Այսօր՝ 29 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրություններում անակնկալներ կարող են լինել

Դեկտեմբերի 23-ին կայանալիք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները բավական ուշագրավ ընթացք են ունենալու։ ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Փաշինյանն արդեն իսկ որոշել է, որ 2019 թվականից մինչ այսօր ՀՖՖ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Մելիքբեկյանը պետք է պաշտոնանկ արվի։ Խնդիրն ամենևին էլ հայկական ֆուտբոլի խայտառակ վիճակն ու հավաքականի տարբեր տարիքային հավաքականների՝ վերջին շրջանում կրած պարտությունները չեն, և ոչ էլ «Ուելսի» հավաքականի խաղից առաջ և հետո տեղի ունեցած միջադեպերը, որոնք ստվերել են ինչպես Հայաստանի, այնպես էլ ՀՖՖ հեղինակությունը։ Բանն այն է, որ Ֆուտբոլի ֆեդերացիան բավականին համեղ կտոր է համարվում գործող իշխանությունների համար։ Ի զուր չէ, որ Փաշինյանի բազմաթիվ մտերիմներ, այդ թվում նախարարներ, ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամ են և անձամբ են իրականացնում տարբեր տենդերների և ֆինանսական հոսքերի շարժը։ Եվ այժմ Փաշինյանը ցանկանում է ամբողջությամբ իր ձեռքը վերցնել Ֆուտբոլի ֆեդերացիան՝ Արմեն Մելիքբեկյանին զրկելով մեծ փողերի հետ առնչվելու որևէ հնարավորությունից, ընդ որում «Քաղպայմանագրում» առնվազն երեք թեկնածուների անուններ են շրջանառվում։

Առաջինը ՀՖՖ գործող փոխնախագահ, ժամանակին Նիկոլ Փաշինյանի թերթում սպորտային լրագրող աշխատած Արմեն Նիկողոսյանն է, վերջինիս մասով, սակայն Փաշինյանն ինքն էլ վերապահումներ ունի։ Նիկողոսյանն աշխատել է նաև Ռուբեն Հայրապետյանի օրոք և բավականին ջերմ հարաբերություններ ունի վերջինիս հետ, թեև իշխանափոխությունից հետո Ռուբեն Հայրապետյանը բազմաթիվ անգամներ քննադատել է Նիկողոսյանին, սակայն Փաշինյանն ինքն էլ մտածում է, թե վերջինս կարող է պահպանած լինել հարաբերությունները և շատ դեպքերում ՀՖՖ հարցերում լսի Հայրապետյանին, այլ ոչ ՔՊ-ականներին։

Երկրորդ թեկնածուն նախկին պատգամավոր, սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանն է, որի թեկնածությանը, սակայն ՔՊ վերնախավում միանշանակ դեմ են։ Կարծում են, թե Հայրապետյանն իրենց ազդեցության տակ չի գործի և ինքնագլուխ քայլերով կարող է փչացնել իրենց տրամադրությունը։

Հիմնական թեկնածուն Ազգային ժողովի պատգամավոր, համապատասխան հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն է։ Վերջինս ջերմ հարաբերություններ ունի, թե՛ Փաշինյանի և թե՛ ՀՖՖ գործկոմի անդամ ՔՊ-ականների հետ, և հենց նրա միջոցով էլ ցանկանում են իրականացնել ֆեդերացիայի և նրա ֆինանսական հոսքերի ամբողջ վերահսկողությունը։ 

Սաթենիկ Մելիքյան

Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներից Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթաց ԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ամերիաբանկը CCF-ում ներկայացնում էր իր մշակույթն ու արժեքները, հնարավորությունները, ԿՍՊ ծրագրերն ու թվային փոխակերպման ճանապարհը Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Այսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները Կալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան ՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի Սարգսյան ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարը Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե Թանդիլյան Եկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը 24 ժամ ջուր չի լինի Չինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատեր Քաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր Գրիգորյանին ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածում Ահաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժել Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Հրդեհ՝ Վանաշեն գյուղում