Այսօր՝ 15 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Nature Physics. Արեգակնային էներգիայի քննադատությունը հիմնված է ապատեղեկատվության վրա

Lenta.ru-ն գրում է, որ Արևային մարտկոցների որպես հանածո վառելիքի ծախսարդյունավետ և արդյունավետ փոխարինման քննադատությունը հիմնված է այլընտրանքային էներգիայի հակառակորդների կողմից տարածվող ապատեղեկատվությունների վրա: Որոշ նման սխալ պնդումներ հերքվել են Կոլորադոյի վերականգնվող էներգիայի ազգային լաբորատորիայի հետազոտողների կողմից, որոնք հոդված են հրապարակել Nature Physics ամսագրում:

Փորձագետների կարծիքով, ֆոտոգալվանային մոդուլների թունավորության մասին պնդումներն առաջացնում են կանաչ էներգիայի դեմ հակազդեցություն: Հանածո վառելանյութերն աստիճանաբար հեռացնելով հնարավոր է թափոնների զանգվածի և թունավորության զգալի կրճատում, իսկ արևային էներգիայի հետ կապված թափոնները բավական քիչ են, որպեսզի անհրաժեշտություն առաջանա մշակել դրանց արդյունավետ ուտիլիզացիայի մեթոդներ:

Բազմաթիվ կայքեր, այդ թվում՝ առողջապահության ոլորտին նվիրված, ցուցում են, որ արևային էներգիայի օգտագործումը կապված է շրջակա միջավայրի աղտոտման հետ, ինչպիսիք են մկնդեղը, գալիումը, գերմանումը և վեցավալենտ քրոմը: Նշենք, որ ֆոտոգալվանային կայանքների մեծ մասը ներառում է բյուրեղային սիլիցիում կամ կադմիումի տելուրիդ: Չնայած այդ նյութերը թունավոր են, բայց դրանք կազմում են մոդուլների 0,1 տոկոսից էլ պակաս զանգված, իսկ մոդուլները հիմնականում պատրաստված են ապակուց, ալյումինից և պոլիմերներից:

Էներգետիկայի միջազգային գործակալության տվյալներով շրջակա միջավայրի և մարդու առողջության համար միակ պոտենցիալ սպառնալիքը մոդուլների արտադրության մեջ օգտագործվող զոդումից առաջացող կապարի հետքերն են: Ինչ վերաբերում է այլ ծանր մետաղներին, ապա վերջին շրջանում օգտագործվող կադմիումի տելուրիդը չափազանց կայուն է և չի ներկայացնում նույն թունաբանական վտանգը, ինչ կադմիումը:

Արևային էներգիայի հակառակորդները նաև հաճախ են մեջբերում Վերականգնվող էներգիայի միջազգային գործակալության (IRENA) զեկույցը, որը գնահատում է, որ եթե արևային էներգիան օգտագործվի ամբողջ աշխարհում, ապա մինչև 2050 թվականը ֆոտոգալվանային համակարգերից 60 միլիոն տոննա թափոն կստեղծվի: Սակայն զեկույցի հրապարակումից հետո ֆոտոգալվանային մոդուլների ծառայության ժամկետը գրեթե եռապատկվել է։ Բացի այդ, հանածո վառելիքի՝ ածխի մոխրի և նավթի տիղմի օգտագործումից առաջացած թափոնները համապատասխանաբար 800 և 5 անգամ ավելի են: Մինչև 2050 թվականը մարդկությունը կարտադրի 440-1300 անգամ ավելի շատ քաղաքային աղբ, քան ֆոտոգալվանային թափոններն են:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]

Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորությունները Քրիստոնեական հավատքը հայոց պետականության կարևորագույն հիմքերից մեկն է. Արշակ Կարապետյան Էրդողանը գիշերն արտակարգ հանդիպում է հրավիրել․ նոր հեղաշրջման սպառնալիք կա ԱԱԾ-ն ու դատախազությունը սպասում են Մանչեսթեր Սիթին կարող է ԱՊԼ-ում անընդմեջ չեմպիոնությունների քանակով ռեկորդ սահմանել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման ամենամեծ շահառուն պետք է դառնա ՔՊ-ն, հենց իրենք պետք է վախենան այս շարժման տապալումից․ Վահե Հովհաննիսյան Փաշինյանին Դանիայում ծանր փորձություն է սպասվել Ամուր ընտանիքի հիման վրա է ձևավորվում ուժեղ պետությունը. Նաիրի Սարգսյանի շնորհավորանքը Հայաստանը բռնել է բռնապետության ճամփան. Արշակ Կարապետյան Արտակարգ դեպք՝ Արարատում. «BMW»-ն բախվել է գազախողովակին, ապա բնակչի շինության պատին, վիրավորներ կան Թրամփի օդանավը Ֆլորիդայում բախվել է մեկ այլ ինքնաթիռի Աստված իր սուրբ կառույցի սպասավորներից լավագույնին իր կամքով ուղղորդել է, որպեսզի վերջապես Հայաստան աշխարհում վերջ տրվի երկպառակությանը և քաղաքական սոդոմին. Կամենդատյան Կիրանցի մի մասը հանձնվում է Ադրբեջանին. սա հանցագործության մասին հաղորդում է. Չալաբյան Քավության նոխազի փնտրտուքներով ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին Ինչո՞ւ է նյարդայնանում վարչախումբը Պահանջում ենք պատասխանատվության ենթարկել ապօրինի գործընթացի մասնակիցներին Ուզբեկստանում բնակչությունը տանիքից արևային էներգիա է վաճառում Պուտինի թափանցիկ ակնարկը. Հարևանների հետ նոր հարաբերություններ Կոչս մեր լուսավոր երեխաներին մեկն է՝ միայն Հայաստանում, իրենց մայր հողի վրա են իրենց հզոր զգալու, ամենակարևորը՝ հավատն է սեփական ուժերի հանդեպ. Գագիկ Ծառուկյան Սրբազան շարժումը դատապարտված է հաջողության հասնելու, հակառակ դեպքում 1915 թվականի կրկնությունը ուրվագծվելու է մեր աչքի առաջ ու լինելու է էլ ավելի դաժան. Արմեն Մանվելյան «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում գլխավոր դատախազություն Գ. Զաքարյան. Կապիտալի շուկայի զարգացումը կարևորագույն նշանակություն ունի տնտեսության զարգացման համար Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված միջոցառմանը Հրաժարվել է պետք՝ կհրաժարվեմ․ Բագրատ Սրբազանը՝ Կանադայի քաղաքացիության մասին Ոստիկանությանը հրահանգվել է կոշտ արձագանքել ցուցարարներին Երևանում կտեղադրվի Երվանդ Մանարյանի բրոնզե արձանը Ոստիկաններն էլ են ուզում միանալ. Սրբազան Այդ մարդիկ չեն հասկանում հայրենիքն ինչ է. Արշակ Կարապետյան Ավարտվեց «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական առաջին եռօրյա ֆորումը, որին մասնակցում էր շուրջ 200 երիտասարդ Արցախից և Հայաստանից. Գագիկ Ծառուկյան Ատելությունն ատելություն է ծնում, բայց հաղթահարելի է, եթե նպատակներն ազնիվ են ու արդար. Աննա Կոստանյան ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը հայտարարեց գործադուլ , որպեսզի իր դասերին բացակա ուսանողների բացակաները չհաշվեն «Հայոց Ազգային հպարտության տրիբունալը» կդառնա աշխարհի երկրների համար նախադեպային իրավունքի մեխանիզմ․ Արշակ Կարապետյան Իշխանությունը վերածվել է սպառված, ամորֆ, բայց երկրի ու ժողովրդի համար վտանգավոր մարմնի. «Փաստ» Առաջին անգամ Հայաստանի ղեկավարին մեղադրում են Հայոց ցեղասպանության ժխտման արշավին աջակցելու մեջ. «Փաստ» «Պետության կործանումը կանխելու համար առաջին կարևոր քայլը պետք լինի իշխանափոխությունը. իրապարակում հնչած ուղերձները շատ կարևոր ու հստակ էին». «Փաստ» Անհամեմատելի մթնոլորտ ու բովանդակություն. «Փաստ» Հիմա էլ է «արյան գետեր» պահանջե՞լ. «Փաստ» «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում կներկայացնի դատախազություն՝ կապված տավուշյան «սահմանազատման» հետ. «Փաստ»