն արագորեն տարածվելու է. Վահե Հովհաննիսյան Ոստիկանության բաժնից ՀՀՄ կուսակցության անդամը շտապ տեղափոխվել է հիվանդանոց Քիչ առաջ Ոստիկանության Մաշտոցի բաժին շտապ օգնության մեքենանաներ են կանչվել. ՀՀՄ ՀՀՄ կուսակցության անդամներից մի քանիսը մարմնական վնասվածքներ են ստացել «Չէին նկատել, որ հոգևորական եմ»․ ոստիկանները փորձել են սարկավագի բերման ենթարկել Պուտինն ամրապնդում է իր դիրքերը. Շոյգուին զրկեցին նախարարի պաշտոնից Կոչ ենք անում շարունակել հայ-ադրբեջանական սահմանազատումն ապրիլի 19-ի արձանագրության սկզբունքների հիման վրա. Ֆրանսիայի ԱԳՆ Ո՞վ պետք է լինի Հայաստանի հաջորդ Վարչապետը Բաղրամյան Մոսկովյան խաչմերուկից ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկել «Հայոց համազգային միասնություն» կուսակցության անդամներին Հանդարտ մնացե՛ք, տղերք, ձեզ փչացնում են․ Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին ու հատուկ նշանակության զորքերին IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը Ժամը 10-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել 88 քաղաքացի Հունիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը